«Քվազիմասնիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (15) oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Քվազիմասնիկներ''', [[կոնդենսացված միջավայրեր]]ի թույլ [[գրգռված վիճակներ]]ը նկարագրող [[քվանտային մեխանիկա|քվանտային]] [[տարրական մասնիկներ|մասնիկներ]]: Մեծ թվով մասնիկներից բաղկացած համակարգի գրգռված վիճակը ուժեղ փոխազդեցության հետևանքով տարածվում է միջավայրով որպես [[ալիք]]: Այդ ալիքների, այսպես կոչված՝ տարրական գրգռումների ձևավորմանը փաստորեն մասնակցում են համակարգի բոլոր մասնիկները։ [[Մասնիկ-ալիքային երկվություն|Մասնիկ-ալիքային երկվության]] համաձայն, տարածականորեն անընդհատ այդպիսի վիճակներին համապատասխանության մեջ են դրվում իմպուլսաէներգիական վիճակներ, իսկ տարրական գրգռումներին՝ <math>\vec p = h \vec k</math> իմպուլսով և <math>\varepsilon = \hbar \omega (\vec k)</math> էներգիայով քվազիմասնիկներ ( <math> \vec k</math>-ն [[ալիքային վեկտոր]]ն է, <math>\omega</math>-ն՝ [[հաճախություն]]ը):
 
Համակարգի մասնիկների կազմից և փոխազդեցության բնույթից կախված՝ կոնդենսացված միջավայրերում հնարավոր են տարբեր բնույթի գրգռումներ, հետևաբար և քվազիմասնիկներ։ Ատոմների տատանումներն իրենց հավասարակշռության դիրքի շուրջը տարածվում են բյուրեղով որպես ալիքներ. համապատասխան քվազիմասնիկները կոչվում են [[ֆոնոններ]]: [[Գերհոսուն հելիում]]ում խտության տատանումների ալիքներին համապատասխանում են ֆոնոններ և [[ռոտոններ]]: Ատոմների մագնիսական մոմենտների տատանումները մագնիսակարգավորված համակարգերում հանգեցնում են սպինային ալիքների առաջացմանը. համապատասխան քվազիմասնիկները [[մագնոններ]]ն են։ Վերը հիշատակված բոլոր քվազիմասնիկները [[բոզոններ]] են։ Կիսահաղորդիչներում քվազիմասնիկներ են հաղորդականության էլեկտրոնները և [[խոռոչ (կիսահաղորդիչներ)|խոռոչները]] (երկուսն էլ [[ֆերմիոններ]] են): Դինամիկական հատկությունների տեսանկյուններից քվազիմասնիկները նման են սովորական մասնիկներին, սակայն ի տարբերություն դրանց, չեն կարող ծնվել վակուումից։ Քվազիմասնիկները իրենց առաջացման և գոյության համար պահանջում են ինչ-որ միջավայր կամ ֆոն, այսինքն՝ լինելով շարժման կրողներ, քվազիմասնիկները միջավայրը կազմող մասնիկներ չեն։
Տող 7.
# ցրում ֆոնի մասնիկներից։
 
[[Ցածր ջերմաստիճաններ]]ում, երբ քվազիմասնիկների թիվը քիչ է, առաջին պատճառով տեղի ունեցող մարումը դառնում է ոչ էական։ Երկրորդ տեսակի ցրման պատճառով քվազիմասնիկների մարումը փոքրանալու բավականաչափ պարզ պայմաններ դժվար է նշել։ Սակայն մի շարք դեպքերում կան որոշակի գործոններ, որոնք խիստ սահմանափակում են մարման ֆազային տարածությունը։ Այդպիսի գործոններից է [[Պաուլիի սկզբունք]]ը։
 
Քվազիմասնիկների խտության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև փոխազդեցությունը հիմնական վիճակից ծնված քվազիմասնիկների միջև, որն իր հերթին կարող է նոր տարրական գրգռումների ([[բիէքսիտոններ]], [[պոլյարոններ]], [[ֆազոններ]], [[ֆլուկտուոններ]]) ստեղծման պատճառ դառնալ։ Օրինակ, էքսիտոնների մեծ խտությունների դեպքում դրանց փոխազդեցությունը դառնում է էական, դրանով իսկ ստեղծվում է կապված էքսիտոնային զույգի՝ այսպես կոչված բիէքսիտոնի գոյության հնարավորություն։
Տող 16.
{{մասնիկներ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քվազիմասնիկներ]]