«Փոտ պատրիարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Փոտ պատրիարք''' ([[810]]-827-ի միջև - [[891]]-[[897]]-ի միջև), [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] եկեղեցու գործիչ, աստվածաբան, գիտնական։ Կոստանդնուպոլսի հույն պատրիարք։ Մոր կողմից ծագումով հայ։ Ստացել է փայլուն կրթություն, եղել է զինվորական, զբաղեցրել է բարձր պաշտոններ։
 
[[858]]-ին նահանգային ազնվականությւոնը տապալել է Իգնատիոս պատրիարքին և պատրիարք նշանակել Փոտին, սակայն Հռոմի պապը չի ընդունել նրա նշանակումը։ Իգնատիոսի մահից հետո դարձյալ ընտրվել է պատրիարք։ [[Վասիլ I Մակեդոնացի|Վասիլ I]]-ի մահից հետո հեռացվել է աթոռից, աքսորվել Արմենիանոն կոչվող վանքը, ուր և վախճանվել է։
 
Փոտը նպաստել է քրիստոնեության տարածմանը բուլղարների և ռուսների մեջ, պայքարել [[Պատկերամարտություն|պատկերամարտների]], աղանդավորների, հատկապես՝ [[Պավլիկյաններ|պավլիկյաններիպավլիկյաններ]]ի դեմ։ Զգալի աշխատանք է կատարել գրադարանների, մարդասիրական հիմնարկների, վանքերի ու տաճարների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ։ Փոտը գրել է «Բառարան», նշանավոր «Գրադարան» կամ «Բյուրամատյան» երկը, որտեղ քննադատական դիտողություններով զետեղել է հատվածներ տարբեր ժամանակների հեղինակների 280 գրքից։
 
Փոտը կարևոր տեղ է հատկացրել հայ-բյուզանդական հարաբերություններին։ Պահպանվել են նրա նամակները Հայոց կաթողիկոս [[Զաքարիա Ա Ձագեցի|Զաքարիա Ա Ձագեցուն]]՝ եկեղեցիների միության հարցի վերաբերյալ, ինչպես նաև կաթողիկոսի պատասխանները։