«Սպորակենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է։Ա → է։ Ա (15) oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Սպորակենդանիներ''' ([[Լատիներեն|լատ]]. Apicomplexa, հին անվանումը-Sporozoa), [[մակաբույծ]] [[նախակենդանիներ]]ի [[դաս]]։ Բնորոշ է [[սերունդ]]ների հաջորդականությունը և անսեռ ու [[Սեռական բազմացում|սեռական]] բազմացման [[հերթագայություն]]ը։ Սպորակենդանիների կենսաշրջանի հիմնական փուլերն են շիզոգոնիան (անսեռ բազմացում), գամոգոնիան (գամետների առաջացում և բեղմնավորում) և սպորոգոնիան (սպորների և սպորոզոիտների ձևավորումը զիգոտից)։ Որոշ սպորակենդանիներ ունեն մեկ, մյուսները՝ երկու տեր։ Հայտնի է սպորակենդանինե մոտ 5000 տեսակ։ Մարդու և կենդանիների մի շարք ծանր հիվանդությունների ([[մալարիա]], տոքսոպլազմոզ, [[կոկցիդիոզ]] և այլն) հարուցիչներ են։
=== Կյանքի ցիկլ ===
[[Պատկեր:Apicomplexa life cycle v2.svg|200px|մինի|Կյանքի ցիկլ]]
Սպորակենդանիների կյանքի ցիկլի բազմազանությունը մեծ է։ Այստեղ կներկայացնենք նրանց կյանքի ցիկլի բազան։ Դիպլոիդ զիգոտը ենթարկվում է շատ բաժանումների, այդ [[փուլ]]երից մեկում նրա [[քրոմոսոմ]]ային հավաքակազմը կրճատվում է (Սպորոգոնիա)։Սպորոգոնիայի ընթացքում առաջանում է առաջին անսեռ սերունդը-սպորոզոիդները։ Սպորոզոիդները մտնում են իրենց տիրոջ օրգանիզմ և վերածվում շիզոնտի։ Այս էտապում տեղի են ունենում շատ բաժանումներ որի պատճառով առաջացած սերունդը անվանում են մերոզոիտ։ Մերոզոիտներն ել իրենց հերթին մտնում ե բջիջներ և անցնում են մերոգոնիա։ Հերթական բաժանումից հետո մերոզոիտները որոնք ներխուժել էին բջիջներ սկիզբ են տալիս գամոնտներին։ Այս փուլում մակռոգամոնտը և միկռոգամոնտը հիմք են հանդիսանում միկռոգամետի և մակռոգամետի համար։ վերջիններս ունեն մտրակներ և փոքր չափսեր։ Սեռական պրոցեսը ընթանում է գետեռոգամիի կամ օօգամի նման։
[[Պատկեր:Apicomplexa structure.svg|մինի|Զոիտների կառուցվածք, 1-բևեռային օղակ, 2-կոնոիդ, 3-միկռոնեմ, 4-ռեպտռի, 5-բջջակորիզ, 6-կորիզ, 7-միտոքոնդրիում, 8-ետևի օզակ, 9-ալվեոլվ, 10-Գոլջիի ապարատ, 11-միկռոպորա]]