«Սկյութներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Սկյութական իրեր.png|մինի]]
[[Պատկեր:BlackSea-1.A2003105.1035.250m.jpg|մինի]]
'''Սկյութներ''' (հուն․ Zxvdai), Հյուսիսային Մերձ[[Սևծովյան տարածաշրջան|սևծով]]յան շրջաններում բնակվող ազգակից հնագույն ցեղերի ընդհանուր անվանումը։
 
Պատկանել են [[հնդեվրոպական|հնդեվրոպական ընտանիք]]ի հյուսիսիրանական խմբին։ Ցեղակից են եղել [[կիմերներ]]ին, [[սակեր]]ին, [[սարմատներ]]ին, [[մազքութներ]]ին։ Սկյութականի պատմության շատ հարցեր դեռևս չեն պարզաբանված կամ վիճաբանական են գիտության մեջ։ Գրավոր աղբյուրներում սկյութները հիշատակվում են [[Մ.թ.ա. 8-րդ դար|մ․թ․ա․ 8]]—[[Մ.թ.ա. 7-րդ դար|7]]-րդ դարերի սահմանագծին։ [[Հերոդոտոս]]ը Դնեպրի ու Դոնի միջաափասաանային շրջաններում բնակվող ցեղերին անվանում է թագավորական սկյութներ, որոնք գերիշխել են մյուսներին, ստորին Դնեպրի աջափնյակում և տափաստանային [[Ղրիմ]]ում բնակվող ցեղերին՝ վաչկատուն (հովվական) '''սկյութներ''', Ինգուլի և Դնեպրի միջև բնակվող ցեղերին՝ երկրագործ սկյութներ, հյուսիսային Բուգի ավազանում (հատկապես [[Օլվիա]] քաղաքի մերձակայքում) բնակվող ցեղերին՝ [[կալլիպիդներ]] կամ հելլենացած սկյութներ, նրանցից հյուսիս բնակվող ցեղերին՝ ալագոններ, իսկ ավելի հյուսիս բնակվող [[ցեղ]]երին՝ հերկող սկյութներ։
 
Շրջակա ստրկատիրական քաղաքների ու երկրների հետ քաղաքական և առևտրական կապերը, հաճախակի ձեռնարկվող կողոպտչական արշավանքներն ու հարկագանձումները խթանել են դասակարգերի առաջացման ընթացքը սկյութական հասարակության մեջ։ Սկյութական ցեղերի միությունն աստիճանաբար ձեռք է բերել ստրկատիրական պետության բնորոշ գծեր՝ թագավորի գլխավորությամբ, որի իշխանությունը եղել է ժառանգական և Աստվածացվել է։ Տեղի է ունեցել ռազմական, ավագանու, զինվորական և քրմական դասերի բաժանում։ Կառավարման գործում զգալի դեր են ունեցել ցեղային միության ավագանու խորհուրդը և [[աշխարհաժողով]]ը։
 
== Սկյութների ==
Քաղաքական միավորմանը նպաստել են մ․թ․ա․ 6 դ․ [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան]] [[Իրան]]ի դեմ նրանց մղած պատերազմները։ Մ․թ․ա․ 4 դ․ 1-ին կեսին [[Աթեոս թագավոր]]ն իր գահի շուրջ միավորել է գրեթե ամբողջ Սկյութիան՝ Ազովի ծովից մինչև [[Դանուբ]]։
 
Մ․թ․ա․ 339-ին [[Մակեդոնիա]]յի [[Փիլիպոս]] 2 թագավորի դեմ պատերազմում պարտվելուց հետո, սկյութական թագավորությունը սկսել է անկում ապրել։ Մ․թ․ա․ III դ․ վերջին Սկյութների տիրապետությունը զգալիորեն կրճատվել է սարմատների ճնշման ներքո։ Սկյութները ամփոփվել են Ղրիմում (Նեապոլիս մայրաքաղաքով), ինչպես նաև Դնեպրի ու Բուգի ստորին ավազաններում։ Ղրիմի սկյութական թագավորությունը հզորացել է մ․թ․ա․ 2-1 դդ․։ Այն գոյատևել է մինչև III դ․ 2-րդ կեսը, ապա խորտակվել [[գոթեր]]ի հարձակումների ներքո։ Անկախությունն ու էթնիկական ինքնուրույնությու նը կորցրած Սկյութներ շուտով ձուլվել են ժողովուրդների մեծ գաղթին մասնակից ցեղերին։
 
Կամենսկի քաղաքատեղիի հնագիտական հետազոտություններից պարզվել է, որ սկյութական թագավորության ծաղկման ժամանակաշրջանում այն եղել է տափաստանային Սկյութականի աոևտրատնտեսական և վարչական կենտրոն։ Սկյութականի հասարակարգում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունները մ․թ․ա․ IV դ․ արտահայտվել են, այսպես կոչված, թագավորական վիթխարի (ավելի քան 20 մ բարձրությամբ) դամբարանաբլուրների երևան գալով, որոնցում թաղվել են թագավորներ, իշխող ավագանու ներկայացուցիչներ, զինվորական առաջնորդներ։ Նրանց հետ սովորաբար թաղվել են իրենց սպանված կանայք կամ հարճերը, ծառաները, ձիերը, գույքը։ Ռազմիկներին թաղել են իրենց զենքերով (ոսկեպատյան դաշույններ, կապարճներ, նետասլաքներ, նիզակներ ևն)։ Հարուստ դամբարաններից պեղվել են պղնձյա, արծաթյա և ոսկյա ամաններ, հունական նախշազարդ խեցեղեն, գինու գավեր, զանազան զարդեր, սկյութական և հունական վարպետների նուրբ ոսկերչական առարկաներ։