«Տևտոնական օրդեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Տևտոնական շքանշան»-ից «Տևտոնական օրդեն»
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Den tyske ordens skjold.svg|250px|մինի|աջից|Տևտոնական շքանշան]]
'''Տևտոնական շքանշան''' ([[Լատվիերեն|լատ․]] լրիվ անվանումը՝ Ordo domus Sanctae Mariae Teutonicorum), գերմանացի կաթոլիկական հոգևոր–ասպետական օրդեն, որը ստեղծվել է [[12]] դարի վերջին, Պաղեստինում, խաչակրաց արշավանքների ժամանակ, [[1198]] թվականին հաստատել է Ինոկենտիոս [[3]] պապը։
 
Ուներ հողային մեծ տիրույթներ Գերմանիայում և Հարավային Եվրոպայում։ [[1226]] թվականին օրդենի մեծ մագիստր Հերման ֆոն Զալցի և լեհ իշխան Կոնրադ Մազովեցկու միջև կնքված պայմանագրով Տևտոնական շքանաշան ստացել է Խելմնո (Լեհաստան) մարզը և տեղափոխվել Արևելյան Եվրոպա, սկսել է պրուսների հպատակեցումը։ [[1237]] թվականին Տևտոնական շքանշանին են միացել Սուսերակիրների օրդենի մնացորդները։ Արևելյան Մերձբալթիկայում կազմվել է Տևտոնակն շքանաշի ռազմաքաղաքական կազմակերպություն Լիվոնյան օրդենը։ Տևտոնական շքանաշանը զավթել է պրուսների հողերը [[1283]], Արևելյան Պոմորիեն՝ Գդանսկով [[1309]], Էստլանդիան [[1346]], Ժեմայտիան [[1382]]-[[1398]], Գոտլանդ կղզին [[1398]], Նոր Մարկան [[1402]]։ Մերձբալթիկայում ձևավորվել է Տևտոնական շքանշանի խոշոր ֆեոդալական պետությունը, որի տիրույթները ձգվում էին Վիսլայից մինչև Նարվա՝ փակելով Լեհաստանի, Լիտվայի, Ռուսական պետության ելքը դեպի [[Բալթիկ ծով]]։ Մեծ մագիստրի նստավայրն էր Մարիենբուրգը ([[1309]] թվականից, իսկ [[1466]] թվականից՝ [[Քյոնիգսբերգ]]ը)։ Աշխարհագրական հարմար դիրքը հնարավորություն էր տալիս օրդենին վարելու լայն առևտուր, օրդենի շատ քաղաքներ Հանզայի անդամ էին։ Տևտոնական շքանշանի կողմից սպառնալիքը մերձեցրեց Լեհաստանին ու Լիտվային, ինչպես նաև ապահովեց մի շարք սլավոնական ժողովուրդների աջակցությունը։ Գրյունվաչդի ճակատամարտ [[1410]] թվականում տևտոնական շքանշանը վճռական պարտություն կրեց լեհական, լիտվիական և ռուսական զորքերից, օրդենի էքսպանսիան կասեցվեց։1466-ի Տորունի պայմանագրով տևտոնական շքանշանը իրեն ճանաչեց Լեհաստանի վասալ, ետ վերադարձրեց նրան Արևելյան Պոմորիեն։ [[1525]] թվականին մեծ մագիստր Ալբրեխտ Հոհենցոլերնը (Բրանդենբուրգցին) Մերձբալթիկայում անցկացրեց եկեղեցու հողերի բռնագրավում և դրանք դարձրեց աշխարհիկ դքսություն՝ Պրուսիա։ Մնացած տիրույթները (Գերմանիայի տարբեր շրշաններում) բռնագրավվեցին [[19]] դարի սկզբին, իսկ [[1809]] թվականին օրդենը փակվեց։ [[1834]] թվականին Ավստրիայում վերականգնված օրդենը, ունենալով փոքրաթիվ անդամներ և չխաղալով էական քաղաքական դերը, շարունակում է գոյատևել այսօր։