«Սարդակերպեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
| ncbi =
}}
'''Սարդակերպեր''' ({{lang-la|''Arachnida''}}), [[Հոդվածոտանիներ]]ի տիպի [[անողնաշարավոր կենդանիներ]]ի դաս։ Ընդգրկում է մի շարք կարգեր՝ [[կարիճներ]], [[կեղծ կարիճներ]], [[սոլպուգներ]], խոտհարներ, [[սարդեր]], [[տզեր]] և այլն։
 
== Նկարագիր ==
=== Կառուցվածք ===
Չափերը 0,1-170 մմ են։ Մեծամասնության մարմինը բաժանված է գլխակրծքի և փորիկի, երբեմն (տզեր) միաձուլված Է։ Գլխակուրծքը կրում է վեց զույգ վերջավորություններ․ առաջինը վերին ծնոտներն են (խելիցերներ), երկրորդը՝ ստորին ծնոտները (պեդիպալպներ), հաջորդ չորս զույգը քայլող վերջավորություններ են։ Սարդակերպերի մեծամասնության (կարիճներ, սոլպուգներ, կեղծ կարիճներ և այլն) փորիկը հատվածավորված է, սարդերի մեծամասնությանը և տզերինը՝ ամբողջական։ Փորիկը երբեմն օժտված է հատուկ հավելումներով (սարդերի ոստայնային գորտնուկներ, կարիճների «սանրիկներ» և այլն)։
 
=== Շնչառական համակարգ ===
Շնչում են [[տրախեա|տրախեաներով]]ներով կամ թոքապարկերով, հազվադեպ՝ մաշկի մակերևույթով։ Արտաթորության օրգաններն են կոքսալ գեղձերը և մալպիգյան անոթները։ Մեծամասնության [[նյարդային համակարգ]]ը կազմված է վերկլանային հանգույցներից, ստորկլանային զանգվածից և որովայնային շղթայից (տզերինը միաձուլված է)։
 
=== Զգայարաններ ===
Զգայարաններն են աչքերը և շոշափելիքի մազիկները, որոշ սարդակերպեր զգում են ձայները և հոտերը։ Նրանցից շատերն օժտված են թունավոր գեղձերով (կարիճներ, սարդեր, որոշ կեղծ կարիճներ)։
 
=== Բազմացում ===
Բաժանասեռ են․ մեծամասնությունը ձու է դնում, կան կենդանածին ձևեր։ Հայտնի է մոտ 36 հազար տեսակ, տարածված բոլոր մայրցամաքներում։ Ցամաքային կենդանիներ են, բացառությամբ ջրային սարդի և ջրային տզերի։ Դրանք հիմնականում գիշատիչներ են, սնվում են այլ սարդակերպերով, [[Միջատներ|միջատներովմիջատներ]]ով, [[Որդեր|որդերովորդեր]]ով, փափկամորթներով, մանր սողուններով, կան բուսակերներ և [[մակաբույծներ]]։
 
Որոշ սարդակերպեր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (տզեր)։ Դրանք հնագույն ցամաքային կենդանիներ են․ ծագել են տրիչոբիտներից։ Սարդակերպեր ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է [[արախնոլոգիա]]։
</gallery>
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հոդվածոտանիներ]]
[[Կատեգորիա:Անողնաշարավոր կենդանիներ]]