1 011 342
edits
(+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ) |
|||
{{Տեղեկաքարտ Անձ}}
==Սմբատ Սպարապետի կենսագրությունը==
'''Սմբատ Սպարապետը''' (1208-1276 թթ.)՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի ամենափառաբանված գունդստաբլն է՝ պատմիչ, իրավագետ և բանաստեղծ։ Սմբատ Սպարապետը [[Կոստանդին|Կոստանդին պայլի]] ավագ որդին է, [[Հեթում Ա]] (1226-1270թթ.) արքայի ավագ եղբայրը։ Պատմական ասպարեզ է ելել [[Լևոն Բ]] արքայի (1187-1219 թթ.) կառավարման վերջին շրջանում, իսկ եղբոր՝ Հեթում Ա-ի գահ բարձրանալուց հետո ստանձնել է սպարապետի պաշտոնը՝ վարելով այն կես դար շարունակ։ Սմբատ Սպարապետի նախնիները Կիլիկիա են տեղափոխվել 11-րդ դարում Մեծ Հայքից, հաստատվել Լամբրոնում, ապա իրենց իշխանությունը տարածել Կիլիկիայի որոշ բերդերի վրա՝ հիմք դնելով Հեթումյանների իշխանությունը։
|