«Աղբյուր Սերոբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (119) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 1]]թ → 1]] թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 45.
 
== Արտասահմանում ==
Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար [[1891]] թ. Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս: Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր: Հայրենակից ների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի: Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում [[Հրայր Դժոխք]]ը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում: Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին:
 
[[1893]] թ. վերջին հայրենիք մեկնելու հաստատ վճռականությամբ Սերոբը թողնում է Սուլինան և մեկնում Բաթում, ապա՝ Թիֆլիս: Թիֆլիսում ծանոթանում է Քրիստափորի և Ռոստոմի հետ, որոնց խորհրդով և օգնությամբ [[1894]] թ. սկզբներին երեք ընկերներով վերադառնում է հայրենի Ախլաթ: 
Տող 54.
== Սողորդի կռիվը ==
[[Պատկեր:Սերոբին-իր-խմբով.jpg|մինի|Աղբյուր Սերոբն իր խմբով:]]
Ախլաթի շրջանում ժողովրդին կոչելով ինքնապաշտպանության՝ Սերոբն ասում էր. «… տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»: [[1895]] թ. դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը մարտական խմբով հասնում է Ախլաթ և անմիջապես հայտնվում մարտերի հնոցում: Թշնամին ուշադրությունն առավելապես կենտրոնացրել էր Սողորդ գյուղի վրա, որը շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես Խչեենց անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր: Սերոբը հայրենի շրջանը կոտորածից փրկելու, ժողովրդին ոգեկոչելու, մարտական ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու կողմից սպասվող հարձակման առավել վտանգավոր ուղղությունները, իսկ ինքը 10 ֆիդայիներով մնում է Սողորդում: «Բոլոր գիւղերում, Սերոբի հայդուկների շուրջը համախմբուեցան տեղական, երիտասարդութիւնը, իսկ ինքը Սերոբը մի քանի ընկերներու հետ շրջում էր գիւղից գիւղ՝ հսկելու ապահովութեան վրայ»:
 
Սերոբի զինվորները, քաջածանոթ լինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղերում կազմակերպել մարտունակ ինքնապաշտպանական խմբեր: Բաղեշի կոտորածից մի քանի օր անց թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերն ու Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են [[Սողորդ]]ի վրա: Գյուղացիների կազմած մարտական խումբը դիրքեր է գրավում գերեզմանոցի մոտակայքում, իսկ ինքը ֆիդայիներով դարանակալվում է գյուղից գետով բաժանվող ձորերում, որպեսզի վճռական պահին թիկունքից հարվածի թշնամուն: Քրդերը հայերի նախապատրաստությունից անտեղյակ, համարձակորեն անցնելով ձորն ու գերեզմանոցը՝ մոտենում են սողորդցիների դիրքերին: