«Քոմփթոնի էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ս: → ս։ (10) oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Compton-scattering.svg|մինի|Կոմպտոնի էֆեկտը լուսաբանող սխեմա։ <math>\lambda</math> ալիքի երկարությամբ ճառագայթումն ուղղված է ձախից աջ։ Էլեկտրոնի հետ փոխազդելուց հետո ալիքի երկարությունը փոխվում է՝ դառնալով <math>\lambda'</math>։ <math>\ \theta</math>-ն անկյունն է սկզբնական ուղղության նկատմամբ։ Սլաքով պատկերված է ֆոտոնի հետ փոխազդող էլեկտրոնի շարժման ուղղությունը։]]
'''Քոմփթոնի էֆեկտ''', [[էլեկտրամագնիսական ալիք]]ի [[ալիքի երկարություն|երկարության]] մեծացումը՝ ազատ կամ թույլ կապված լիցքավորված մասնիկից, օրինակ, [[էլեկտրոն]]ից ցրվելիս։ Հայտնագործել է [[Արթուր Քոմփթոն]]ը 1922 թվականին, իսկ առաջին տեսությունը՝ [[քվանտային մեխանիկա|քվանտային]] պատկերացումների հիման վրա, միմյանցից անկախ մշակել են Արթուր Քոմփթոնը և [[Պետեր Դեբայ]]ը։
 
== Նկարագրություն ==
Քվանտային տեսության համաձայն, էլեկտրամագնիսական ալիքների ցրումը [[լիցքավորված մասնիկներ]]ից դիտարկվում է որպես մասնիկների և [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի քվանտների՝ [[ֆոտոն]]ների առաձգական բախման արդյունք։ Ֆոտոնի էներգիան հավասար է հʋ-ի, որտեղ հ-ը [[Պլանկի հաստատուն]]ն է, ʋ-ն՝ էլեկտրամագնիսական ալիքի [[հաճախականություն]]ը։ [[Ֆոտոն]]ի և [[էլեկտրոն]]ի բախման ժամանակ էներգիայի մի մասը փոխանցվում է էլեկտրոնին, իսկ ֆոտոնը, որի էներգիան ավելի փոքր է, շարժվում է այլ ուղղությամբ։ Քանի որ նվազ էներգիայով ֆոտոնին համապատասխանում է փոքր հաճախականություն, ապա [[լույսի ցրում|ցրված լույսի]] ալիքի երկարությունն ավելի մեծ է, քան ընկնող լույսինը։ Ցրման ժամանակ ալիքի երկարության փոփոխությունը կախված չէ ընկնող լույսի հաճախականությունից։
 
Քոմփթոնի էֆեկտի հայտնագործումը լույսի քվանտային տեսության առաջին փորձնական ապացույցներից էր։ Եթե այն էլեկտրոնները, որոնցից առաձգականորեն ցրվում է [[էլեկտրամագնիսական ճառագայթ]]ումը, [[հարաբերականության հատուկ տեսություն|ռելյատիվիստական]] են, ապա ֆոտոնների էներգիան կաճի էլեկտրոնների էներգիայի հաշվին, այսինքն՝ ցրվելիս ալիքի երկարությունը կփոքրանա։ Այս երևույթը կոչվում է ''հակադարձ Քոմփթոնի էֆեկտ'': Այն հաճախ օգտագործում են տիեզերական աղբյուրների՝ [[ռենտգենյան ճառագայթ]]ման մեխանիզմը բացատրելիս և այլ դեպքերում։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ատոմային ֆիզիկա]]
[[Կատեգորիա:Քվանտային էլեկտրադինամիկա]]
[[Կատեգորիա:Ֆիզիկական էֆեկտներ և երևույթներ]]
 
{{ՀՍՀ}}