«Սեթ (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (16)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Set.svg|240px|մինի|Սեթ աստված]]
'''Սեթ''' (Սեթխ, Սութեխ, Սութա), [[Հին Եգիպտական դիցաբանություն|Հին Եգիպտական դիցաբանությունում]]ում [[մրրիկ]]ների, քաոսի, [[պատերազմ]]ի և մահվան աստվածն է։ Սկզբնական շրջանում համարվել է «Ռա աստծո պահապանը», նրա անունը առկա էր շատ [[փարավոն]]ների անուններում և տիտղոսներում։ Սեթը կարմիր աչքերով պատերազմի աստված էր, միակը, ով կարող էր հաղթել Ապոպ օձին, որը ուզում էր սպանել Ռային գետնի տակ հոսող [[Սև Նեղոս]]ի ջրերում։ Սակայն հետո ստացավ հրեշային պատկեր, դարձավ անտագոնիստ նրա և Գոռ աստծո միջև ընթացող պայքարի մեջ, սատանայացվեց։ Գոռը և Սեթը կարող են նաև միաձուլվել ու դառնալ միացյալ երկգլխանի մի աստվածություն՝ Խեռուիֆի։ Նա նաև հովանավորում էր հեռավոր երկրները։
 
== Պատմություն ==
Եգիպտոսի հին տերության ժամանակաշրջանում Սեթը և Գոռը հավասարապես համարվում էին թագավորական իշխանության հովանավորները, ինչը երևում է «բուրգերի գրությունները» աշխատություննում և փարավոնների տասնմեկերորդ դինաստիայի տիտղոսներում (Սեթի և գոռի անունների համադրությունը նշանակում է արքա): Գիկսոսների ժամանակ նա նույնեցվում է նրանց Վաալի հետ և նրա՝ որպես գլխավոր աստծո պաշտամունքի վայր դարձավ [[Եգիպտոս]]ի մայրաքաղաք Ավարիսը։ Նոր տերության ժամանակաշրջանում Սեթ անունը դեռ բավականին հաճախ էր հանդիպում։ Այդ անունն էին կրում տասնիններորդ դինաստիայի փարավոնները։ Ռամզես Երկրորդի և [[խեթեր]]ի պայմանագրում Սեթը նշվում ուրիշ խեթական աստվածների հետ միասին։ Կենդանու պատկերով իրերը, որոնք խորհրդանշում էին Սեթին, առաջին անգամ հայտնվեցին [[Նակադ Առաջին]]ի ժամանակաշրջանում։
 
Սեթի հայրենիքը Օմբոսն էր։ Այդ ժամանակ Սեթը մետաղների աստվածն էր։ Մինչ Նամեր արքայի կողմից Եգիպտոսը միավորելը պայքար էր գնում Սեթի և Գոռի կողմնակիցների միջև։ Այդ պայքարում հաղթեց Գոռը։ Դրանից հետո, եթե Սեթը և Գոռը պատկերվում են միասին, ապա Գոռը միշտ առաջ է կանգնած լինում Սեթից։