«Օսմոսային ճնշում»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (3) oգտվելով ԱՎԲ)
չ (oգտվելով ԱՎԲ)
{{այլ կիրառումներ|Ճնշում (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Osmotic_pressure_on_blood_cells_diagram-ru.svg|thumb|500px|Էրիթրոցիտների փոխազդեցությունը լուծույթներում, կապված լուծույթների օսմոսային ճնշմամբ]]
'''Օսմոսային ճնշում''' այն ուժն է, որով պայմանավորված է օսմոսը և որն ազդում է կիսաթափանցիկ թաղանթի միավոր [[մակերես]]ի վրա։ Օսմոսային ճնշումը (π)ˋ դա այն [[ճնշում]]ն է, որն անհրաժեշտ է գործարկել թաղանթի վրա, նրա միջոցով լուծիչի ինքնակամ հոսքը կանգնեցնելու և հիպոտոնիկ ու հիպերտոնիկ լուծույթներն իրար հետ հավասարակշության մեջ պահելու համար։ Հայտնաբերվել է [[1748]] թվականին։
 
Թաղանթով անցնելու լուծիչի ունակությունը քանակապես բնորոշվում է օսմոտիկ ճևշմամբ։ Եթե թաղանթը թափանցելի է նաև լուծված նյութի համար, ապա այն շարժվում է լուծիչի շարժմանը հակառակ ուղղությամբ՝ խիտ լուծույթիվ առավել նոսրը։
 
== Տեսություն ==
Օսմոտիկ ճնշման չափումը առաջին անգամ կատարել է Պֆեյֆերը [[1877]] թվականին, իսկ երևույթն առաջին անգամ քանակապես նկարագրել է Վանտ-Հոֆը [[1886]] թվականին։ Նրանց կողմից հաստատվել է, որ օսմոսային ճնշումն ուղիղ համեմատական է լուծույթի խտաստիճանին և ջերմաստիճանին։
 
<center><math>{~\pi \sim CT}</math> </center>
<center><math>~\pi=3,1415\cdot \frac {\Delta T_{hal}} {\Delta T_{mol}}</math></center>
 
Որտեղ 22,4-ը՝ մեկ մոլյարանոց չդիսոցվող լուծույթի օսմոսային ճնշումն է 0 &nbsp;°C-ում։ <math> {\Delta T_{hal}}</math> լուծույթի սառեցման կետի դիտված ցածրացումն է, <math> {\Delta T_{mol}}</math>՝ մոլյար դիսպերսիան է, այսինքն՝ սառեցման ջերմաստիճանը, որը ստացվում է 1000 գ լուծույթում 1 [[մոլ]] նյութ լուծելիս։
 
== Նշանակություն ==
Օսմոսային ճնշումը մեծ նշանակություն ունի [[բույսեր]]ի և [[կենդանիներ]]ի կյանքի համար։ Այսպիսի երևույթներ, ինչպիսիքբ են [[արմատ]]ներով [[հող]]ից լուծույթի ընդունումը բույսերի կողմից, բուսական հյութերի շարժումը բույսերի [[ցողուն]]ներում, որոշ նյութերի արտադրումը բույսերի կողմից, սննդանյութերի ընդունումը կենդանիների կողմից, արյան շրջանատությունը և այլն պայմանավորված են օսմոսային ճնշմամբ։
 
Աղի սնունդ ընդունելիս մարդու օրգանիզմում օսմոսային ճնշումը մեծանում է և առաջանում է ծարավի զգացում։ Ջուրը խմելու միջոցով [[օրգանիզմ]]ի օսմոսային ճնշումը կարգավորվում է։
 
Եթե լուծույթում տեղի է ունենում լուծված նյութի ասոցում, ապա մասնիկների թիվը պակասում է, որի հետևանքով օսմոսային ճնշումը նվազում է։ Եթե լուծված նյութը էլեկտրոլիտ է, ապա դիսոցման հետևանքով լուծույթում մասնիկների թիվը մեծանում է և օսմոսային ճնշումն ավելի մեծ է ստացվում։
 
Հետևաբար պետք է տարբերել տեսականորեն հաշված և փորձով դիտված օսմոսային ճնշումներ, ինչպես նաև [[մոլեկուլ]]ային կշիռները։ Դիտված և տեսականորեն հաշված արդյունքների հարաբերությունը կոչվում է իզոտոնիկ կամ Վանտ-Հոֆի գործակից (i)`