«Արտա Վիրապի գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (7), << → « (22), >> → » (20) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 0թ → 0 թ oգտվելով ԱՎԲ
Տող 86.
 
==Նմանություններ և զուգահեռներ==
Այս երկը շատ անգամ նմանեցնում են [[Դանթե Ալիգիերի|Դանթեի]] [[Աստվածային կատակերգություն|<<Աստվածային կատակերգության>>]] հետ։ Դանթեի ճամփորդությունը, իհարկե, վերաբերում է 1300թ1300 թ.-ին, սակայն շատ քչերն են տեղյակ, որ նման մի ճամփորդություն գրվել է դրանից շատ դարեր առաջ։ Դանթեի պոեմը երեք վայրերն է նկարագրում ՝ Դժոխք, Քավարան, Դրախտ։ Արդավիրաֆ նամեում կա Դրախտը և Դժոխքը։ Սակայն բացի այս՝ անվանապես նշված վայրերից, կա նաև Համեսթեգան կոչվող մի վայր, որը նման է Դանթեի Քավարանին։ Համեսթեգանը նման է նաև Դանթեի Դժոխքում գտնվող [[Լիմբոս]]ին: Դանթեի ճամփորդությունը սկսվում է Դժոխքից՝ վերջանալով Դրախտում։ Սա ցույց է տալիս մարդու պայքարը, ճանապարհը դեպի ազատություն՝ Դրախտ՝ այսպես ասած, լավ եզրափակելով գիրքը։ Արդավիրաֆ նամեում ճամփորդությունը սկսվում է Դրախտում, սակայն ավարտվում է նույնպես Դրախտում։
Սակայն անհերքելի է այն փաստը, որ Դանթեի ստեղծագործությունն ավելի հաջող է և ավելի կատարյալ։ Դանթեի ստեղծագործության մեջ կարելի է հանդիպել և քրիստոնեական և հեթանոսական (հունահռոմեական) և մուսուլմանական ([[Մուհամմադ մարգարե|Մուհամմեդ]]) կերպարների։ Իսկ Արտավիրաֆը բուն զրադաշտական թեմաներով է գրված։ Դանթեի ստեղծագործության մեջ մենք հանդիպում ենք անունով նշված բազում կերպարների, իսկ Արդավիրաֆ նամեում համարյա անուն չկա նշված։ Որպես օրինակ կարելի է բերել Ալ. Մակեդոնացուն, ով երկու ստեղծագործություններում գտնվում էր Դժոխքում։ Երկուսի Դժոխքների ամենացածր վայրում կարելի է հանդիպել չարության գլխավոր մարմնացումներին՝ Ահրիմանին (Գաննակ Մենոկ) և Սատանային (Լուսիֆեր): Երկու գրքերում կարելի է հանդիպել երկու կրոնների մեջ առաջին մարդ համարվող Ադամին և Գայոմարթին։ Եվ Արդավիրաֆը և Դանթեն ունեին ուղեկիցներ. Դանթեի դեպքում Վերգիլիոսն էր և ոչ ուղղակի կերպով Բեատրիչեն, իսկ Արդավիրաֆի դեպքում՝ Ատրն ու Սրոշը։ Արդավիրաֆի Դրախտն ունի չորս շրջան, իսկ Դանթեինը՝ տաս։ Իսկ երկուսի մոտ էլ Դրախտներն անվանվում են ի պատիվ լուսատուների։ Երկուսի մոտ էլ Դժոխքը մի խոր փոս է՝ 10 շրջանից բաղկացած Դանթեի մոտ և 4 շրջանից՝ Արդավիրաֆի։
Արդավիրաֆ նամեն նմանեցնում են նաև Աստվածաշնչի Հայտնություն գրքի հետ։