«Իսմայիլ I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
[[Պատկեր:Shah Ismail I.jpg|մինի|Շահ Իսմայիլ I]]
'''Իսմայիլ I''', ([[1487]]—[[1524]]), Իրանի շահ [[1502]]-ից։ [[Սեֆյաններ]]ի դինաստիայի հիմնադիրը։ Արդաբիլի շեյխ Աեֆի-էդ-Գինի սերունդներից։ Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և [[1502]]-ին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը։ [[1503]]—[[1510]]-ին իրեն է ենթարկել [[Հայաստան]]ը, ամբողջ [[Իրան]]ը, արաբական [[Իրաք]]ը, [[Միջին Ասիա]]յի մի մասը։ Շիիզմը հայտարարել է պետական կրոն և թշնամական դիրք գրավել [[Թուրքիա]]յի նկատմամբ։ [[1514]]-ին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան. մասը, Քրդստանը և Իրաքը անցել են Թուրքիային։ Հալածելով [[սուննի]] մուսուլմաններին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը։ Իսմայիլ հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին։ Մեզ հասել է Իսմայիլի պարսկական և ադրբեջանական բանաստեղծությունների դիվանը՝ «[[Խաթայի]]» ստորագրությամբ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իսմայիլ_I» էջից