«Տեկորի տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: բ: → բ։ (16) oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 47.
| շինանյութ =
}}
'''Տեկորի տաճար''', [[Գմբեթ|գմբեթավորգմբեթ]]ավոր բազիլիկ տիպին պատկանող եկեղեցի [[Շիրակ]] գավառի համանուն գյուղում [[Ախուրյան]]ի վտակի աջ ափին՝ այժմ [[Թուրքիա]]յի [[Կարսի մարզ]]ի [[Տեկոր գյուղ|Դիգոր]] քաղաքում, [[Անի]]ից 20 կմ հարավ-արևմուտք։ Այժմ ամբողջովին ավերված է։ Ըստ շինարարկան արձանագրության՝ Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին կառուցվել է [[5-րդ դար]]ի <ref>Վարձք N2 հուլիս-նոյեմբեր, գլխավոր խմբագիր Սամվել Կարապետյան 2010թ. էջ 6</ref> վերջին քառորդում [[Սահակ Կամսարականի]] կողմից։ Այն որպես Ս. Սարգսի վկայարան հիմնադրել են կաթողիկոս [[Հովհաննես Ա Մանդակունի]]ն, Արշակունյաց Հովհաննես եպիսկոպոսը՝ վանքի երեց Տայրոնի, Մանան Հազարապետի և Ուրան Հոռոմի մասնակցությամբ։ Տեկորի Ս. Երրորդություն վանքի այս արձանագրությունները մեզ հասած հայերեն ամենահին գրությունն է և պատկերացում է տալիս մեսրոպյան այբուբենի նախնական տարաձևերի մասին։
 
== Կառուցումը ==
 
 
Սկզբնապես (12-13 շարք) Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին կառուցվել է վարդագույն տուֆով՝ որպես եռանավ բազիլիկ։ Շինարարությունն ընդհատվել է 481-484-ին (կապված Պարսկաստանի տիրապետության դեմ հայերի համաժողովրդական ապստամբության հետ) և շարունակվել սպիտակավուն [[տուֆ]]ով՝ եկեղեցուն տալով քառամույթ գմբեթավոր հորինվածք, որի շնորհիվ այն քրիստոնեական [[ճարտարապետություն|ճարտարապետությ]]ան մեջ տվյալ տիպի հնագույն թվագրված կառույցն է։ Դեռևս կանգուն վիճակում հանգամանորեն հետազոտվել է ճարտարապետ [[Թորոս Թորամանյան]]ի կողմից [[20-րդ դար]]ի սկզբում։
 
== Կառուցվածքը ==
 
 
Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին բարձրացել է բազմաստիճան որմնախարսխի վրա, ունեցել է բարձր որմնասյուներ։ Հզոր մույթերի վրա բարձրացել է խորանարդաձև գմբեթը, որը հայկական ճարտարապետության մեջ մեզ հայտնի ամենավաղ քարե գմբեթն է և իր ձևով՝ միակը։ Հարուստ հարդարանք են ունեցել արտաքին ճակատները, սյունասրահների որմնասյուները, շքամուտքերը, լուսամուտների պսակները։
Տող 62 ⟶ 60՝
 
Տաճարը տեղադրված է եղել բոլոր կողմերից ինը աստիճաններով շրջապատված հիմնահարթակի վրա։ Տաճարի ճարտարապետական մանրամասները բնորոշ էին հնավանդ ձևերով ու ինքնատիպությամբ։
 
 
== Պատմություն ==
Տող 69 ⟶ 66՝
 
Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցու քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքը հետագայում նախատիպ է ծառայել Հայաստանի 6-17-րդ դդ. բազմաթիվ [[եկեղեցի]]ների համար, իսկ 9-11-րդ դդ. անցել է [[Բյուզանդիա]] ու լայն տարածում ստացել [[ուղղափառ]] (օրթոդոքս) երկրներում։
 
 
{{Հայկական եկեղեցիներ}}
 
== Ծանոթագրություններ == Վարձք N2 հուլիս-նոյեմբեր, գլխավոր խմբագիր Սամվել Կարապետյան 2010թ. էջ 6
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:5-րդ դարի կառույցներ]]
[[Կատեգորիա:Հայկական եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի եկեղեցիներ]]
 
 
== Ծանոթագրություններ == Վարձք N2 հուլիս-նոյեմբեր, գլխավոր խմբագիր Սամվել Կարապետյան 2010թ. էջ 6
{{ծանցանկ}}