«Քարինտակի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (125)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
==Նախապատմություն==
[[1988]] թվականին իրավիճակը [[Քարին տակ]] գյուղում լարված էր, և անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով՝ շատ անգամ սովետական բանակի զինվորականներն [[ադրբեջանցի]] [[ՕՄՕՆ]]ականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, դրամ, ռադիոընդունիչ, հագուստ և այլն<ref name="ReferenceA">«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ</ref>:
</ref>:
[[Շուշի]] քաղաքից դեպի հարավ ձգվող ժայռերի կատարներից սկսեցին սադրիչ գործողություններ, նախ պայթեցվում էին հսկայական ժայռաբեկորներ, որոնք գլորվում էին բարձունքից, ավերում տներ, ահաբեկում կանանց ու երեխաներին։ Այնուհետև, քարե զանգվածներին ավելացան ավտոմեքենաների, ապա` «Բելառուս» մակնիշի տրակտորների հնացած անվադողերը, որոնց ամրակցում էին պայթուցիկ սարքեր։ Դրանց պատճառով ավերվել են մեկ տասնյակից ավելի տներ։
Եթե սկզբում [[Շուշի]]ից, Նաբիլարի (ավան, որտեղ բնակություն էին հաստատել [[ադրբեջանցի]] հովիվները) շրջակայքից, «Զաստավ» կոչվող դիտակետից կրակում էին որսորդական հրացաններով ու ավտոմատներով, ապա [[1991]]թ. սկզբներին սկսեցին գործածել խորհրդական արտադրության ավելի մեծ տրամաչափի զենքեր ու նաև գնդակոծել զրահամեքենաներից։
Տող 8 ⟶ 7՝
[[1988]]թ-ի սեպտեմբերից [[ադրբեջանցի]]ները [[Ստեփանակերտ]]ի հետ կապն ապահովող ճանապարհը փակեցին։ [[1989]]թ-ին [[Ռոլես Աղաջանյան]]ի տնօրինած շինարարական կազմակերպությունն անտառների միջով [[Շոշ]]-[[Քարին տակ]] նոր ճանապարհը բացեց։
[[1989]]թ. հուլիսի 10-ին ժամը 19-ից մինչև 24-ը որսորդական ու մանր տրամաչափի հրազենով կրակում էին գյուղի վրա։ Այդ տեսարանին ականատես էին նաև գյուղում հերթապահող խորհրդային զինծառայողները։ Իրավիճակի մասին տեղեկացվեց շրջանային պարետը։ Վերջինս ներկայացավ գյուղ, ասաց. «Մենք առանց վերադասի հրամանի իրավունք չունենք միջամտելու»: Սակայն, երեկոյան [[Ադրբեջան]]ի հեռուստատեսության հաղորդագրությունների ժամանակ ասացին, թե իբր [[Քարին տակ]] գյուղից քարկոծում են [[Շուշի]] քաղաքը։
Ըստ [[Քարին տակ]] գյուղի բնակիչ [[Արտյուշա Ավանեսյան]]ի (առաջին վիրավորված խաղաղ բնակիչը գյուղում), այդ ժամանակ խորհրդային զինվորականները զգուշացնում էին քարինտակցիներին ազատել գյուղը։ «Մեզ ասացին՝ երաշխիքներ չկան, որ [[ադրբեջանցի]]ները չեն գա և չեն ոչնչացնի մեզ. ավելի լավ է հեռանալ: Իսկ մենք նրանց պատասխանեցինք. «Դուք մի՛ խառնվեք, թո՛ղ [[ադրբեջանցի]]ները գան»: Իսկ [[Մոսկվա]]յից եկած հրամանատարն ասաց. «Ես ձեզ երաշխիք չեմ տալիս, լքե՛ք գյուղը, հեռացե՛ք»: Բայց ինչպե՞ս մենք կթողնեինք մեր տները, մեր երեխաներին։ Այդպես էլ չլքեցինք գյուղը»: [[Արտյուշա Ավանեսյան]]ի խոսքերով՝ [[Քարին տակ]]ից էր սկսվում [[Ֆիզուլի]] տանող ճանապարհը։ «Եթե մենք նրանց այստեղ չկանգնեցնեինք, նրանք ուղղակի կմտնեին [[Սղնախ համայնք|Սղնախ]], իսկ ոչնչացնելով Սղնախը, դուրս կգային [[Ֆիզուլի]] և վերջ: [[Ղարաբաղ]]ը կընկներ շրջափակման մեջ»<ref>Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут» ». [http://nv.am/region/46203-2015-10-10-06-08-47] </ref>:
[[1989]]թ. հուլիսի 12-ին «Զաստավ» տեղամասում հավաքվել էր [[ադրբեջանցի]]ների 400-500 հոգուց բաղկացած խումբ։ Նպատակադրվել էին հարձակվել գյուղի վրա։ [[Զինվոր]]ների միջամտությամբ՝ ամբոխը ցրվել էր։
[[1990]]թ. մարտից սկսվեցին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով գյուղի տղամարդկանց ձերբակալությունները։
Հետագայում գյուղի բնակիչ [[Մարտին Ամիրջանյան]]ին [[Շուշի]]ի բանտում ասացին. «Շուտով կգանք և կգրավենք ձեր գյուղը»: Իսկ նա պատասխանեց. «Ձեզ դա չի հաջողվի: Մեր գյուղը սկուտեղի վրա մատուցվող խնձոր չէ, որ վերցնեք և ուտեք: Եթե գնաք մեր գյուղ, ձեր արյունը կթափվի», – ասաց նա<ref name="nv.am">[http://nv.am/region/46259-m- Новое время. 13. 10. 2015. «Mуж сказал, что он не бросит дом...» [http://nv.am/region/46259-m-]</ref>:
[[1990]]թ. ապրիլի 28 –ին տեղի ունեցավ առաջին առևանգությունը։ Առևանգել էին [[վարպետ]] [[Վահան Մուսայելյան]]ին:
[[1990]]թ. դեկտեմբերի 2 –ին ժամը 16:40-ին գյուղի մարդատար ավտոբուսը [[Ստեփանակերտ]]ից մեկնեց գյուղ։ Շոշ գյուղի ճանա¬պարհին [[Ձիատափ]] («[[Ջըդըր դուզ]]») կոչվող տեղամասից գնդացրային կրակ բացվեց, ավտոմեքենան մասնակի վնասվածքներ ստացավ, մարդկային զոհեր չեղան։
Հիշարժան է նաև [[1990]] թ-ին կատարված մի դեպք։ Երբ [[ադրբեջանցի]]ները բարձրանում էին դեպի ժայռի կատարը, որպեսզի գնդակոծեն գյուղը, նկատում են, որ [[Շուշի]]ի հեռուստաաշտարակի գագաթին ծածանվում է Հայաստանի դրոշը։ [[1992]]թ. [[հերոսամարտ]]ում զոհված գնդացրորդ [[Ալյոշա Վարդանյան]]ն էր ընկերների հետ գիշերով նման քայլի ձեռնարկողը<ref>«Քարին Տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105), 1994 թ.</ref>:
[[1991]]թ. հունվարի 1-ին, երբ գյուղը նշում էր Նոր տարին, [[Քարին տակ]]ը հոսանքազրկվեց։
Գյուղի բնակիչ [[Արմիդա Աբրահամյան]]ը պատմում է, որ գյուղն ուներ ներքին հեռախոսային կապ։ Լույս գրեթե չկար, ոչինչ չկար, սակայն գյուղի յուրաքանչյուր տուն և յուրաքանչյուր դիտակետ ապահովված էր հեռախոսային կապով։ Դա հնարավոր էր դարձել [[Վագիֆ Հովսեփյան]]ի շնորհիվ, ով հիմնադրել էր հեռախոսակայանը՝ հավաքելով այն ձեռքի տակ եղած նյութերից և հեռախոսագծերն անցկացնելով գյուղի տներ և դիքեր։ Դա ինքնաստեղծ կապ էր, և [[ադրբեջանցի]]ները չգիտեին կայանի գտնվելու վայրը<ref name="ReferenceB">Новое время. 22. 10. 2015. «Село не должен покинуть даже грудной ребенок. Это было условием нашей общей борьбы...»[http://nv.am/region/46456-2015-10-22-06-47-59]</ref>:
[[1991]]թ. փետրվարի 27-ին ուժեղ հրետանակոծման պատճառով բոլոր հիմնարկներում դադարեցվեցին աշխատանքները։
[[1991]]թ. ապրիլի 26-ին գրանցվեց գյուղի առաջին զոհը։ Երեկոյան ժամը 10:40-ին ավտոմատի կրակոցներից սեփական տան բակում մահացու վիրավորվեց կոլտնտեսական, 4 երեխայի հայր [[Գուրգեն Ավանեսյան]]ը:
[[1991]]թ. մայիսի 7-8-ին [[Շուշի]] թռչող ուղղաթիռներն ավտոմատային կրակ բացեցին անասնապահերի ու բանջարանոցներում աշխատող գյուղի խաղաղ բնակչության վրա։
[[1991]]թ. մայիսի 15-ին գյուղամիջում [[ՕՄՕՆ]]ականները կալանքի տակ առան շուրջ 50 հոգու, որոնց նստեցրին ավտոբուսի մեջ։ Խորհրդային զինվորականների միջամտությամբ՝ նրանց բաց թողեցին<ref>«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ<name="ReferenceA"/ref>:
Հատված «[[Մեմորիալ]]» մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի զեկույցից. «Մեզ հայտնի են դեպքեր, երբ զինվորականները կանխել են ադրբեջանական [[ՕՄՕՆ]]-ի գործողությունները՝ խոչընդոտելով նրանց անցնել վերին մակարդակով որոշակիորեն թույլատրելի բռնության չափը: Օրինակ՝ նրանք թույլ չտվեցի [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղի բնակիչների արտաքսումը, ում ադրբեջանական [[ՕՄՕՆ]]-ը դուրս էր հանել գյուղից մայիսի 15-ին»<ref> Доклад Правозащитного центра общества “Мемориал” «Нарушения прав человека в ходе проведения операций внутренними войсками Мвд СССР, советской армией и МВД Азербайджана в ряде районов Азербайджанской республики в период с конца апреля по начало июня 1991 года»[http://karabakhrecords.info/gallery/ доклад-правозащитного-центра-общест/]</ref>:
Հատված [[Ռուսաստան]]ի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ՌՍՖՍՀ) Գերագույն խորհրդի կոմիտեի եզրակացությունից. «Մայիս 15 -ին զինծառայողների կողմից կանխվել է [[Շուշի]]ի շրջանի հայաբնակ [[Քարին տակ]] գյուղի բնակիչների տեղահանումը: Այդ օրը [[ՕՄՕՆ]]-ականները գյուղից դուրս էին բերել շատ տղամարդկանց: Կանայք գյուղից փախչում էին [[Ստեփանակերտ]]: Քաղաքացիական անհատների կողմից երկու տուն էր կրակի մատնվել: Ժամանած զինծառայողները վերադարձրին դուրս բերված տղամարդկանց և գյուղն առան իրենց պաշտպանության տակ: Մարդու իրավունքների կոմիտեին հայտնի չեն այլ դեպքեր, երբ ներքին զորքերի բաժինները կամ Խորհրդային բանակը փորձել են թույլ չտալ խաղաղ բնակչության տեղահանումը»<ref> Заключение комитета Верховного Совета РСФСР по правам человека по итогам слушаний, посвященных нарушению прав человека в районе вооруженного конфликта в ряде районов Азербайджанской республики и республики Армения (конец апреля – май 1991 года)[http://karabakhrecords.info/gallery/zakluchenie-komiteta-po-pravam-cheloveka-rsfsr/]</ref>:
[[1991]]թ. դեկտեմբերի 19-ին ժամը 5:30-ին [[Շուշի]]ից, Զաստավից ու Նաբիլարից ինքնաձիգներով ու մեծ տրամաչափի հրազենով կրակ է բացվել գյուղի վրա։ Կրակոցները տևել են 11,5 ժամ։ Ավանի կիրճով [[ադրբեջանցի]]ները մոտեցել են գերեզմանոցին, իսկ Զաստավի կողմից` մտել [[Մեծ քարին ձոր]]ը, մի այլ խումբ մտել է [[Խաչին ձոր]]ը: Լուրջ դիմադրություն են ցուցաբերել ինքնապաշտպանական խմբերը։ Հակառակորդն օգտագործել է նռնականետեր, գնդացիրներ, ականանետեր, ինքնաձիգներ։
[[1991]]թ. դեկտեմբերի 28-ին [[ԼՂՀ]] Գերագույն խորհրդի ընտրությունները խանգարելու նպատակով [[Շուշի]]ի ժայռից ամբողջ երկայնքով թաքստոցներից անընդհատ կրակի տակ են պահել գյուղը։ Ընտրական տեղամասի ճանապարհին ժ.12:00-ին գնդակոծությունից զոհվում է անասնաբույժ 55-ամյա [[Ալյոշա Հովհաննիսյան]]ը: Գնդակոծությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր, սակայն ընտրությունների ընթացքը չի խախտվել։ [[ՎաղարշակԱռուշանյանը]] ընտրվել է [[ԼՂՀ]] Գերագույն խորհրդի պատգամավոր։ Երեկոյան դեմ Նաբիլարի կողմից [[ՕՄՕՆ]]ականները հարձակվել են պահակակետերի վրա։
[[1992]]թ. հունվարի 8-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 15 համագյուղացիներ գյուղ էին վերադառնում։ Երբ մեքենան մոտեցավ անտառի եզրին, [[ադրբեջանցի]]ներն առջևից շրջանցեցին մեքենան և ավտոմատային համազարկ բացեցին ուղիղ խցիկի վրա։ Երեք մարդ զոհվեց, երկուսը վիրավորվեցին։ Գնդակոծության պատճառով՝ դիակները հողին են հանձնվեցին գիշերը։
[[1992]]թ. հունվարի 19-ի երեկոյան գյուղ ներկայացավ [[Անգլիա]]յի լորդերի պալատի փոխխոսնակ, հանրահայտ իրավապաշտպան [[Քերոլայն Քոքս]]ը «Բի-բի-սի»-ի երկու լրագրողների հետ։ Նա հանդիպում ունեցավ բանտից նոր ազատված (փրկագնով) [[Սերժիկ Թովմասյան]]ի հետ։ Նկարահանեցին գյուղում հրկիզված մի քանի տներ ու ավերածությունները։ Իսկ հունվարի 23-ին «[[Ամերիկայի ձայն]]ը» հաղորդեց, որ [[Քերոլայն Քոքս]]ը, արհամարհելով վտանգը, [[Ստեփանակերտ]]ից գնացել է [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղը, որն ամեն օր հրակոծվում է [[ադրբեջանցի]]ների կողմից, անձամբ ծանոթացել իրավիճակին։ Նրա հաղորդումները հրապարակվել են մի շարք թերթերում։
[[1992]]թ. հունվարի 25-ին գյուղում [[Սպարտակ Բաբայան]]ի և [[Անահիտ Վարդանյան]]ի հարսանիքն էր նախատեսված։ Ամբողջ օրը գյուղը գնդակոծվում էր տարբեր տիպի հրազենից։ Երկու հոգի թեթև վիրավորվեցին<ref>«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ<name="ReferenceA"/ref>:
 
==Ինքնապաշտպանական ջոկատ==
Տող 37 ⟶ 36՝
Մյուս խոսողները համաձայնեցին առաջարկին, որոշեցին ամբողջ գյուղով մնալ և պաշտպանել, իսկ հեռացողներին համարել դասալիք.
[[1992]]թ. հունվարի սկզբին Ջոկատի կազմը հասավ 45 հոգու<ref>Արթուր Առաքելյան. «Օր,որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ</ref>:
[[1991]]-ից մինչև 1992-ի սկիզբը ինքնապաշտպանական ջոկատը ձեռք բերեց 40 ինքնաձիգ, մեկ ականանետ, մեկ նշանառու հրացան, հրացաններ ու մեկ գնդացիր, որը տեղադրվեց [[Խաչին սեռ]] կոչված տեղամասում ու վստահվեց գնդացրորդ [[Ալյոշա Վարդանյան]]ին:
 
==Քարին տակի հերոսամարտ==
[[1992]]թ. հունվարի 26-ին [[ադրբեջանցի]]ները գիշերը Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին ողջ գյուղը։ Բացի այդ, [[Շուշի]]ի ժայռի երկայնքով գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։ Իսկ Զաստավայի կողմից կրակում էին զրահամեքենաները։ Գործողությունն իրականացվում էր անմիջապես մայոր [[Նուրեդդին Աբդուլլաև]]ի կողմից և ղեկավարվում [[Շուշի]] ժամանած [[Ադրբեջան]]ի պաշտպանության նախարար [[գեներալ-մայոր]] [[Տաջեդդին Մեհտիև]]ի կողմից։ Մեհտիևին հետ կանչեցին [[Բաքու]], որտեղ [[Ադրբեջան]]ի առաջին հետխորհրդային նախագահ [[Այազ Մուտալիբով]]ն ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից<ref> Patrick Wilson Gore “Tis Some Poor Fellow's Skull: Post-Soviet Warfare in the Southern Caucasus”, page 74 [https://books.google.am/books?id=gn6VTh0Iv_YC&pg=PA72&lpg=PA72&dq=Karintak&source=bl&ots=jV18USS_2H&sig=-Pc9iKWes4fHN41yWsQ0SvqmeO0&hl=en&sa=X&ved=0CEcQ6AEwBzhaahUKEwif8aqj8a_IAhVHVj4KHdZPDQA#v=onepage&q=Karintak&f=false]</ref>:
«Ազգ» թերթ. «[[Լեռնային Ղարաբաղ]]ի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 26-ին ազերի հրոսակները՝ թվով 250-300 հոգի, մինչև ատամները զինված, հարձակվել են [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղի վրա» <ref>«Ազգ» թերթ, 29.01.1992 [http://ankakhutyun.am/archives/117 «Ազգ» թերթ, 29.01.1992]</ref>։
Ըստ [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ի հուշերի՝ [[Քարին տակ]]ը, որտեղով անցնում էր [[Շուշի]]ից [[Ստեփանակերտ]] ճանապարհը, կարևոր դեր ուներ [[Ստեփանակերտ]]ի պաշտպանության գործում։ Այն մատույցները, որտեղով տանկերի անցնելու վտանգ կար, ականապատված էին, իսկ գյուղում խրամատներ էին փորված։ Գյուղի վրա գրոհումը հանձնարարված էր [[Ադրբեջան]]ի Հանրապետության՝ [[Շուշի]] եկած կանոնավոր գումարտակին։ Գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ՝ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ<ref> Аркадий Тер-Тадевосян. «Анализ боевых действий в Арцахе (июль 1991- июль 1992 гг.)» [http://www.ararat-center.org/upload/files/Razm_&_Anvtang_17_ur.pdf] </ref>:
[[Թոմաս դե Վաալի]] «[[Սև այգի]]» գրքի համաձայն՝ դեպքի վայր ժամանած լուսանկարիչ Ջոն Ջոնսի տեսավ ձնապատ սարի լանջ, ամբողջովին ծածկված դիակներով։ Ինքը՝ [[Տաջեդդին Մեհտիև]]ը, պնդում էր, որ [[Քարին տակ]]ի գործողության ժամանակ ադրբեջանական կողմն ընդամենը 17 հոգի կորուստ է ունեցել<ref> Де Ваал Томас “Черный сад. Армения и Азербайджан между миром и войной”
Глава 11. Август 1991 – май 1992 гг. Начало войны. Стр. 130-189</ref>:
Ինքնապաշտպանության մեկ այլ մասնակից՝ [[Արսեն Ավանեսյան]]ը, պատմում է, որ մինչև մարտը գյուղն ամբողջությամբ շրջապատված էր, և կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում։ [[ադրբեջանցի]]ները մոտ 300 հոգի էին, հիմնականում, Բաքվից, իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները 80-ն էին։ «Նրանք [[Շուշի]]ից ուղեկցողներ ունեին, որոնք գիտեին՝ որտեղից մտնել, ինչ անել, բայց նրանք մի քանիսն էին, իսկ մնացածը չգիտեին»<ref>Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут»». [http://nv.am/region/46203-2015-10-10-06-08-47]</ref>:
Չնայած, որ հակառակորդը մարդաքանակով և զենքի քանակով գերազանցում էր մի քանի անգամ, [[ադրբեջանցի]]ները պարտությունից հետո հերոսական [[Քարին տակ]]ը կոչեցին '''«Արյունոտ ձոր»''':
Այժմ պահեստազորի գնդապետ, իսկ 92-ի հունվարի 26-ին [[Խաչին սեռ]] պահակակետի պաշտպաններից մեկի` [[Շահեն Այդինյան]]ի խոսքերով, դպրոցական հեռադիտակով իրենք մի օր նկատեցին, որ մի խումբ [[ադրբեջանցի]]ներ հավաքվել էին ժայռի վրա և ձեռքերով ինչ-որ բաներ էին ցույց տալիս, բացատրում։ «Հետագայում, վերլուծելով կատարվածը, եկել եմ այն եզրակացության, որ հարձակման պլանը ռազմական տեսակետից դասական տարբերակով նրանք մշակել էին շատ ճիշտ: Հակառակորդը զգալիորեն գերազանցում էր մեզ թվաքանակով, զինամթերքի առումով` նույնպես, յուրաքանչյուր [[ադրբեջանցի]] իր ուսին կրում էր զինվորական ուսապարկ, փամփուշտ, նորագույն զենք, որի մասին մենք միայն երազել կարող էինք»<ref> Վարդգես Բաղյան. «Քարից կարծր Քարին Տակ» Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ171</ref>:
Մարտի ժամանակ առաջին դիրքի- [[Խաչին սեռ]]ի շրջակայքում [[ադրբեջանցի]]ները թողնելով 30-ից ավելի զոհ, հետ քաշվեցին։ Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն կրեցին, նրանք գրոհն ուժեղացրին երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ։ [[Հայկին արտ]] կոչվող տեղամասից դեպի գյուղ էր շարժվում մոտ երեսուն մարդ` սպիտակ «մասխալաթներով»: Դա տեսնելով, գյուղացիները ոգևորվեցին՝ կարծելով, թե դա [[Շոշ]]ի Ագոյի ջոկատն է, քանի որ նրանք արդեն տեղյակ էին իրադրության մասին։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, [[Շոշ]]ի ջոկատը գյուղամերձ անտառներում հանդիպել էր պատնեշի։ Հակառակորդը կանխատեսել էր, որ հարևան գյուղերից կարող են օգնության գալ, և նախօրոք զինված խմբեր էր ուղարկել այդ ուղղություններով։ «Մասխալաթավորները», առանց որևէ դիմադրության հանդիպելու, ընդհուպ մոտեցան գյուղին, և հանկարծակի ու անկանոն կրակահերթ բացեցին գյուղացիների ուղղությամբ։
Ապա [[ադրբեջանցի]]ները զրահամեքենայի ուղեկցությամբ մտան երրորդ դիրք, սակայն զրահամեքենան պայթեց ականի վրա։ Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցավ գյուղացիների հսկողության տակ։ Արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության հասան [[Շոշ]]ի, [[Սղնախ համայնք|Սղնախի]], [[Ավետարանոց]]ի, [[Քռասնու]], [[Սզնեքի]], [[Կարմիր գյուղ]]ի և [[Աշոտ Բեկոր]]ի ջոկատները։
Այդ պահից սկսած, [[ադրբեջանցի]]ները սկսեցին նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտված էր։
Ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ այն ժամանակ 16-ամյա [[Երվանդ Աբրահամյան]]ը, հիշում է՝ ճակատամարտի ընթացքում [[ադրբեջանցի]]ներին միայն հաջողվեց ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը։ Նրանք կրակ էին վառել և պարում էին դրա շուրջը, իրենց հաղթանակն էին տոնում։ Նրանք կտրել էին իրենց ձեռքն ընկած գյուղի պաշտպաններից մեկի ականջը, հանել սիրտը և պարում էին շուրջը<ref>Новое время. 22. 10. 2015. «Село не должен покинуть даже грудной ребенок. Это было условием нашей общей борьбы...»[http://nv.am/region/46456-2015-10-22-06-47-59]<name="ReferenceB"/ref>:
Հունվարի 26-ին զոհվեց 22 մարդ, վիրավորվեց` 17-ը, գյուղի ընդհանուր կորուստները [[1988]]-[[1994]] թթ.՝ 45 մարդ։
[[Վաղարշակ Առուշանյան]]ը և [[Ալյոշա Վարդանյան]]ը հետմահու պարգևատրվել են «[[Մարտական խաչ]]» առաջին աստիճանի շքանշանով, [[Հենրիխ Ամիրջանյան]]ը, [[Գարիկ Առաքելյան]]ը և [[Վագիֆ Պետրոսյան]]ը հետմահու պարգևատրվել են «[[Մարտական խաչ]]» երկրորդ աստիճանի շքանշանով։ «[[Մարտական խաչ]]» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են նաև [[Արթուր Առաքելյան]]ը և [[Ալեքսանդր Աբրահամյան]]ը, ովքեր այսօր էլ ապրում են հայրենի գյուղում և շենացնում այն։ Ավելի քան 90 քարինտակցիներ պարգևատրվել են «[[Շուշի]]ի ազատագրման համար», «[[Մարտական ծառայություն]]» և «[[Արիության համար]]» մեդալներով։
 
==Իրավիճակը մարտից հետո'==
Տող 60 ⟶ 59՝
[[1992]]թ. փետրվարի 8-ին հակառակորդը գյուղից տեղափոխել է 4 դիակ, փոխանակել պատանդների հետ։
[[1992]]թ. փետրվարի 19-ին գյուղացիները դուրս են եկել [[ՕՄՕՆ]]ականների դիակները թաղելու։ Սակայն ընդամենը 3 դիակ են հուղարկավորել, հակառակորդը գնդացրային ուժեղ կրակ է բացել, որը տևել է ամբողջ օրը։
[[1992]]թ. փետրվարի 20-ին ևս 28 դիակ է հանձնվել հողին։ 4 դիակ հանձնվել է հակառակորդին` լենինականցի պատանդներին ազատ արձակելու պայմանով։ 11 դիակ տեղափոխվել է [[Ստեփանակերտ]]: Մինչ այդ [[ադրբեջանցի]]ները 32 դիակ, տանելով [[Շուշի]] և հողարկավորելով, իրենց ժողովրդին ներկայացրել են, թե իբր [[Քարին տակ]]ից [[Շուշի]]ի վրա հարձակում է եղել<ref>«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ<name="ReferenceA"/ref>:
Գյուղի ինքնապաշտպանական ուժերը ռադիոկապով ադրբեջանական կողմին առաջարկել են մի քանի օր դադարեցնել կրակը` գրոհայինների դիակները վերցնելու համար։ «Ասացինք` լուսանկարներ ուղարկեք, կարողանանք դիակները գտնել, կփոխանակենք։ Նկարները բերեցին, բայց դիակներն արդեն սևացած էին, մի քանիսին նմանեցրել ենք, տարել ենք աղբյուրի մոտ։ Իրենք եկան, դրանց մեջ մեկը ռուս էր, էդ դին տարան, իսկ մնացածը թողեցին թափած։ Ասացին` մեզ պետք չեն դրանք։ Ստիպված հավաքել ենք դրանք, թաղել»,- ասում է [[Արթուր Առաքելյան]]ը<ref> Hetq.am. Նախկին հրամանատար. «Հիմա մեդալն իմաստ չունի»[http://hetq.am/arm/news/60538/nakhkin-hramanatar-hima-medaln-imast-chuni.html/ Hetq.am. Նախկին հրամանատար. «Հիմա մեդալն իմաստ չունի»]</ref>:
«Մենք զանգեցինք, ասացինք, որ իրենց դիակների հետևից գան, նրանց մեջ 18-20 տարեկան տղաներ էին, բայց նրանց հետևից չեկան: Մահացածների մոտից գտանք դեղատուփ, որտեղ ինչ-որ բան կար, հետագայում պարզեցինք, որ թմրանյութ էր»,- նշեց [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը<ref>[http://razm.info/2037 Razm.info. «Քարինտակն ադրբեջանցիների համար դարձավ «Արյունոտ ձոր»[http://razm.info/2037]</ref>:
[[2007]] թվականին [[Ադրբեջան]]ում կոնֆերանսի ժամանակ որոշվեց միջազգային կազմակերպություններին հայցադիմում ուղարկել՝ «1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը [[Շուշի]]ի շրջանի [[Դաշալտի]] գյուղում ռազմական գործողության պատճառվ» [[ռազմագերի]]ների և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդրանքով<ref>«Голос Армении» (01.02.2007) [http://artsakhwebcombat.am/forum/showthread.php?t=248 «Голос Армении» (01.02.2007)]</ref>:
[[Թոմաս դե Վաալ]]ի «[[Սև այգի]]» գրքի անգլերեն հրատարակության տիտղոսաթերթին պատկերվել է հայտնի ֆոտոլրագրող Ջոն Ջոնսի լուսանկարը<ref>«Fights between Armenians and Azeris»[http://www.corbisimages.com/stock-photo/rights-managed/0000273586-015/fights-between-armenians-and-azeris?popup=1 «Fights between Armenians and Azeris»]</ref>՝ [[Քարին տակ]]ի հայ մարտիկը [[1992]]թ. հունվարի 26-ի հարձակման հետևանքով մահացած «մասխալթով» [[ադրբեջանցի]] զինվորականների դիերի ֆոնին։ Ավելի ուշ, ադրբեջանական քարոզչությունն այդ դիակները ներկայացրեց, որպես «[[Խոջալու]]ի խաղաղ բնակիչների սպանդ» <ref>[http://xocali.net/ru/n19.html Xocali.net. «Фото № 19. Каринтакская битва»[http://xocali.net/ru/n19.html]</ref>:
[[1992]] թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի դիտորդների պատվիրակությունն այցելել է [[Քարին տակ]] գյուղը<ref>«Երկիր», 18.02.1992 [http://ankakhutyun.am/archives/1392 «Երկիր», 18.02.1992] </ref>:
 
==Հիշարժան պատմություններ==
Տող 71 ⟶ 70՝
Գյուղ մտնելիս առաջինն այդ տունն է։ Առավոտյան [[Մարտին Ամիրջանյան]]ը գնաց գոմ. այդտեղ էր նրա դիտակետը։ Էլմիրան երեքամյա որդու հետ թաքնվել էր նկուղում։ Գոմի ուղղությամբ ականանետից կրակեցին, պատը փլվեց, բայց Մարտինին ոչինչ չեղավ։ Նա հարմար դիրքում էր։ Պատմում է. «Տեսնում եմ՝ նրանք գալիս են, կրակեցի առաջինին, ընկավ, նրա հետևից երկրորդն է գալիս: Կրակում եմ, նա ընկնում է, հետո՝ երրորդը»: Կարծես թե, նրանք չէին հասկանում՝ ինչ է կատարվում, ուր են գնում, ինչ են անում։ Թերևս, նրանք թմրադեղի ազդեցության տակ էին, այդպիսի տպավորություն էր»:
Նկուղը երկու մուտք ուներ, մեկը՝ գյուղի կողմից, մյուսը՝ գոմի, այսինքն՝ տանում էր դեպի այն կետը, որտեղից սկսվում էր գյուղը։ Երբ Մարտինը վերադարձավ տուն փամփուշտների հետևից, տան հետևում գտնվող [[ադրբեջանցի]]ն գնաց մյուս մուտքի կողմը։ Մարտինը հենց շեմին կրակեց առաջին տուն մտնողին։ Զգույշ մոտեցավ նրան և վերցրեց ավտոմատը։ Մյուս երկուսը, տեսնելով, որ առաջինն ընկավ, նահանջեցին և թաքնվեցին։
Ամուսինը Էլմիրային մեկնեց իր ավտոմատը և հրամայեց հսկել դեպի գյուղ տանող մուտքը, իսկ ինքը վերցրեց «ռազմավարային զենքը» և կանգնեց հակառակ ելքի մոտ։ Հետո [[ադրբեջանցի]]ները հրկիզեցին տունն ու գնացին։ Տունը մի քանի ժամ այրվում էր, մինչդեռ տանտերերը փակվել էին նկուղում<ref>Новое время. 13. 10. 2015. «Mуж сказал, что он не бросит дом...» [http://name="nv.am"/region/46259-m-]</ref>:
«Արիության համար» մեդալով պարգևատրվածների թվում է նաև 9-րդ դասարանցի [[Նարինե Առաքելյան]]ը: [[Քարին տակ]]ի հերոսամարտի ժամանակ 16-ամյա աղջնակը հաց ու զինամթերք էր հասցնում գյուղի պաշտպաններին։ Իսկ երբ օգնում էր երեխաներին տեղափոխել համեմատաբար ապահով տեղ, թշնամու գնդակը խոցեց նրան։
 
Մոր խոսքերով՝ Նարինեն կապավոր էր։ Գիշերվա ժամը երկուսին քայլում էր ամբողջ շրջանով՝ գիշերային շապիկով, ոտաբոբիկ, որպեսզի [[ադրբեջանցի]]ների կողմից բռնվելու պարագայում ասեր, իբր երեխայի համար գնում է բժշկի հետևից։ Մինչդեռ իրականում փամփուշտներ էր տանում դիրքեր։ Հետո նա գործին կցեց նաև իր շանը՝ Չալոյին։ Նրա պարանոցին երկտող կամ կապոց էր ամրացնում, իսկ շունը դա հասցնում էր կա՛մ գյուղ, կա՛մ այնտեղից դիրքեր<ref>«Քարին Տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105),1994 թ.</ref>:
Մարտի ժամանակ վիրավորված Ալբերտին և Ալյոշային համագյուղացի [[Արծվիկ Բաղդասարյան]]ը հանձն առավ «ժիգուլի» ավտոմեքենայով տեղափոխել [[Ստեփանակերտ]]: Ալբերտը նոր էր ամուսնացել Ադելա Աբրահամյանի հետ, և կինը պնդեց, որ ինքն էլ է մեկնում ամուսնու հետ։ [[ադրբեջանցի]]ները ուղիղ նշանառությամբ խոցեցին մեքենան. մեքենան պայթեց, փրկվեց միայն վարորդը։
Գյուղի բնակիչ Արմիդա Աբրահամյանը պատմում է. «Երբ բոթ էր հասնում, որ ինչ-որ մեկի տղան զոհվել է, ոչ ոք չէր լացում, որովհետև ձայնը վերև կբարձրանար և լսելի կլիներ [[ադրբեջանցի]]ներին, ինչը կմատներ մեր գտնվելու վայրերը: Այդ պատճառով՝ մենք փորձում էինք հնարավորինս անձայն շարժվել: Մեր ընտանիքում ևս կորուստ կա: Այդ օրը մեր քույրն ու իր ամուսինը մահացան: Նորապսակներ էին: Ամուսինը շատ ծանր վիրավորվել էր, և նրան պետք է մեքենայով տեղափոխեին [[Ստեփանակերտ]], հակառակ պարագայում՝ չէր ապրի: Քույրս գնաց նրա հետ: Ճանապարհին [[Շուշի]]ից մեքենայի ուղղությամբ կրակել են, այն այրվել է, և նրանք երկուսն էլ մահացել են: Քույրս 22 տարեկան էր, ամուսինը՝ 27: Մեզ մոտից շատ լավ երևում էր [[Ստեփանակերտ]]ի ճանապարհը, և մենք տեսանք՝ ինչպես մեքենան պայթեց: Ատամներն ամուր սեղմած կանգնել ու լռում էինք, որովհետև մեր լացի ձայնով մենք վտանգի կենթարկեինք մնացածին» <ref>Новое время. 22. 10. 2015. «Село не должен покинуть даже грудной ребенок. Это было условием нашей общей борьбы...»[http://nv.am/region/46456-2015-10-22-06-47-59]<name="ReferenceB"/ref>:
«Այսօր [[Ադրբեջան]]ը փորձում է [[Քարին տակ]]ի ոչնչացմանն ուղղված գործողությունները որակավորել որպես կրակային կետի ոչնչացում, որտեղից իբրև կրակում էին [[Շուշի]]ի ուղղությամբ: Սակայն [[Քարին տակ]]ից [[Շուշի]]ն գնդակոծելու համար պետք էր այնպիսի զինատեսակ ունենալ, որից հնարավոր կլիներ կրակ բացել գրեթե 90 աստիճանի տակ, որը գործնակնորեն հնարավոր չէ», - նշում է [[Արցախ]]ի ազգային անվտանգության նախկին ղեկավար Աշոտ Խաչատրյանը<ref>Кавказский Узел. «20 лет обороне Каринтака»[http://www.kavkaz-uzel.ru/blogs/485/posts/10475 Кавказский Узел. «20 лет обороне Каринтака»]</ref>:
 
==Գյուղի մասին==
Տող 86 ⟶ 85՝
==Մեջբերումներ==
«Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ հայկական այս գյուղն իսկական պատուհաս էր դարձել [[ադրբեջանցի]]ների համար»,- [[Քարին տակ]] գյուղի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը` հրամանատար Վաղարշակ Առուշանյանի որդին [[Քարին տակ]]ի հաղթական հերոսամարտի 20-րդ տարեդարձի առթիվ<ref>Գոհար Մարտիկյան. «Ապրելու բանաձևը (20-րդ դարի դյուցազնավեպի հերոսները)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ132</ref>:
«[[Քարին տակ]] գյուղի պաշտպանությունը, որն առաջին և վճռորոշ հաղթանակներից մեկն Է, հատուկ տեղ Է գրավում [[Արցախ]]ի ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Այդ ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատն ու անձնուրացությունը կարող են չեզոքացնել հակառորդի թվային գերազանցությունը և պարտության մատնել նրան»,- [[ԼՂՀ նախագահ]] [[Բակո Սահակյան]] <ref name="armenpress.am">Armenpress. 12. 01.2012. «Քարինկակի պաշտշանությունը դարձել է Ղարաբաղի պատմության փառավոր էջերից»[http://armenpress.am/arm/news/677128/qarintaki-pashtpanutyuny-dardzel-e-xarabaxi-patmutyan.html]</ref>:
«[[Քարին տակ]]ը բոլորին ցույց տվեց, որ կարելի Է հաղթել անհավանական պայմաններում՝ անելով, թվում Է թե, անհնարինը: [[Քարին տակ]]ը մեզ նաև փառավոր հաղթանակի բերեց [[Շուշի]]ում»,-ասել Է Հայ առաքելական եկեղեցու [[Արցախ]]ի թեմի առաջնորդ ppՊարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան]]ը՝ ելույթ ունենալով անցյալ տարի կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ<ref>Armenpress. 12. 01.2012. «Քարինկակի պաշտշանությունը դարձել է Ղարաբաղի պատմության փառավոր էջերից»[http://name="armenpress.am"/arm/news/677128/qarintaki-pashtpanutyuny-dardzel-e-xarabaxi-patmutyan.html]</ref>:
 
 
 
[[Կատեգորիա:Արցախյան պատերազմի ռազմական գործողություններ]]