«Արցախի թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 1]]թ → 1]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Պատմությունը ==
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց ([[301]] թ.) հետո, ըստ ավանդության, Արցախում առաջին վանքը IV դ. սկզբին հիմնադրել է [[Գրիգոր Ա Լուսավորիչ]]ը` [[Ամարաս]] ավանում։ Վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը` Արցախի առաջին եպիսկոպոս [[Գրիգորիս]]ը (թաղված է նույն վանքում)։ [[Արշակունիներ]]ի հարստության անկումից ([[428]]) հետո [[Արցախ]]ն ու [[Ուտիք]]ը (461-ից, երբ մտել են [[Աղվանից մարզպանություն|Աղվանից մարզպանության]] մեջ), Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող [[Աղվանից կաթողիկոսություն]]ը` [[Կապաղակ]], [[Պարտավ]], ապա` Ամարաս, [[Գանձասար]] կենտրոններով։ XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ. սկզբին՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։
 
Վանքերին ([[Հոռեկա վանք|Հոռեկա]], [[Երիցմանկանց վանք|Երիցմանկանց]], Մեծառանից Սուրբ Հակոբա և այլն) կից գործել են դպրանոցներ։ [[Մեսրոպ Մաշտոց]]ն առաջին դպրոցը բացել է Ամարասում (IV դ.)։ 1800-ին Գանձասարում բացվել է հոգևոր դպրոց։ [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]] ([[1813]]) [[Ղարաբաղ]]ը [[Ռուսաստան]]ի կազմի մեջ մտնելուց հետո, կայսերական հրովարտակով [[1815]]-ին Աղվանից կաթողիկոսությունը վերածվել է մետրոպոլիտության՝ Շամախու և Ղարաբաղի թեմերով։ 1838–1920-ին [[Շուշի]]ում գործել է թեմական դպրոց։ 1830-ական թթ. վերջին Ղարաբաղի տարածքում եղել են հայկական 25 եկեղեցական դպրոցներ։ 1850-ական թթ. վերջին – 1860-ական թթ. սկզբին եկեղեցական-ծխական դպրոցներ են բացվել նաև Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց, [[Գտչավանք|Գտիչ]] վանքերում։ 1860–70-ական թթ. Ղարաբաղի թեմում գործել է եկեղեցալան-ծխական 30 դպրոց։ 1930-ին թեմը դադարել է գործել։