«Ալեքսանդր Ծատուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ -{{տես նաև}} +{{այլ}} oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 5]]թ → 5]] թ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
| Գրական անուն =
| Ծննդյան անուն =
| ծննդյան թվական = [[ապրիլի 28]], [[1865]] թ
| ծննդավայր = Զաքաթալա, Ադրբեջան
| վախճանվել է = [[մարտի 31]], [[1917]] թ
| վախճանի վայր = Թիֆլիս, Վրաստան
| մասնագիտություն = բանաստեղծ, թարգմանիչ
Տող 35.
| Պաշտոնական Վեբ-կայք =
}}
'''Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի''' ([[ապրիլի 28]], [[1865]] թ, [[Զաքաթալա]] – [[մարտի 31]], [[1917]] թ, [[Թիֆլիս]]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Ծատուրյանը սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել [[Արշակ Ագապյան]]ին, ավարտել ([[1881]] թ) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար [[1881]] թվականի աշնանը մեկնել է [[Թիֆլիս]]՝ [[Ներսիսյան դպրոց]] ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ [[1883]] թվականին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև [[1885]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան|Գևորգյան ճեմարան]] ընդունվելու փորձը։
 
Մինչև [[1902]] թվականը ուսուցչություն է արել [[Նիժնի Նովգորոդ]]ի և [[Մոսկվա]]յի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ [[1888]] թվականից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»–ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ. Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է [[Մուրճ (ամսագիր)|«Մուրճ»]]–ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ [[1902]] թվականին դարձել է Մոսկվայի գրական–գեղարվեստական խմբակի անդամ, ծավալել մշակութային գործունեություն։