«Նատրիումի հիդրոկարբոնատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Uhličitan sodný.JPG|250px|մինի|աջից|Սոդա]]
[[Պատկեր:Sodium-carbonate-3D-balls-ionic.png|250px|մինի|աջից|Նատրիումի կարբոնատի մոլեկուլը]]
'''Սոդա''', [[ածխաթթու|ածխաթթ]]վի [[նատրիում]]ական [[աղեր]]ի տեխնիկական և կենցաղային անվանումը։ Տարբերում են [[կալցինացված սոդա]]՝Na<sub>2</sub>C0<sub>3</sub>, խմելու սոդա՝ NаНСО<sub>3</sub>, և բյուրեղական սոդա՝ Na<sub>2</sub>CO<sub>3</sub>{{*}}nH<sub>2</sub>O(n= 10, 7 և 1)։ [[Նատրիումի հիդրօքսիդ]]ին՝ NaOH, տեխնիկայում և կենցաղում անվանում են կաուստիկ սոդա։
 
== Կիրառություն ==
Սոդան հայտնի է հին ժամանակներից, հին եգիպտացիները [[Լիճ|լճ]]երի [[Ջուր|ջր]]երից ստացվող սոդան օգտագործում Էին [[ապակի]] ստանալու համար և որպես լվացող միջոց։ [[Հռոմ]]եացիներն այդ նպատակներով օգտագործում Էին [[արևելք]]ից բերվող «նիտրումը»՝ բնական սոդան։ [[Բնություն|Բնության]] մեջ սոդան հանդիպում է տրոն՝ Na<sub>2</sub>CO<sub>3</sub>{{*}}NaHCO<sub>3</sub>{{*}}2H<sub>2</sub>O, սոդա (նատրիտ, նատրոն)՝ Na<sub>2</sub>CO<sub>3</sub>{{*}}10H<sub>2</sub>O և թերմոնատրիտ Na<sub>2</sub>CO<sub>3</sub> H<sub>2</sub>O հանքանյութերի ձևով։ Զգալի քանակներով սոդա են պարունակում Նատրոն ([[Տանզանիա]]), [[Սերլս]] ([[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]) լճերը, նաև անդրբայկալյան և [[Արևմտյան Սիբիր]]ի սոդային լճերը։ Արդյունաբերական նշանակություն ունի [[Գրին-Ռիվեր]]ի ([[Վերջինիա]], ) Էոցենային շերտում հայտնաբերված տրոնը։
 
[[Պատկեր:Sodium carbonate-2009-23-04b.svg|250px|մինի|աջից|Նատրիումի կարբոնատ]]
== Անջուր սոդա՝ Na<sub>2</sub>CO<sub>3</sub> ==
Անջուր սոդա՝ Na<sub>2</sub>CO<sub>3</sub>, անգույն [[բյուրեղ]]ական նյութ է, [[խտություն]]ը՝ 2532,6 կգ/մ<sup>3</sup>, հալման ջերմաստիճանը՝ 853 &nbsp;°C։ Լավ է լուծվում ջրում (100 գրամում 20 °С ջերմաստիճանում 21,5 գրամ, 100&nbsp;°C [[ջերմաստիճան]]ում՝ 45,6 գրամ)։ Լուծույթները հիմնային են։ [[Լուծույթ]]ից անջատվում է Na<sub>2</sub>CO<sub>3</sub>{{*}}10H<sub>2</sub>O (կենցաղային անվանումը՝ լվացքի սոդա), որը 32,017 &nbsp;°C-ից բարձր տաքացնելիս փոխարկվում է Na<sub>2</sub>CO<sub>3</sub>{{*}}7H<sub>2</sub>O-ի, իսկ 35,27 &nbsp;°C-ից բարձր՝ Na<sub>2</sub>CO<sub>3</sub>{{*}}H<sub>2</sub>O-ի։
 
[[Պատկեր:Sodium sesquicarbonate.tif|300px|մինի|աջից|Նատրիումի հիդրոկարբոնատ]]
== Նատրիումի հիդրոկարբոնատ՝ NaHCO<sub>3</sub> ==
[[Նատրիումի հիդրոկարբոնատ]]ը՝ NaHCO<sub>3</sub>, սպիտակ բյուրեղական նյութ է, 50 &nbsp;°C-ից բարձր տաքացնելիս սկսում է քայքայվել (100-150 &nbsp;°C-ում՝ ամբողջությամբ)՝ առաջացնելով Na<sub>2</sub>CO<sub>3</sub>։ Լավ է լուծվում ջրում, լուծույթը թույլ հիմնային է։
 
== Արդյունաբերական ստացում ==
Տող 21.
* NH<sub>4</sub>HCO<sub>3</sub>+ NaCl=NaHCO<sub>3</sub> + NH<sub>4</sub>Cl,
* 2NaHCO<sub>3</sub>=Na<sub>2</sub>CO<sub>3</sub>+ CO<sub>2</sub>+H<sub>2</sub>O
[[Ամոնիումի քլորիդ]]ի լուծույթը [[կրակաթ]]ի հետ տաքացնելով ստանում են ամոնիակ, որն օգտագործվում է նորից։
 
== Կիրառություն ==
Սոդան քիմիական արդյունաբերության հիմնական նյութերից է։ Օգտագործվում է ապակու, [[օճառ]]ի, [[թուղթ|թղթ]]ի և ներկարարական արտադրություններում, [[շոգեկաթսա]]ներում (ջուրը փափկացնելու համար)։ [[Նատրիումի հիդրոկարբոնատ]]ն օգտագործվում է զովացուցիչ ըմպելիքների, [[հաց]]ի, թխվածքի արտադրության և բժշկության (ստամոքսահյութի թթվայնությունը իջեցնելու, [[կոկորդ]]ը ողողելու, [[մաշկ]]ի լվացումների համար են) մեջ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կարբոնատներ]]
[[Կատեգորիա:Նատրիումի միացություններ]]