Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 5 բայտ, 3 տարի առաջ
չ
oգտվելով ԱՎԲ
 
== Պատմություն ==
Տարրի գոյությունը կանխատեսել էր Դ․ Մենդելեևը։ Այն առաջինը ստացել են իտալացի ֆիզիկոսներ Կ․ Պեռյեն և Է․ Սեգրեն ([[1937]]), [[մոլիբդեն]]ը արագ դեյտրոններով ռմբակոծելով։
 
== Անվանում ==
Անվանվել է {{lang-grc|''τεχνητός''}} - «արհեստական» բառով։ Տեխնեցիումը կուտակվում է ատոմային ռեակտորների թափոններում։
 
== Բնության մեջ ==
[[Պատկեր:Uraniumore.jpg|մինի|ձախից|Տեխնեցիւմ պարունակող ուրանի հանքաքար]]
Բնության մեջ հանդիպում է աննշան քանակներով, [[ուրան]]ի հանքերում, որպես <sup>235</sup>Ս-ի քայքայման արդյունք (1 տ ուրանում՝ 10<sup>-10−10</sup> գ․ տեխնեցիում)։
 
== Ստացում ==
== Ֆիզիկական հատկություններ ==
[[Պատկեր:Technetiumkomplex.svg|մինի|Տեխնեցիումի օրգանական կոմպլեքսը]]
Արծաթամոխրագույն մետաղ է, հալման ջերմաստիճանը 2200±l0 °C, եռմանը՝ մոտ 4600 &nbsp;°C, [[խտություն]]ը 11487 կգ/մ<sup>3</sup>։ Պարամագնիսական է, -265,5 &nbsp;°C-ից ցածր ջերմաստիճաններում՝ գերհաղորդիչ։ Քիմիական հատկություններով նման է [[ռենիում]]ին։ Քիմիապես կայուն է, սովորական պայմաններում օդում չի օքսիդանում։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է [[Ջրածին|ջրածնից]] հետո։ Միացություններում ցուցաբերում է -1-ից +7 [[օքսիդացման աստիճան]]ներ (առավել կայուն է +7-ը)։
 
== Քիմիական հատկություններ ==
Տաքացնելիս միանում է [[Թթվածին|թթվածնի]] (առաջանում են [[օքսիդներ]]ը՝ Тс<sub>2</sub>O<sub>7</sub>, ТсO<sub>2</sub>), [[ֆտոր]]ի, [[քլոր]]ի (TcX<sub>6</sub>, ТсХ<sub>5</sub>, TcX<sub>4</sub>), ծծմբի (Tc<sub>2</sub>S<sub>7</sub>, TcS<sub>2</sub>) հետ։
 
:: <math>\mathsf{4Tc + 7O_2 \rightarrow 2Tc_2O_7\uparrow}</math>
Տեխնեցիումի (VII) օքսիդը բաց դեղին, պինդ նյութ է, լուծվում է շրում, առաջացնելով [[տեխնեցիումական թթու]]՝ НТсО<sub>4</sub>։
 
Գերտեխնեցիումատները ուժեղ հակաօքսիդիչներ են․ օրինակ KTcO<sub>4</sub>-ի լուծույթով (0,001%) նախօրոք թրջած [[պողպատ]]ը տարիների ընթացքում չի ժանգոտվում։ Տեխնեցիումի [[համաձուլվածքներ]] է առաջացնում մի շարք մետաղների (Mo, Zr, Nb, Ti, Se, Hg, V, Та, Cr, W, Mn, Fe, Al, Zn) հետ։
 
Ստացվել են տեխնեցիումի կարբոնիլները, կոմպլեքսային և մետաղօրգանական միացությունները։ Տեխնեցիումը լուծվում է [[Ազոտական թթու|ազոտական]] և խիտ [[ծծմբական թթու]]ներում, արքայաջրում, ջրածնի գերօքսիդում, բրոմաջրում։
 
== Իզոտոպներ ==
Հայտնի են 92-108 զանգվածային թվերով ռադիոակտիվ [[իզոտոպներ]]ը։ Կայուն իզոտոպներ չունի։ Առաջին արհեստական տարրն է։ Կարևոր են <sup>99</sup>Tc (T<sub>1/2</sub>=2,12•10<sup>5</sup> տարի) և <sup>99m</sup>Tc(T<sub>1/2</sub> =6,04 Ժամ) իզոտոպները<ref>{{cite web|url=http://nucleardata.nuclear.lu.se/Scripts/database/es/Nuclide.idc?el=Tc&prod=|title=Изотопы технеция|publisher=nucleardata|accessdate=2013-08-16|archiveurl=http://www.webcitation.org/6IvX0WNqQ|archivedate=2013-08-17}}</ref>։
 
{| class="wikitable"