«Վեդաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
{{Հինդուիզմ}}
'''Վեդաները''' ([[սանսկրիտերեն]] वेद, véda IAST — վեդա, «գիտելիք», «ուսմունք») խոշոր տեքստային ժառանգություններ են հնագույն [[Հնդկաստան]]ից։ Գրված [[Սանսկրիտ|վեդայական սանսկրիտ]]ով՝ այս տեքստերը ներկայացնում են [[Սանսկրիտական գրականություն|սանսկրիտական գրականության]] հնագույն շերտը և [[հինդուիզմ|հինդուիզմի]]ի հնագույն գրություններն են։<ref>see e.g. Radhakrishnan & Moore 1957, p. 3; Witzel, Michael, "Vedas and Upaniṣads", in: Flood 2003, p. 68; MacDonell 2004, pp. 29–39; Sanskrit literature (2003) in Philip's Encyclopedia. Accessed 2007-08-09</ref><ref>Sanujit Ghose (2011). "Religious Developments in Ancient India" in Ancient History Encyclopedia.</ref>
 
== Աշխատություններ ==
Վեդաները վեդայական գրականություն է, հնդկական բանահյուսության հնագույն հուշարձաններ՝ ստեղծված մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին – I հազարամյակի 1-ին կեսին, հին հնդկական (վեդայական) լեզվով։<ref> Radhakrishnan & Moore 1957, էջ 3; Witzel, Michael, «Vedas and Upaniṣads IAST», in: Flood 2003, էջ 68</ref> Վեդաները [[հինդուիզմ]]ի ամենահին սուրբ գրությունների ժողովածու է։<ref>MacDonell, Arthur Anthony (2004), A History Of Sanskrit Literature, Kessinger Publishing, ISBN 1417906197</ref> Վեդաները բաղկացած են ժամանակագրական կարգով իրար հաջորդող հուշարձանների մի քանի շարքից․
* հիմների, երգասացությունների ու զոհաբերական բանաձևերի չորս ժողովածուից՝
# [[Ռիգվեդա]]
Տող 11.
# Աթհարվավեդա,
* բրահմանաներից՝ աստվածաբանական տրակտատներ, որոնք պարզաբանում են քրմական [[ծես]]ը
* [[արանյակներ]]ից ու [[ուպանիշադներ]]ից, որոնք իրենցից ներկայացնում են [[չափածո]] և [[արձակ]] փիլիսոփայական երկեր։
 
== Բովանդակությունը ==
Վեդաներում աստվածացվում է բնությունը, առկա են [[ոգեպաշտություն]]ն ([[անիմիզմ]]) ու նախնադարյան մոգությունը։ Իրենց արտահայտությունն են գտել նաև [[նախնադար|նախնադարյան համայնական կարգերի]] քայքայման ու [[դասակարգային կառուցվածք|դասակարգային հասարակության ձևավորման]] ժամանակաշրջանի՝ հին [[հնդիկներ]]ի [[հավատալիքներ]]ը։ Վեդաների բովանդակությունը [[սինկրետիզմ|սինկրետիկ է]]՝ չտարբերակված ծիսային պատվիրանները զուգորդվում են փիլիսոփայական, բարոյական և սոցիալական ուսմունքներին, [[մոգություն|մոգության]] տարրերը միախառնվում գիտական պատկերացումների սաղմերին։ Հարուստ տեղեկություններ կան հին հնդիկների պատմության, կենցաղի, սովորույթների, հոգեբանության մասին։
 
== Ժանրային բազմազանությունը ==
Տող 21.
 
== Զարգացման փուլեր ==
Վեդաները անցել են զարգացման մի քանի շրջան։
 
=== Առաջին շրջան ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վեդաներ» էջից