«Կվաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Կվաս''' ({{lang-ru|Квас}}), սլավոնական ավանդական թթվաշ ըմպելիք, որը պատրաստում են [[խմորում]]ով, [[ալյուր]]ից և [[ցորեն]]ի կամ [[գարի | գարու]] [[ածիկ]]ից, ինչպես նաև [[աշորա]]յի [[հաց]]ից, հաճախ դրան ավելացնելով հոտավետ խոտաբույսեր, [[մեղր]] և մեղրամոմ: Կվաս պատրաստում են նաև [[ճակնդեղ]]ից, [[մրգեր]]ից և [[հատապտուղներ]]ից: Անցյալում հաճախ կվասը հիմք է հանդիսացել նաև սառը ապուրների պատրաստման համար:
 
Կվասը շատ հին ըմպելիք է: Այդ խմիչքի առաջին նախատիպերը գրավում էին միջանկյալ դիրք կվասի և [[գարեջուր | գարեջրի]] միջև և ի հայտ են եկել մթա երրորդ հազարամյակի [[Եգիպտոս]]ում: Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել [[Հիպոկրատ]]ը, [[Հերոդոտ]]ը և [[Պլինիոս Ավագ]]ը: Մրգային կվասը հայտնի էր նաև [[Բաբելոն]]ում, չնայած այն տարածում չի գտել Հին [[Միջագետք]]ում:
 
[[Սլավոններ]]ին կվասը հայտնի է հազար տարուց ավելի: Հայտնի է, որ արևելյան սլավոնները դրա բաղադրատոմսն ունեին [[Կիևյան Ռուսիա]]յի կազմավորումից շատ առաջ: Կվասի մասին ռուսական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է [[996]] թվականին: Իր [[մկրտություն]]ից հետո [[իշխան]] [[Վլադիմիր Մեծ]]ը հրամայել է բաժանել ժողովրդին կերակուր, մեղր և կվաս: Կվաս կարողանում էին պատրաստել նաև [[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում և [[Լատվիա]]յում: Ըստ [[Նեստոր]]ի հաղորդման, [[Անդրեաս առաքյալ]]ը տեսել է, թե ինչպես են սլավոնները իրենց բաղնիքներում կվասով ցողվում: [[9]]-[[14-րդ դար]]երում, սլավոնական ազգերը պատրաստել են նաև ալկոհոլային կվաս և այն ժամանակների լեզվով հարբեցողներին անվանել են «կվասնիկ»: Այն տարիներին կվասը եղել է տոնակատարությունների և [[հարսանիք]]ների հիմնական ոգելից խմիչքը:
Տող 8.
Համաձայն Beer Judge Certification Program կազմակերպության դասակարգման, կվասը գարեջուր է և պատկանում է «պատմական, ավանդական, տեղական» գարեջրերի դասին: [[Ռուսաստան]]ում, [[Բելառուս]]ում և [[Ուկրաինա]]յում կվասը համարվում է անկախ և ազգային ըմպելիք:
 
Կվասն ունի հաճելի ու թարմացնող համ, կարգավորում է [[նյութափոխանակություն]]ը, լավ է անրադառնում սիրտ-[[անոթային համակարգ]]ի վրա: Կվասն ունի ընտիր համային որակներ և իր մեջ պարունակվող կաթնաթթուների և քացախաթթուների շնորհիվ հագեցնում է ծարավը, ունի բարձր էներգետիկական արժեք և իր մեջ եղած [[ածխաթթու գազ]]ի շնորհիվ հեշտացնում է կերակուրը մարսելու պրոցեսը և նրա ներծծումը [[օրգանիզմ]]ի կողմից, ինչպես նաև բացում է ախորժակը, այդպիսով օգնելով [[մարսողություն | մարսողության]] գործընթացին: Բացի այդ կվասն իր մեջ պարունակում է [[վիտամիններ]] B1 և E: Ալկոհոլի պարունակությունը թթխմորային հացից պատրաստված կվասի տեսակների մեջ 0,7%-ից մինչև 2,6% է: Խմորման ճանապարհով պատրաստված և շշալցված կվասը հաճախ նաև գազավորում են: Կվասը խորհուրդ չի տրվում [[լյարդի ցիրոզ]]ով, [[գաստրիտ]]ով և [[գերճնշում]]ով հիվանդ մարդկանց:
 
Ըստ որոշ կարծիքների, [[օղի | օղու]] ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության: Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա` այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր: Դրանից առավելապես շահեցին համն ու որակը:
 
 
Ըստ որոշ կարծիքների, [[օղի | օղու]] ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության: Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա` այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր: Դրանից առավելապես շահեցին համն ու որակը:
 
[[Կատեգորիա:Ռուսական խոհանոց]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կվաս» էջից