«Տափաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Naadam rider 2.jpg|մինի|Մոնղոլական տափաստան]]
[[Պատկեր:Patagonian plains argentina.jpg|մինի|Արգենտինական տափաստան]]
'''Տափաստան''', խոտաբույսերով ծածկված [[հարթավայր]], բնական գոտիներ, որոնց [[լանդշաֆտ]]ներում գերակշռում են տափաստանները։ Տարածված են հյուսիսային և հարավային կիսագնդերի [[մերձարևադարձային զոնաներ|մերձարևադարձային]] ու [[բարեխառն զոնա|բարեխառն]] գոտիներում։ Տափաստանային զոնաների մեծ մասը հերկված է։
 
Մերձարևադարձային գոտիների տափաստանային զոնաներ, մայրցամաքային բնական զոնաներ հյուսիսային և հարավային կիսագնդերում։ Բնութագրվում են չոր ու տաք [[կլիմա]]յով, դարչնագույն կամ կարմրավուն հողերի, խոտային ու թփուտային բուսականության գերակշռությամբ։ Կան [[Աղուտ-ալկալի հողեր|աղուտներ]]։
Տող 11.
[[Պատկեր:Festuca galicicae.jpg|մինի|Շյուղախոտ]]
[[Պատկեր:Wheat ear.jpg|մինի|Հացազգի]]
Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։ Հանդիպում են [[Հյուսիսային Ամերիկա]]յում ([[Կալիֆոռնիա]]յի հովտում, [[Կոլորադոյի սարավանդ]]ում, [[Մեծ Հարթավայրեր|Մեծ հարթավայրեր]]ի Հարավային ու [[Մեքսիկական բարձրավանդակ]]ի ներքին մասերում), [[Հարավային Ամերիկա]]յում ([[Լա Պլատայի դաշտավայր]]ի [[պամպա]]ներում և [[Անդեր]]ի արևելյան նախալեռներում), [[Ավստրալիա]]յում (մայրցամաքի Հյուսիսային և հարավարևմտյան հարթավայրերում), [[Կուր-Արաքսյան դաշտավայր]]ում, [[Անդրկովկաս]]ում։
 
Մերձարևադարձային գոտիների տափաստանային զոնաներում արեգակնային ճառագայթման էներգիայի տարեկան քանակը 580-790 Կջ/քսմ է (140-180 կկալ/քսմ), ճառագայթման հաշվեկշիռը՝ 210-290 կջ/քսմ (50-70 կկալ/քսմ)։ [[Ձմեռ]]ը տաք է, ան[[ձյուն]]։ Ամենացուրտ [[ամիս|ամսվա]] միջին ջերմաստիճանը 5-12 °C է, հնարավոր են հազվադեպ թեթև ցրտահարություններ։ [[Ամառ]]ը շոգ է։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 20-25 °C է։ Հաճախակի են երաշտները։ Տարեկան տեղումները 500-600 մմ են, [[գետ]]երը՝ սակավաջուր (հաճախ ցամաքում են), մակերևութային հոսքը աննշան։
 
Բնական բուսածածկույթում տիրապետում են ճմաբույսերը։ Գետահովիտներում հանդիպում են սրահային անտառներ, միջագետային տարածություններում՝ անտառային տեղամասեր։ Կենդանական աշխարհին բնորոշ են [[կրծողներ]]ը, արագավազ [[սմբակավորներ]]ը, [[սողուններ]]ը, [[միջատներ]]ը և այլն։ Տնտեսության տիրապետող ճյուղերն են արոտային [[անասնապահություն]]ն ու ոռոգելի [[հողագործություն]]ը։
Տող 23.
Հյուսիսային և Հարավային կիսագնդերում բնութագրվում են չոր ցամաքային կլիմայով, ջրբաժաններում անտառների բացակայությամբ, [[սևահողեր]]ի, մուգ շագանակագույն, շագանակագույն հողերի և [[խոտ]]ային [[Բույսեր|բուսականության]] տիրապետությամբ։ Կան [[Աղուտ-ալկալի հողեր|աղուտներ]]։ Բարեխառն գոտու տափաստանային զոնաները լավ արտահայտված են [[Եվրասիա]]յում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում, հանդիպում են [[Հարավային Ամերիկա]]յի հարավում։
 
Արեգակնային ճառագայթման էներգիայի տարեկան քանակը 500-580 կջ/քսմ է (120-140 կկալ/քսմ), ճառագայթման հաշվեկշիռը՝ 145-190 կջ/քսմ (35-45 կկալ/քսմ)։ Չափավոր տաք, արևոտ ու քիչ անձրևային ամառը արագորեն փոխարկվում է համեմատաբար ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Հյուսիսային կիսագնդում օդի միջին ջերմաստիճանը հուլիսին 20-24 °C է, հունվարինը՝ 0 °C-ից մինչև -30 °C ([[Միջին Սիբիր]]ի հարավում և [[Կենտրոնական Ասիա]]յում)։ Տարեկան տեղումները 200- 450 մմ են։ Խոնավությունն անկայուն է։ Հաճախակի ուժեղ քամիները ձմռանն առաջացնում են ձնաբքեր, տարվա տաք սեզոնին՝ փոշու փոթորիկներ։ Մակերևութային հոսքը աննշան է, տարածված են փխրուն, լվացվող, լուսանման ապարներ, որոնք նպաստում են ձորակային ցանցի զարգացմանը։ Զոնայի տափարակ ջրբաժաններին բնորոշ են ոչ խոր իջվածքները՝ տափաստանային ավանները։
 
Սևահողերը պարունակում են մեծ քանակությամբ [[հումուս]] ու [[կարբոնատներ]] և աչքի են ընկնում բարձր բերրիությամբ։ Տափաստանային բնական բուսականությունը պահպանվել է [[Անդրբայկալյան երկրամաս|Անդրբայկալ]]ում և [[Կենտրոնական Ասիա]]յում ([[շյուղախոտ]], [[փետրախոտ]], [[բարակոտնուկ]], [[Դաշտավլուկազգիներ|դաշտավլուկ]], [[սեզ]] են) և [[Հյուսիսային Ամերիկա]]յի պրերիաներում ([[հացազգիներ]], բիզոնի խոտ)։ Տեղ-տեղ աարածված են թփուտների համակցություններ ([[մամխի]], տափաստանային [[բալենի]], [[մեղվաթուփ]], [[ասպիրակ]] են)։ [[Գետեր]]ի ողողատներում և ջրհոսքերի լանջերին հանդիպում են [[անտառ]]ներ։ Ճմակալումից ազատ տարածությունները գարնանը ծածկված են [[էֆեմերներ]]ով և [[էֆեմերոիդներ]]ով։ [[Կենդանական աշխարհ]]ին բնորոշ են [[այծքաղ]]ը, [[գետնասկյուռ]]ը, [[արջամուկ]]ը, [[Խլուրդներ|խլուրդ]]ը, [[ճագարամուկ]]ը։
 
Կան [[թռչուններ]]ի շատ տեսակներ, [[վիթ]] և [[կուլա]]ն։ [[Եվրոպա]]յի և [[Ասիա]]յի տափաստանների շատ կենդանիներ հանդիպում են համարյա ամենուրեք։ [[Ավստրալիա|Ավստրալական]] [[տափաստան]]ներումտափաստաններում գերակշռում են [[պարկավորներ]]ը։
 
Բարեխառն գոտիներում տափաստանները մեծ տարածք են զբաղեցնում [[Եվրասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի կենտրոնական շրջաններում։
Տող 40.
== Կլիմա ==
[[Պատկեր:Cumulus Clouds over Yellow Prairie2.jpg|մինի|[[Հյուսիսային Ամերիկա]]յում տափաստաններին անվանում են [[պրերիա]]]]
Տափաստանների կլիման բարեխառն ցամաքային է։ Ամռանը տաք է ու չոր, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է + 20 +24 °C: Ձմռանը մեղմ է արևմուտքում (+3 +4 °C), ցուրտ՝ արևելքում (-5 -20 °C)։ Տարեկան տեղումների քանակը 300 - 600 մմ. է, որոնց մեծ մասը դիտվում է գարնանը և ամռան սկզբին։
 
Գոլորշունակությունը 1,5 անգամ գերազանցում է տեղումների քանակին։ Խոնավության գործակիցը 0,7 - 0,6 է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տափաստան» էջից