«Ցիրկոնիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[Image: → [[Պատկեր:
չ oգտվելով ԱՎԲ
Տող 100.
 
'''Ցիրկոնիում''' ({{lang-la|Zirconium}}), քիմիական նշանը՝ '''Zr''', տարրերի [[պարբերական համակարգ]]ի 5-րդ պարբերության, 4-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 40, ատոմական զանգվածը՝ 91,22։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s<sup>2</sup>4p<sup>6</sup>4d<sup>2</sup>5s<sup>2</sup>։ К,L և М թաղանթները լրացված են։
Մետաղական ցիրկոնիումը թեև ոչ մաքուր, սև փոշու ձևով առաջինն ստացել է Ի․ Բերցելիուսը ([[1825]])։ Ցիրկոնիումը արծաթասպիտակ, բնորոշ փայլով [[մետաղ]] է։ Առաջացնում է α և β ձևափոխություններ (α↔β անցումը տեղի ունի 863 &nbsp;°C-ում)<ref> Редкол.: Зефиров Н. С. (гл. ред.). Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Большая Российская энциклопедия, 1999. — Т. 5. — С. 384.</ref>։
 
== Պատմություն և անվան ծագում ==
[[Պատկեր:Zirconocene-dichloride-from-xtal-3D-balls.png|left|166px|thumb|Գնդաձողային մոդել]]
Ցիրկոնիումը հայանաբերել է գերմանացի քիմիկոս Մ․ Կլապրոաը ([[1879]]), որը Ցեյլոնից բերված թանկարժեք բարից՝ ցիրկոնից, անջատեց ցիրկոնիումի օքսիդը (ZrO<sub>2</sub>)։ Մետաղական ցիրկոնիումը թեև ոչ մաքուր, սև փոշու ձևով առաջինն ստացել է Ի․ Բերցելիուսը ([[1825]])<ref>{{ռուսերեն գիրք|автор=Венецкий С.И.|часть=Цирконий|заглавие=Рассказы о металлах|место=Москва|издательство=Металлургия|год=1979|страницы=|страниц=240|тираж=60000}}</ref>։
 
Մաքուր՝ ձուլածո ցիրկոնիում ստացվեց միայն [[1925]] թվականին, յոդիդային ռաֆինացմամբ (նիդերլանդացի գիտնականներ՝ Ա․ վան Արկել և Ի․ դե Բուր)։
 
Ցիրկոնիումի անվանումը ծագել է ցիրկոն միներալի անունից։ Ցիրկոնիումը [[երկրակեղև]]ում տարածված (դանդաղ տեղաշարժվող) տարր է, կազմում է նրա զանգվածի 1,7•10<sup>-2−2</sup>%-ը (տարածվածությամբ 19-րդն է)։
 
== Բնության մեջ ==
Ցիրկոնիումը երկրակեղևում տարածված (դանդաղ տեղաշարժվող) տարր է, կազմում է նրա զանգվածի 1,7•10<sup>-2−2</sup>%-ը (տարածվածությամբ 19-րդն է)։ Հայտնի են ցիրկոնիումի 27 միներալները, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն բադդելեիտը՝ ZrO<sub>2</sub> և ցիրկոնը։
Ցիրկոնիումի կոնցենտրացիան ծովի ջրում կազմում է 5·10<sup>−5</sup> մգ/լ<ref>J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965</ref>: Ցիրկոնիումը լիտոֆիլ տարր է։ Բնության մեջ հանդիպում է միայն միացությունների ձևով։ Չնայած նրան, որ ցիրկոնումը ցրված տարր է, հաշվում են մոտ 40 միերալ, որոնցում հանդես է գալիս օքսիդների կամ աղերի տեսքով։
 
Ցիրկոնը հանդիասնում է ցիրկոնիումի միներալներից ամենատարածվածը<ref>''У. Б. Блюменталь'', «Химия циркония», Москва, 1963.</ref>:
Տող 124.
== Ստացում ==
[[Պատկեր:CZ brilliant.jpg|մինի|Ցիրկոն]]
Ցիրկոնիումի (IV) աղերը հեշտությամբ [[հիդրոլիզ]]վում են։ Ցիրկոնիումի ստացման հիմնական հումքը ԽՍՀՄ-ում ցիրկոնն է։
 
Ձուլածո ցիրկոնիումը ստանում են մամլված փոշին վակուումում հալելով։
Տող 138.
 
== Ֆիզիկական հատկություններ ==
Ցիրկոնիումը արծաթասպիտակ, բնորոշ փայլով մետաղ է։ Առաջացնում է α և β ձևափոխություններ (α↔β անցումը տեղի ունի 863 &nbsp;°C-ում)։ Ցիրկոնիումի հալman ջերմաստիճանը 1855 &nbsp;°C է, եռմանը՝ 4340 &nbsp;°C, [[խտություն]]ը՝ 6450 կգ/մ<sup>3</sup>։ Մաքուր ցիրկոնիումը պլաստիկ է, հեշտությամբ ենթարկվում է մամլման, գլանման և այլ սառը կամ տաք մշակման։
 
Մետաղների լարման շարքում ցիրկոնիումը գտնվում է ջրածնից (նաև [[ցինկ]]ից և [[մանգան]]ից) ձախ։ Միացություններում առավելապես քառարժեք է, ցուցաբերում է +4, հազվադեպ՝ + 1, +2 և +3 [[օքսիդացման աստիճան]]ներ։ Քիմիական հատկություններով նման է [[հաֆնիում]]ին։
 
Սովորական պայմաններում ձուլածո ցիրկոնիում քիմիապես պասսիվ է և [[կոռոզիա]]կայուն, պատվում է օքսիդի պաշտպանիչ շերտով։ [[Թթվածին|Թթվածնի]] հետ հեշտությամբ միանում է 800 &nbsp;°C-ից բարձր տաքացնելիս (200-400 &nbsp;°C-ում՝ շատ դանդաղ)։
 
== Քիմիական հատկություններ ==
Ցիրկոնիումի փոշին ինքնահրկիզվող է, օդում կարող է բռնկվել անգամ սենյակային ջերմաստիճաններում։ Առաջանում է ցիրկոնիումի (IV) օքսիդ՝ ZrO<sub>2</sub>։
 
:<math>\mathrm{Zr + 2H_2O \ \rightleftharpoons \ ZrO_2 + 2H_2}</math>
 
Ցիրկոնիումը ջրածնի հետ առաջացնում է հիդրիդներ՝ ZrH, ZrH<sub>2</sub>, և պինդ [[լուծույթներ]]։
 
[[Ֆտոր]]ի հետ ցիրկոնիումը միանում է սովորական պայմաններում, մյուս [[հալոգեններ]]ի հետ՝ տաքացնելիս (200 &nbsp;°C), ստացվում են ցիրկոնիումի (IV) հալոգենիդները՝ ZrX<sub>4</sub>։
 
:<math>\mathrm{Zr + 2\ I_2 \ \rightleftharpoons \ ZrI_4}</math>
Տող 157.
: <math>\mathrm{ ZrO_2\ + 2\ C + 2\ Cl_2 \ \xrightarrow{900^{\circ}C} \ ZrCl_4 +\ 2\ CO }</math>
 
Տաքացնելիս ցիրկոնիումը միանում է նաև [[բոր]]ի, [[ազոտ]]ի (700-800&nbsp;°C), [[Ածխածին|ածխածնի]] (900&nbsp;°C) հետ՝ առաջացնելով բորիդ՝ ZrB<sub>2</sub>, նիտրիդ՝ ZrN և կարբիդ՝ ZrC։
 
[[Մետաղներ]]ի հետ առաջացնում է [[համաձուլվածք]]ներ և ներմետաղական միացություններ։ Ցիրկոնիումը կայուն է ջրի և ջրային գոլորշիների (մինչև 300&nbsp;°C), [[Աղաթթու|աղաթթվի]], նոսր (< 50%) [[Ծծմբական թթու|ծծմբական թթվի]] և ալկալիների նկատմամբ (միակ մետաղն է» որ չի լուծվում [[ամոնիակ]] պարունակող ալկալիներում)։
 
: <math>\mathrm{ ZrCl_4\ + 2\ Mg \ \longrightarrow \ Zr +\ 2\ MgCl_2}</math>
 
[[Ազոտական թթու|Ազոտական թթվում]] և [[արքայաջուր|արքայաջրում]] լուծվում է տաքացնելիս (>100&nbsp;°C)։ Ցիրկոնիումի (IV) աղերը հեշտությամբ հիդրոլիզվում են։
: <math>\mathrm{ Zr^{4+} + 4\ NH_3 + 4\ H_2O \ \longrightarrow \ Zr(OH)_4 \downarrow +\ 4\ NH_4^+}</math>
 
Տող 170.
== Կիրառություն ==
[[Պատկեր:Zirconium rod.jpg|մինի|Ցիրկոնիումի ձող]]
Ցիրկոնիումը և նրա [[համաձուլվածքներ]]ն օգտագործվում են միջուկային ռեակտորներում, [[հրթիռներ]]ում, թռչող և այլ սարքերում, քիմիական մեքենաշինության մեջ։
 
Փոշեկերպ ցիրկոնիում օգտագործվում է պիրոտեխնիկայում և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։ Ցիրկոնային հրակայուն նյութերն (պարունակում են ZrO<sub>2</sub> կամ ZrSiO<sub>4</sub>) օգտագործվում են մետաղաձուլության և հրթիռաշինության մեջ։
Տող 176.
== Ցիրկոնիումի միացություններ ==
;Ցիրկոնիումի կարբիդ
Ցիրկոնիումի կարբիդ, '''ZrC''', ցիրկոնիումի միացությունն ածխածնի հետ։ Մոխրագույն, դժվարահալ (3800 &nbsp;°C), բյուրեղական նյութ է։ Լուծվում է արքայաջրում և տաք, խիտ ծծմբական թթվում։ Օգտագործվում է որպես մետաղների դժվարահալ ծածկույթներ, հղկանյութ, խեցանյութերի բաղադրիչ։
;Ցիրկոնիումի դիբորիդ
Ստացվում է ցիրկոնիումի տետրաքլորիդի սինթեզով.
Տող 203.
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Մետաղներ]]
[[Կատեգորիա:Անցումային մետաղներ]]