«Վեստմանլանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 59.
|Ծանոթագրություններ =
}}
'''Վեստմանլանդ''' ({{lang-sv|Västmanland}}), պատմական նահանգ կենտրոնական [[Շվեդիա]]յում: Սահմանակցում է [[Սոդերմանլանդ]], [[Ներքե]], [[Վերմլանդ]], [[Դալարնա]] և [[Ուփլանդ]] նահանգների հետ:
 
Նահանգի անվանումը թարգմանվում է որպես «արևմտյան մարդկանց երկիր», այսինքն, Շվեդիայի հիմնական գավառներից մեկի՝ Ուփլանդից արևմուտք գտնվող հողերում բնակվող մարդկանց երկիր:
 
== Վարչական ենթակայություն ==
Ներկայումս [[Շվեդիայի նահանգներ]]ը չունեն որևէ վարչական նշանակություն, սակայն պահպանում են մշակութային և պատմական նշանակալիությունը: Վարչական մակարդակով Վեստմանլանդ նահանգի արևելյան հատվածը մտնում է [[Վեստմանլանդ (լեն)|համանուն]] լենի, իսկ արևմտյանը՝ [[Էրեբրու (լեն)|Էրեբրու]] լենի կազմի մեջ, նահանգի ոչ մեծ մասը պատկանում է [[Դալարնա (լեն)|Դալարնա]] լենին<ref>[http://www.scb.se/Pages/TableAndChart____293162.aspx Statistics Sweden]</ref>:
 
== Հերալդիկա ==
Նահանգը իր զինանշանը ստացել է [[1560]] թվականին: Այդ ժամանակ այնտեղ պատկերված էր հրե լեռ, որը խորհրդանշում էր Շվեդիայի Սալա արծաթե հանքը: Ավելի ուշ դրանք դարձան երեքը, որոնք խորհրդանշում էին նաև Լինդեսբերգի, Նուրբերգի հանքերը: Զինանշանի ժամանակակից տեսքը հաստատվել է [[1943]] թվականին<ref>Neveus, de Wærn: ''Ny svensk vapenbok'', 1992</ref>:
 
== Աշխարհագրություն ==
Նահանգի հյուսիսում և հյուսիս-արևելքում տեղանքը ժայռոտ է: Այստեղ են գտնվում ամենաբարձր լեռները՝ Ալվհյոյդեն (422&nbsp;մ) և Գիլերսկլակ (408&nbsp;մ):
 
Նահանգի մնացած տարածքը հիմնականում [[հարթավայր|հարթավայրային]]ային է:
 
Նահանգի խոշարագույն լիճը [[Մելարեն]]ն է, որը մեծությամբ երրորդն է Շվեդիայում, գտնվում է հարավային սահմանի մոտ:
 
Վեստմանլանդ նահանգի հյուսիս-արևմուտքում տեղակայված է [[Ֆերնեբուֆյերդեն]] ազգային պարկի ոչ մեծ մասը:
 
Նահանգի արևմտյան մասը սովորաբար դասում են [[Բերգսլագեն]] լեռնահանքարդյունաբերական տարածաշրջանին:
 
== Պատմություն ==
Վեստմանլանդի հնագույն [[Վեստերոս]] քաղաքը հիմնադրվել է մոտ [[990]] թվականին: Որոշ ժամանակ այն եղել է նահանգի մայրաքաղաքը, իսկ [[1120]] թվականից՝ Վեստերոսյան [[Թեմ (եկեղեցական միավոր)|թեմ]]ի կենտրոնը: Ներկայումս Վեստերոս քաղաքը մնում է նահանգի խոշորագույն քաղաքն՝ ավելի քան 130 000 բնակչությամբ:
 
[[12-րդ դար]]ում հիմնադրվել է [[Արբուգա]] քաղաքը, [[1474]] թվականին՝ [[Չյոպինգ]] քաղաքը, [[1624]] թվականին՝ [[Սալա]] քաղաքը, իսկ [[1643]] թվականին՝ [[Լինդեսբերգ]] և [[Նուրա]] քաղաքները: [[Ֆագերստա]] քաղաքի կարգավիճակ ստացել է [[1944]] թվականին: [[1971]] թվականից քաղաքի կարգավիճակն ունի միայն պատմական նշանակություն:
 
=== Վեստմանլանդի դուքսեր ===
Տող 93.
 
== Սպորտ ==
Västmanlands Fotbollförbund-ը մտնում է [[Շվեդական ֆուտբոլային միություն|Շվեդական ֆուտբոլային միության]] մեջ:
 
== Ծանոթագրություններ ==