«Սելեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (4)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 81.
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=34}}
 
'''Սելեն''', ({{lang-lat|Selenium}}), Se, տարրերի [[պարբերական համակարգ]]ի 4-րդ պարբերության 6-րդ խմբի [[քիմիական տարր]]։
 
Կարգահամարը՝ 34, ատոմական զանգվածը՝ 78,96։ Սելենը p-տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կաոուցվածքն է 4s<sup>2</sup>4p<sup>4</sup>, K,L և M թաղանթները լրացված են։ [[Ատոմ]]ները պարունակում են երկուական չզույգված [[էլեկտրոն]]ներ։
 
Բնական սելենը բաղկացած է <sup>74</sup>Se (0,87%), <sup>76</sup>Se (9,02), <sup>77</sup>Se (7,58), <sup>78</sup>Se (23,52), <sup>80</sup>Se (49,82) և <sup>82</sup>Se (9,19) կայուն [[իզոտոպներ]]ից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է <sup>75</sup>Se (T<sub>1/2</sub>=121 օր)։
 
== Պատմություն ==
Տող 96.
== Անվանում ==
[[Պատկեր:Selenium native.jpg|thumb|300px|Բնական սելեն]]
Անվանել են Լուսնի անունով ({{lang-el|σελήνη}} - լուսին)։ Սելենը հալկոգեն է, պատկանում է հազվագյուտ և ցրված տարրերի շարքին։
 
== Բնության մեջ ==
Պարունակությունը երկրակեղևում՝ 5•10<sup>-6−6</sup> % ըստ [[զանգված]]ի (տարածվածությամբ 68-րդ տարրն է)։ Առաջացնում է 38 հազվագյուտ հանդիպող [[միներալ]]։ Ուղեկցում է [[Ծծումբ|ծծմբին]]։ Սելեն են պարունակում (6-10<sup>-5−5</sup> %) կավերը և թերթաքարերը։ [[Կենսոլորտ]]ում արագ տեղաշարժվող տարր է։ Հատկություններով նման է ծծմբին։
 
Սելենը երկիր ընդերքում պարաունակվում է մոտ 500 մգ/տ։ Սելենի կոնցենտրացիան ծովի ջրում 4·10<sup>-4−4</sup> մգ/լ է<ref>J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965 </ref>:
 
== Ստացում ==
Սելենը ստանում են [[ծծմբական թթու|ծծմբական թթվի]], թաղանթանյութի, թղթի արտադրության թափոններից և [[Պղինձ|պղնձի]] էլեկտրոլիտային ռաֆինացման անոդային նստվածքներից։ Կիսահաղորդչային տեխնիկայում օգտագործվող սելենը մաքրում են վակուումային թորումով, զոնային հալմամբ (99,9999 %)։ Ավելի մաքուր սելեն ստանում են սելենաջրածնի ջերմային քայքայմամբ։
 
== Ֆիզիկական հատկություններ ==
[[Պատկեր:Selenium-dioxide-chain-3D-balls.png|thumb|left|Գնդաձողային մոդել]]
[[Պատկեր:Монокристаллический селен (99,9999 %).jpg|right|thumb|250 px|Բյուրեղային սելեն (99,9999 %)]]
Պինդ սելենը առաջացնում է բյուրեղական (α, β, γ) և ամորֆ [[Ալոտրոպ ձևափոխություն|ալոտրոպային ձևափոխություն]]ներ, որոնք կիսահաղորդիչներ են։ Ամենից կայուն է՝ հեքսագոնայի, մուգ մոխրագույն ձևափոխությունը, հալման ջերմաստիճանը՝ 217 °С, եռմանը՝ 685 °С, [[խտություն]]ը՝ 4807 կգ/մ<sup>3</sup>։
 
Լուսազգայուն է, էլեկտրահաղորդականությունը (10<sup>-2−2</sup>- 10<sup>-12−12</sup> օհմ<sup>-1−1</sup>·սմ<sup>-1−1</sup>, 20 °С մթության մեջ) լուսավորելիս՝ աճում է մինչև 1000 անգամ։
 
Սովորական պայմաններում սելենը քիմիապես կայուն է՝ [[թթվածին]]ը, [[ջուր]]ը, չօքսիդացնող [[թթուներ]]ը և մյուս քիմիական տարրերը (բացառությամբ F<sub>2</sub>) նրա հետ չեն փոխազդում։ Սելենը լուծվում է [[Ազոտական թթու|ազոտական թթվում]], արքայաջրում։ Արժեքականությունը՝ II, IV և VI, միացություններում ցուցաբերում է մինչև +6 [[օքսիդացման աստիճան]]ներ, [[Ոչ մետաղներ|ոչ մետաղ]] է։ Առավել բնորոշ է քառ արժեք վիճակը։
Տող 188.
 
== Քիմիական հատկություններ ==
Տաքացնելիս սելենը այրվում է [[օդ]]ում՝ առաջացնելով հեշտ ցնդող (317 &nbsp;°C) SeO<sub>2</sub><ref>[http://my.mail.ru/community/chem-textbook/334B32AEADBC581F.html Видеозаписи попыток поджечь селен]</ref>, որը լուծվում է ջրում և ալկալինևրում (ստացվում են H<sub>2</sub>SeՕ<sub>3</sub> և սիլենիաներ)<ref>[http://my.mail.ru/community/chem-textbook/509F78F9067DAFA4.html Видеозапись реакции селена с натрием]</ref>։ Հայտնի են նաև SeO, Se<sub>2</sub>Օ<sub>3</sub> և SeC<sub>3</sub> [[օքսիդներ]]ը։
 
:: <math>~\mathsf{ Se_8 + 8O_2\longrightarrow 8SeO_2 }</math>
 
Սելենական թթուն՝ H<sub>2</sub>SeC<sub>4</sub> հատկություններով նման է ծծմբական թթվին (ավելի թույլ է), խոնավածուծ է։ Սելենը տաքացնելիս (500&nbsp;°C) միանում է [[Ջրածին|ջրածնի]] հետ․ սելենաջրածինը՝ H<sub>2</sub>Se տհաճ հոտով, ջրում լուծելի, խիստ թունավոր գազ է և ուժեղ վերականգնիչ, լուծույթը թուլ թթու է (սելենաջրածնական թթու)։
 
Սելենը [[հալոգեններ]]ի հետ առաջացնում է հեշտ ցնդող հալոգենիդներ, ծծմբի և [[տելուր]]ի հետ՝ պինդ [[լուծույթներ]], [[ազոտ]]ի հետ՝ Se<sub>4</sub>N<sub>4</sub>, [[Ածխածին|ածխածնի]] հետ՝ CSe<sub>2</sub>, [[ֆոսֆոր]]ի հետ՝ P<sub>2</sub>Se<sub>3</sub>, P<sub>4</sub>Se<sub>3</sub>, P<sub>2</sub>Se<sub>5</sub>։
 
:: <math>~\mathsf{ Se_8 + 24F_2\longrightarrow 8SeF_6 }</math>
Տող 203.
 
== Կիրառություն ==
Սելենը օգտագործում են կիսահաղորդչային ուղղիչներ (դիողներ), ֆոտոէլեկտրական սարքեր, ամորֆ սելեն՝ էլեկտրալուսանկարչական պատճենահանող սարքեր պատրաստելու համար։ Սելենիդները օգտագործվում են թերմոռեզիստորներում և որպես լյումինաֆորներ՝ [[հեռուստացույց]]ներում, [[օպտիկա]]կան և ազդանշանային սարքերում։
 
Սելենը օգտագործվում է նաև կանաչ [[ապակի]]ն գունազրկելու, սուտակապակի ստանալու, [[պողպատ]]ի մեխանիկական հատկությունները լավացնելու համար և որպես [[կատալիզատոր]]։ Սելենը և հատկապես նրա միացությունները թունավոր են։
 
== Կենսաբանական դեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սելեն» էջից