«Աուգուստ Ալլե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր
չ oգտվելով ԱՎԲ
Տող 13.
 
[[Պատկեր:August Alle haud.jpg|thumb|Աուգուստ Ալլեի շիրիմը]]
Իր առաջին գրական ստեղծագործությունները Աուգուստ Ալլեն տպագրել է [[1911 թվական]]ին։ Նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Üksinduse saartele» («Մենության կղզիներում»), լույս է տեսել [[1918 թվական]]ին։ 1921 թվականին նա հրատարակել է իր երկերի «Carmina barbata» ժողովածուն։ Աուգուստ Ալլեն էստոնացի առաջին գրողներից էր, որ իր գրական ստեղծագործություններում անդրադարձավ 1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն|հոկտեմբերյան իրադարձություններին]]։ Գրել է մի շարք սատիրական [[ֆելիետոն|ֆելիետոններ]]ներ, որոնցում ծաղրել է էստոնական բուրժուազիան։ 1930-ական թվականների ստեղծագործություններում նա քննադատել է գերմանական ու էստոնական [[ֆաշիզմ]]<nowiki/>ը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գրել է էպիգրամներ, բանաստեղծություններ ու ֆելիետոններ, որոնցում արտահայտել է իր ատելությունը [[նացիստական Գերմանիա]]<nowiki/>յի նկատմամբ<ref name="КЛЭ">[http://feb-web.ru/feb/kle/kle-abc/ke1/ke1-1601.htm Алле Аугуст] // Краткая литературная энциклопедия. Т. 1. — 1962</ref>։
 
Աուգուստ Ալլեն կապված է եղել «[[Սիուրու]]» գրական խմբակի հետ, որի անդամ է դարձել [[1919 թվական]]ին։ 1940 թվականին Էստոնիայում տեղի ունեցած Հունիսյան հեղափոխությունից հետո Աուգուստ Ալլեն որպես խորհրդական աշխատել է լուսավորության նախարարությունում, ապա եղել է Հեղինակային իրավունքների պահպանության միության քարտուղար, Էստոնացի խորհրդային գրողների միության կազմկոմիտեի անդամ և «Վիյսնուրկ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1941 թվականին եղել է [[Էստոնական ԽՍՀ]] Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից արվեստի հարցերով վարչության նախագահի տեղակալ<ref name="ПСЭ"/>։ 1942 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ<ref name="КЛЭ"/>։ Պատերազմի ժամանակ գտնվելով թիկունքում՝ ղեկավարել է [[Էստոնիայի կոմունիստական կուսակցություն|Էստոնիայի Կոմունիստական կուսակցության]] կենտրոնական կոմիտեի տպագրության բաժինը։ 1945-1946 թվականներին եղել է Էստոնական ԽՍՀ արդարադատության նախարարի տեղակալը<ref name="ПСЭ"/>։ 1946 թվականից մինչև 1952 թվականը Աուգուստ Ալլեն եղել է «Լոոմինգ» ամսագրի խմբագիրը<ref name="БСЭ"/>։
Տող 28.
* Parve R., August Alle, Tallinn, 1960.
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Ալլե, Աուգուստ}}
[[Կատեգորիա:Էստոնացի գրողներ]]