«Սոցիալիստական աշխատանքի հերոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Սոցիալիստական աշխատանքի հերոս''', [[ԽՍՀՄ]] պետական պարգև, գերազանցության բարձրագույն աստիճան։ Սոցիալիստական աշխատանք հ-ի կոչում շնորհվում է այն անձանց, ովքեր ցուցաբերել են [[աշխատանք]]ային հերոսություն, առանձնապես ակնառու նորարարական գործունեությամբ զգալի ավանդ մուծել հանրային արտադրության արդյունավետության բարձրացման գործում, աջակցել ժողովրդական տնտեսության, գիտության, [[մշակույթ]]ի վերելքին, [[ԽՍՀՄ]]-ի հզորության ու փառքի աճին։ Սահմանվել է [[ԽՍՀՄ]] Գերագույն սովետի [[1938]]-ի [[դեկտեմբեր]]ի [[27]]-ի հրամանագրով՝ որպես պատվավոր կոչում։ [[ԽՍՀՄ]] Գերագույն սովետի [[Նախագահ]]ության [[1940]]-ի [[մայիս]]ի [[22]]-ի հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հ-ին հատուկ տարբերելու նպատակով սահմանվել է «Մուրճ ու մանգաղ» ոսկե [[մեդալ]]ը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհվում է [[ԽՍՀՄ]] շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ ([[1979]]) սահմանված կարգով։ Սոցիալիստական աշխատանքի հ-ին հանձնվում է նաև [[ԽՍՀՄ]] բարձրագույն պարգեը՝ [[Լենին]]ի շքանշան և [[ԽՍՀՄ]] Գերագույն սովետի [[Նախագահ]]ության շնորհագիր։
 
Սոցիալիստական աշխատանքի հերոսը կրկին աշխատանքային հերոսություն ցուցաբերելու համար, կարող է վերստին պարգևատրվել [[Լենին]]ի շքանշանով և «Սուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում է [[ԽՍՀՄ]] Գերագույն սովետի [[Նախագահ]]ության շնորհագիր։ Սոցիալիստ, աշխատանքի կրկնակի հերոսի, ինչպես նաև Սովետական Միության հերոսի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումներին արժանացածի ծննդավայրում կամ, [[ԽՍՀՄ]] Գերագույն սովետի [[Նախագահ]]ության որոշմամբ, այլ վայրում կանգնեցվում է նրա բրոնզե կիսանդրին։ [[ՀՍՍՀ]]-ում Սոցիալիստական աշխատանքի հ-ի կոչման է արժանացել [[218]] մարդ ([[1984]]), այդ թվում՝ [[40]] կին։ Ակադեմիկոսներ Վ․ Հ․ Համբարձումյանը, Ա․ Հ․ Սիկոյանը և ինժեներ Ս․ Գ․ Քոչարյանցը սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս են։
 
 
 
 
 
{{ՀՍՀ}}