«Սեն Դենի աբբայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 58.
 
== Պատմություն==
[[1-ին դար]]ում աբբայության տեղում հռոմեական Կատուլիակ կոչվող բնակավայր էր ({{lang-lat|Catulliacum}})։ Ըստ քրիստոնեական ավանդության գլխատված և գլուխը ձեռքին, [[Մոնմարտր]]ից այստեղ է եկել [[Փարիզ]]ի առաջին եպիսկոպոս Դիոնիս Փարիզեցին։ [[475]] թվականին, Սուրբ Ժենևիևայի օրհնությամբ, սրբի գերեզմանի վրա բազիլիկ են կառուցում։ [[Դագոբեր I]]-ի ժամանակ այստեղ հիմնվում է բենեդիկտյան մենաստան, որը [[630]] թվականին վերակառուցվում և դառնում է մենաստանի գլխավոր տաճարը։
 
Աբբայությունը իր առավելագույն ծաղկմանն է հասնում Սուգերի աբբայի ժամանակ, որը 1137-1144 թվականներին կառուցում է առաջին [[Գոթական ճարտարապետություն|գոթական ոճով]] եկեղեցին<ref>Banister Fletcher, ''A History of Architecture on the Comparative Method''. {{ref-en}}</ref>։ Սկզբում այս ոճը պարզապես կոչվում էր ֆրանսիական ոճ (''Opus Francigenum'')<ref name="HF">Hugh Honour|Honour, H. and J. Fleming, (2009) ''A World History of Art''. 7th edn. London: Laurence King Publishing, p. 376. ISBN 9781856695848 {{ref-en}}
Տող 64.
[[Լյուդովիկոս IX Սուրբ]]ը հրամայում է բազիլիկ տեղափոխել իր նախորդների աճյունները և դրանց համար մահարձաններ ստեղծել։ Այդ ժամանակից եկեղեցին ծառայել է որպես ֆրանսիական թագավորների գերեզմանատուն։ Աբբայությունը, որտեղ թաղված են համարյա Ֆրանսիայի բոլոր թագավորները և նրանց ընտանիքի անդամները, հաճախ անվանում են «ֆրանսիական թագավորների գերեզմանոց»։
 
Այստեղ թաղված են 25 ֆրանսիական թագավոր (սկսած Դագոբեր I-ից, † 638), 10 թագուհի , 84 արքայազն և արքայադստրեր։ Արևմտյան ճակատի մի մասը, երկու աշտարակներն ու գավիթը կառուցվել են Սուգերիի օրոք։ 13-րդ դարի 10 մետրանոց 37 պատուհաններով սրահը, տաճարի ներքին հարդարանքը և Դիոնիսոսի արձանը ավելի ուշ շրջանի են։ Դամբարաններից շատերը ոչնչացվել են [[1793]] թվականի հոկտեմբերին, մի մասը տեղափոխվել են Փարիզ, բայց Վիոլե լե Դյուկը դրանք վերադարձրել է ետ։
 
Առավել գեղարվեստական արժեք ունեն [[Լուի Սուրբ|Լյուդովիկոս IX]]-ի որդի Լյուդովիկոսի, [[Լյուդովիկոս XII (Ֆրանսիայի թագավոր)|Լյուդովիկոս XII]]-ի և նրա կնոջ Աննա Բրետոնացու [[Հենրիխ II (Ֆրանսիայի թագավոր)|Հենրիխ II]] և իր կնոջ՝ [[Եկատերինա Մեդիչի]]ի և [[Ֆրանցիսկոս I]]-ի դամբարանները, նաև [[Ֆրեդեգունդ]]ի († 597) մոզայիկ հուշարձանը։ [[1814]] թվականին թագավորների և նրանց հարազատների ոսկորները հավաքվում և տեղադրվում են աբբայության [[ոսկրանոց]]ում։ Հեղափոխության ժամանակ գլխատված [[Լյուդովիկոս XVI]]-ի և [[Մարիա Անտուանետ]]ի, տարագրության մեջ մահացած արքայազնի ու արքայադստեր մնացորդները վերաթաղում են [[Կրեպտե|ստորգետնյա խորանում]]։ 1820 թվականին այստեղ թաղվում են նաև Շարլ Ֆերդինանդը, 1824 թվականին [[Լյուդովիկոս XVIII]]-ը։ 1830 թվականի հեղափոխությունից հետո աբբայությունում հուղակավորություն չի կատարվել։ [[Շառլ Բուրբոն]]ի համար նախապես պատրաստված գրանիտե սալը այդպես էլ չօգտագործվեց, քանի որ թագավորը մահացավ վտարանդիության մեջ։
Տող 79.
 
{{քաղվածք|Այստեղ հանգչում է ազնվաբարո և հիասքանչ արքայազն Լևոն դե Լուսինյան Զ-ն, լատինական Հայաստանի թագավորը, որը մահացել է Փարիզում 1399 թվականի նոյեմբերի 29-րդ օրհնյալ օրը։ Աղոթեք նրա համար։|}}
{{oq|fr|Cy gist tres noble et excellent prince Leon de Lizingnen quint roy latin du royaume d'Armenie qui rendit l'ame a Dieu a Paris le XXIXe jour de novembre l'an de grace M.CCC.IIIIXX.XIII. Priez pour luy<ref> [http://www.armenie-mon-amie.com/IMG/pdf/Fiches-corrections-2007-der.pdf Գերեզմանաքարի XIV դարի բնօրինակ տեքստը]</ref>}}
 
==Պատկերասրահ==