«Արշակ Բուրջալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 9]]թ → 9]] թ (16) oգտվելով ԱՎԲ
Տող 33.
== Կենսագրություն ==
 
Արշակ Բուրջալյանը ծնվել է [[Աստրախան]]ում։ Պապը ամբողջ մարզում հայտնի գինեգործ է եղել, իսկ հայրը՝ [[Սարգիս Բուրջալյան]]ը, 19-րդ դարի կեսերին տեղափոխվում է [[Մոսկվա]], զբաղվում առևտրով՝ լինելով թատրոնի սիրահար։ [[1859]] թ.-ից սկսած նա ակտիվ մասնակցում է մոսկովյան հայ ուսանողերի խմբակի բեմադրություններում։ Բուրջալյանի ավագ որդին՝ Գևորգը, դառնում է ռուսական թատրոնի հայտնի գործիչ, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Կ. Ստանիսլավսկու]] մտերիմ բարեկամն ու համախոհը, ով հաճախ էր լինում Բուրջալյանի տանը։
 
Ավարտելով [[Աստրախան]]ի ռեալական ուսումնարանը՝ Բուրջալյանը ուսումը շարունակելու համար մեկնում է [[Մոսկվա]]։
 
[[Մոսկվա]]յում, ապրելով հոր տանը, 17-ամյա Արշակը հաղորդակից է դառնում ավագ եղբոր թատերական առօրյային։ Շուտով Արշակը մոռանում է տատին տված խոստումը և, առևտրական դպրոցի փոխարեն, ընդունվում է «Արվեստի ու գրականության ընկերություն»։ Երբ երիտասարդ Բուրջալյանն ընդունվում է «Ընկերություն», որը ղեկավարում էր [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկի]]ն, այն հայտնի էր ամբողջ Ռուսաստանով մեկ։ Երկու տարի ([[1896]]-[[1898]] թթ.) Ա. Բուրջալյանն աշխատում է այնտեղ։
 
Գևորգ Բուրջալյանը [[1898]] թ. դառնում է Ստանիսլավսկու առաջին օգնականը Գեղարվեստական թատրոնի կազմակերպման գործում, իսկ Արշակ Բուրջալյանը մեկնում է Ս. Պետերբուրգ՝ ծովային ուսումնարան ընդունվելու։ Նա ծովային կարիերայի մասին երազել է պատանեկան տարիներից։ Մինչև կյանքի վերջը Արշակը, կամ ինչպես նրան կոչում էին Արկադի Սերգեևիչը, անտարբեր չի մնացել ծովի հանդեպ։ Նա հաճախ պարծենում էր, որ ինքը ծովային է։ Ա. Բուրջալյանը շատ է սիրել նավաստու կաշվե բաճկոնը, որից չի բաժանվել մինչև կյանքի վերջին տարիները։
 
Արշակ Բուրջալյանի կյանքի տաս տարիները ([[1898]]-[[1908]] թթ.) մնում են նրա կենսագրության անհայտ էջերը։
 
Հայտնի է, որ ծովային եռամյա ուսումնարանը Բուրջալյանն ավարտել է [[1902]]-[[1903]] թթ.։ Հայտնի է նաև, որ տատի մահից հետո, նրա կտակի համաձայն ժառանգություն ստանալով, Բուրջալյանը մեկնել է [[Փարիզ]]։ Այնուհետև, [[Մոսկվա]] վերադառնալուն պես, Ա. Բուրջալյանը Ստանիսլավսկու հանձնարարականով ընդունվում է «[[Չղջիկ]]» թատրոնը։
 
==Ռեժիսորական կյանքը==
Տող 51.
Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Բուրջալյանը շատ մեծ նշանակություն է տվել «արհեստի տարրին», պայքարել է հայ դերասանի վարպետության, խաղի տեխնիկայի կատարելագործման համար։ Ռեճիսորի այս նախասիրությունն դաստիարակվել է «Չղջիկում» աժխատելու տարիներին։ Միևնույն ժամանակ, հենց այնտեղ, Գեղարվեստական թատրոնի վարպետների հետ սերտ շփման մեջ, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] և Նեմիրովիչ-Դաչենկոյի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, Բուրջալյանի մեջ դաստիարակվում է ապրումի թատրոնի համոզված կողմնակիցը, [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] դպրոցի ռեժիսորը։
 
Ա.Բուրջալյանը ռեժիսորական արվեստը սովորել է ոչ միայն «Չղջիկում», այլև [[Կորշ]]ի թատրոնում։ [[1882]] թ.-ին հիմնադրված այդ թատրոնում ստեղծվել են հետաքրքիր ներկայացումներ, որոնց մեջ հանդես են եկել ռուսական բեմի շատ հայտնի վարպետներ։ Այստեղ աշխատել են ռեժիսորներ Ֆ. Կոմիսարժևսկին, Ա.Սանինը, Կ.Մաջանիշվիլին, Ա.Թայիրովը և շատ ուրիշներ։
 
[[1919]] թ.-ին [[Կորշ]]ի թատերախմբի հետ Բուրջալյանը մեկնում է հյուրախաղերի [[Դոնի Ռոստով]], հանդես է գալիս իբրև դերասան, ռեժիսոր, խմբի ղեկավար։ Սպիտակգվարդիական հարձակման հետևանքով [[Մոսկվա]]յից կտրված Կորշի թատերախումբը շուտով ցրվում է, իսկ Բուրջալյանը մնում է Ռոստովում աշխատելու։ Այստեղ նրա եռանդուն մասնակցությամբ ստեղծվում է «Չղջիկի» տիպի «[[Առլեկին]]» ռուսական թատրոնը։ Շուտով բացվում է «Չղջիկի» տիպի ևս մի թատրոն «[[Գրոտեսկ]]» անունով։
 
«Առլեկին» և «Գրոտեսկ» թատրոններում Բուրջալյանը հաճախ հանդես է գալիս իբրև դերասան։ Շատերը գնում էին հատկապես նրա խաղը դիտելու։ Բուրջալյանի վարպետությունն այնքան ակնառու էր, որ Ռոստովի «[[Ռենեսանս]]» կինոստուդիան հրավիրել է նրան դիմախաղի մասին դասախոսություններ կարդալու։ Ռոստովում էլ Բուրջալյանին վիճակվում է առաջին անգամ աշխատակցել դրամատուրգ [[Ալեքսանդր Աբելյան]]ի նախաձեռնությամբ ստեղծված հայկական թատերախմբին։
Տող 63.
Ռեժիսորը հրավիրվում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի «[[Հեղափոխական գեղարվեստական թատրոն]]ը» մի շարք ագիտ-պիեսներ բեմադրելու։ Նա փայլուն կերպով հաղթահարում է նոր առաջադրանքը, ստեղծում հեղափոխական ոգով ներծծված ներկայացումներ, որոնց մեջ կիրառվում են ռեժիսորական բոլորովին այլ եղանակներ։
 
Բուրջալյանին շուտով հրավիրում են [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի [[Հայ դրամա]]։ Գրեթե նույն ժամանակ ռեժիսորը հրավիրվում է Հայարտան դրամատիկական սեկցիան ղեկավարելու։ Այսպիսով [[1922]] թ.-ը Բուրջալյանի կյանքում դառնում է նշանակալի նրանով, որ ռեժիսորը մոտիկից շփվում է հայ թատերական արվեստին, որին և նվիրաբերում է իր ողջ հետագա կյանքը։
 
Հայ դրամայում և [[Հայարտուն|Հայարտան]]ը նա մոտիկից ծանոթանում է հայ գեղարվեստական մտավորականությանը, նրա այնպիսի ներկայացուցիչներին, ինչպես [[Հովհաննես Թումանյան]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, Ռ. Մելիքյանը, Գ. Լևոնյանը և ուրիշներ։
Տող 69.
Բուրջալյանի առաջին իսկ աշխատանքները Հայ դրամայում ցույց են տալիս նրա ռեժիսորական վարպետությունը. շուտով նրան նշանակում են Հայարտան կից դրամատիկական ստուդիայի ղեկավար։ Երեք տարվա ընթացքում ([[1922]]-[[1924]]), չհաշված [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի տարբեր թատրոններում բեմադրած տասնյակ ներկայացումները, Բուրջալյանը [[Հայ դրամայ]]ում, հայկական ստուդիայի ուսումնական բեմում և [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Երևանի Առաջին պետթատրոն]]ում իրականացրել է քսանհինգ բեմադրություն, որոնց թվում «[[Երևակայական հիվանդը]]», «[[Ռևիզոր]]ը», «[[Քաջ Նազար]]ը», «[[Սկապենի արարքները]]»։
 
Առաջին պետթատրոնում չորս տարի աշխատելուց հետո, Ա.Բուրջալյանը [[1927]]-[[1930]] թթ. նորից ղեկավարում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի հայ թատրոնը, մի շարք պիեսներ բեմադրում [[Պատանի հանդիսատեսի թատրոն]]ում։
 
[[1931]] թ.-ին Մ.Գորկու և Ա.Լունաչարսկու անմիջական աջակցությամբ, [[Դոնի Ռոստով]]ում կազմակերպվում է հայկական դրամատիկական թատրոն, ուր Բուրջալյանը հրավիրվում է իբրև գեղարվեստական ղեկավար։ Ռոստովի թատրոնի ստեղծագործական կյանքը հունի մեջ դնելով, Բուրջալյանը [[1931]]-[[1932]] թթ. աշխատում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի ադրբեջանական թատրոնում իբրև գլխավոր ռեժիսոր։
 
[[1932]] թ.-ին Բուրջալյանը հրավիրվում է [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոն]]՝ գլխավոր ռեժիսորի պաշտոնով։ Այստեղ աշխատելու յոթ տարվա ընթացքում ռեժիսորը հսկայական աշխատանք է կատարում երիտասարդ դերասանական ուժերի դաստիարակման համար, բարելավում հայկական օպերայի բեմադրական արվեստը։
 
[[1938]] թ.-ի մայիսից նա աշխատում է Երևանի Ջ. Ջաբարլու անվան ադրբեջանական թատրոնում իբրև գեղարվեստական ղեկավար, մեկնում է [[Խորհրդային Հայաստան]]ի մի շարք շրջաններ, ուր իրականացնում է հետաքրքիր բեմադրություններ։ [[1941]]-[[1943]] թթ. ռեժիսորը ղեկավարում է [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Լենինականի դրամատիկական թատրոն]]ը, չկտրելով իր կապերը [[Հայաստան]]ի և [[Վրաստան]]ի այլ թատրոնների հետ։
 
Բուրջալյանին գործունեության վերջին տարիներին զրկել են մշտական աշխատանքից, ուղարկել մի թատրոնից մյուսը։ [[1943]] թ.-ին Ա.Բուրջալյանը ծանր հիվանդանում է և բաժանվում թատրոնից։ Կյանքի վերջին տարիները նա անց է կացրել Թբիլիսիի [[Բեսիկ]]ի փողոցի տներից մեկում. չի բեմադրել ոչ մի բեմադրություն, քանի որ ծանր հիվանդ է եղել։<ref>Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ1967 թ.</ref>
 
== Աղբյուրներ ==