«Հրաչուհի Տատուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
[[Պատկեր:HRACHUHI TATURYAN.jpg|300px|աջից|մինի|INSIGHT Հրաչուհի Տատուրյան]]
'''Հրաչուհի Շահեի Տատուրյանը''' հայ արվեստաբան, կինոսցենարիստ և հեռուստատեսային լրագրող է։ Ծնվել է [[Երևան]]ում։ 1987 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա Թատերական ինստիտուտը, ուսանելով անվանի Շեքսպիրագետ, արվեստաբան՝ Ռուբեն Զարյանին։ Հոդվածներ է գրել աշխարհահռչակ կինոռեժիսոր [[Սերգեյ Փարաջանով]]ի, [[Անրի Վերնոյ]]ի, [[Մհեր Մկրտչյան]]ի, ռուս անվանի դերասանուհի Ելենա Սոլովեյի և այլ արվեստագետների մասին։ Խմբագրել է կինոբեմադրիչ [[Հենրիկ Մալյան]]ի «Երկխոսություն Երրորդի Համար» հուշերի գիրքը։ Սցենարներ է գրել տարբեր վավերագրական ֆիլմերի և հաղորդումների, ինչպես նաև երգահան դիրիժոր [[Լորիս Ճգնավորյան]]ի մասին պատմող բազմաթիվ տեսաֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների համար։ Աշխատել է նախ '''«Ֆիլմ»''' թերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, ապա և Ազգային Հեռուստատեսության (1991-1997 թթ.) «Լրաբեր» ծրագրում, որպես մեկնաբան։ 2001 թվականից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 2007 թվականին Լոս Անջելեսում ստեղծել է «'''Երկխոսություն Երրորդի Համար'''» և այնուհետև «'''INSIGHT''' '''TV Show'''» հոգեբանական հաղորդաշարը, Հայաստանի գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանի հետ միասին։ Այժմ աշխատում է ԱՄՆ֊ում՝ '''USArmenia''' հեռուստատեսությունում, որպես '''Բարի Գիշեր Հայեր''' հաղորդաշարի ﬔկնաբան։