«Խիստ ցամաքային կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խիստ ցամաքային կլիմա,''' [[չափավոր կլիմա|չափավոր կլիմայական գոտուն]] բնորոշ [[կլիմա]]յի տեսակ, որը բնորոշ է [[մայրցամաք]]ների ներքին շրջաններին, որոնք մեկուսացված են [[համաշխարհային օվկիանոս]]ից և գտնվում են բարձր ճնշման տակ գտնվող տարածքների ազդեցության տակ:
 
== Առանձնահատկություններ ==
Գրեթե ողջ տարվա ընթացքում այստեղ տիրում է չափավոր կլիմայական գոտու ցամաքային օդը, եղանակի տեսակը՝ [[անտիցիկլոն|անտիցիկլոնային]]ային է, տեղումների քանակն աննշան է՝ 400 մմ-ից քիչ, խոնավության մակարդակը այնքան էլ բարձր չէ՝ գործակիցը 1-ից ցածր է: [[Քամի]]ները, որպես կանոն, թույլ են: Բնորոշ են ջերմաստիճանի ամպլիտուդայի մեծ տատանումներ՝ ինչպես տարեկան, այնպես էլ օրեկան: Ձմեռները երկարատև են, սակավաձյուն և շատ ցուրտ՝ բևեռում գտնվող [[Սախա-Յակուտիայի Հանրապետություն|Սախա-Յակուտիայի Հանրապետության]] կենտրոնական և արևելյան շրջաններում հնարավոր են մինչև -65 ˚C սառնամանիքներ <ref>[http://www.pogodaiklimat.ru/climate/24688.htm Եղանակ և Կլիմա: Օյմյակոնի կլիման:]</ref>: Ամառը, որպես կանոն, տաք է (ամենատաք ամսվա ջերմաստիճանը կազմում է 15-20 ˚C, միջին առավելագույնը՝ 25 ˚C-ից ավել), բայց կարճ, տեղումները համեմատաբար ավելի շատ են, քան ձմռանը, ամենաշատ տեղումները թափվում են [[հուլիս]]ին:
 
== Խիստ ցամաքային կլիմա ունեցող շրջաններ ==
Խիստ ցամաքային կլիման հանդիպում է միայն [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային կիսագնդում]]: Դա պայմանավորված է նրանով, որ [[Հարավային կիսագունդ|Հարավային կիսագնդի]] չափավոր կլիմայական գոտում գրեթե չկա ցամաք, հետևաբար, չկան պայմաններ ցամաքային օդային զանգվածների ձևավորման համար: Բնորոշ է [[Հյուսիսային Ամերիկա]]յի և [[Եվրասիա]]յի ներքին շրջաններին, [[Ռուսաստան]]ի տարածքում դա Արևելյան և Կենտրոնական [[Սիբիր]]ն է: Խիստ ցամաքային կլիմայի օրինակ է [[Յակուտսկ]]ը, որը գտնվում է Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական մասում:
 
{{Եղանակի աղյուսակ