«Վարակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ oգտվելով ԱՎԲ
Տող 17.
}}
 
'''Վարակ''' կամ '''ինֆեկցիա''' ({{lang-lat|''infectio''}} - վարակում, {{lang-lat|inficere}} - վարակել), ախտածին [[մակաբույծ]]ի թափանցումը և բազմացումը մարդու, կենդանու և [[բույսեր]]ի օրգանիզմներում, դրանց փոխազդեցության բարդ կոմպլեքսի հետագա զարգացմամբ վարակակրությունից մինչև [[Հիվանդություն|հիվանդության]] առաջացումը։
 
Թափանցելով օրգանիզմ՝ վարակի հարուցիչը տեղակայվում է որոշակի [[օրգան]]ներում և [[հյուսվածքներ]]ում։ Օրինակ՝ [[էվոլյուցիա]]յի ընթացքում քոսի տիզը հարմարվել է, մակաբուծվել մաշկի էպիթելային շերտում, [[բծավոր տիֆ]]ի հարուցիչը՝ մանր [[զարկերակներ]]ում և արյունատար մազանոթներում, [[գրիպ]]ի վիրուսը՝ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթում։
 
Վարակման պրոցեսը, վարակակիր օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները և ռեֆլեքսային ռեակցիաները կազմում են վարակիչ հիվանդությունների էությունը։
 
== Տեսակներ ==
Վարակը դրսևորվում է հիվանդության սուր կամ քրոնիկական ձևերով կամ վարակակրությամբ։ Վարակի դրսևորման ձևերը պայմանավորված են հարուցիչի հատկություններով՝ վարակելու ունակությամբ, էքսո և էնդոտոքսիններ առաջացնելու հատկությամբ և հարուցիչների քանակությամբ։ Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վիճակը, ընկալունակության կամ տվյալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածության աստիճանը։
 
Օրգանիզմում որոշ հարուցիչների առկայությունը չի ուղեկցվում ախտաբանական պրոցեսի զարգացմամբ, եթե չկան լրացուցիչ որոշակի պայմաններ։ Այդպիսի հարուցիչներն անվանվում են պայմանական ախտածին (օրինակ, վերքային վարակի հարուցիչների խումբը, հերպեսի վիրուսը և այլն)։ Դրանք կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ մաշկի մակերևույթին, աղիքների խոռոչում և միայն վնասակար գործոնների (վնասվածք, ցրտահարություն, արևահարություն) առկայության դեպքում դրսևորել իրենց ախտածին հատկությունները։
 
== Վարակի աղբյուր ==
[[Պատկեր:CulexNil.jpg|մինի]]
Վ֊արակի աղբյուր կարող են դառնալ հիվանդ մարդիկ կամ վարակակիրները։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության բնորոշ է փոխանցման որոշակի մեխանիզմ։ Ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների ([[դիզենտերիա]], [[որովայնային տիֆ]] և այլն) հարուցիչն արտազատվում է արտաթորանքների և մեզի միջոցով, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում հարուցիչը արտազատվում է հազալիս, փռշտալիս, խոսելիս և օդի հետ ընկնում առողջ օրգանիզմ (փոխանցման կաթիլային մեխանիզմ)։
 
Բծավոր տիֆի, [[մալարիա]]յի և մի շարք այլ հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են արյունածուծ միջատներով ([[ոջիլ]], [[մոծակ]], [[մլակ]])։ Քոսի, սնկային, [[վեներական հիվանդություններ]]ի հարուցիչները փոխանցվում են հիվանդի հետ անմիջական շփմամբ։
 
== Համաճարակաբանություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարակ» էջից