«Հայկ Հովսեփյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Հայկ Ալեքսանդրի Հովսեփյան''' (1891 թ. հունվարի 19, գ. Բաշկադըքլար ([[Կարսի մարզ]]ում) - 1937), ռազմական գործիչ, 2-րդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴԲԿ անդամ 1913-ից։ Ավարտել է Մոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ը (1911), սովորել է ՍՊՀ բժշկական ֆակուլտետում։ 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է [[Կովկասյան ռազմաճակատ]]ում։ [[Հոկտեմբերյան հեղաշրջում]]ից (1917) հետո աշխատել է [[Ռուսաստան]]ի ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում (1918-20)։ 1921-ին գործուղվել է [[Հայաստան]], 1922-ին՝ նշանակվել [[Հայկական հրաձգային դիվիզիա]]յի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1925-27-ին Կովկասյան բանակի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1927-ին ընտրվել է ՀԿ (բ) Կ ԿԿ առաջին քարտուղար, 1928-ին նշանակվել Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ. վարչության պետի տեղակալ։ 1929-37-ին՝ [[կարմիր բանակ]]ի գլխավոր քաղ. վարչությունում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։ Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։