«Ֆլեշ (կոմիքս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 86.
Superman & Batman: Generations 2-ում հայտնվում են միանգամից 3 Ֆլեշ. ''Ուոլլի Ոեսթը''՝ 1964թ.-ի Քիդ Ֆլեշը, ''Քերրի Ուեսթը''՝ 1986թ.-ի Քիդ Ֆլեշը, և ''Ջեյ Ուեսթը''՝ 2008թ.-ի Քիդ Ֆլեշը։ 1964թ.-ի մի դրվագում երևում է Բարրի Ալլենը։
==== Կանաչ կայծակ ====
''Ալի Ռայներ-Ուեսթը''՝ Կանաչ կայծակը, Ուոլլի Ուեսթի և Կանաչ լապտեր Կայլ Ռայների հետնորդն է, ունի ուժի մատանի և ընդունակ է գերարագության, ինչպես երևում է ''Green Lantern: Circle of Fire''-ում։<ref>Green Lantern: Circle of Fire #1 (октябрь, 2000) </ref>
 
== Ուժերը և ունակությունները ==
Ֆլեշն ընդունակ է գերմարդկային արագությամբ շարժվել և մտածել։ Որոշները, ավելի կոնկրետ՝ հետագա տարբերակները, ընդունակ են տատանվել այնպիսի արագությամբ, որ կարող են տեղափոխվել պինդ մարմինների միջով։ Բացի դրանից բոլոր Ֆլեշները (նրանց մոլեկուլներն ու ատոմները), ընդունակությունների շնորհիվ պաշտպանված են օդի շփումից, որը պայմանավորված է Սփիդ Ֆորսով։
Ֆլեշն արագ է նույնիսկ [[Սուպերմեն|Սուպերմենից]]ից, որն ապացուցվել է բազմաթիվ անգամներ, որոնցից առավել ակնառուներն են Adventures of Superman #463-ի և Flash: Rebirth #3-ի մրցավազքերը։
Ֆլեշը հնարավորություն ունի արագորեն կարդալ և ըմբռնել ինֆորմացիան, նաև գերարագությամբ խոսել այլ Ֆլեշի հետ։ Մարսեցի որսորդի մոտ չի ստացվում կարդալ նրա մտքերը՝ պատճառաբանելով, որ Ֆլեշը չափից դուրս արագ է մտածում։ Ձեռքերը պատին հենելով և տատանելով դրանք՝ Ֆլեշը կարող է հաշված վայրկյանների ընթացքում ավիրել շենքը; ոտքերով գետնին հարվածելով՝ կարող է երկրաշարժ առաջացնել; մեծ արագությամբ վազելիս՝ կարող է թռնել ահռելի տարածքների վրայով։
Ֆլեշը սովորական մարդուց զգալիորեն դիմացկուն է, ունի արագացված նյութափոխանակություն, ռեգեներացիա և մետաբոլիզմ, ինչի պատճառով նա չի կարողանում արբել։