«Սաղմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սաղմոս''' ('''Սաղմոսարան''', հուն. ψαλμοvς (փսալմոս – քնարի վրա երգ) բառից, որը համարժեքն է [[եբրայերեն]] բնագրի 57 սաղմոսների սկզբում հանդիպող ''միզմոր'' (օրհներգություն) եզրի), [[աղոթք]]-[[մարգարեություն]], օրհներգություն, հոգևոր [[երգ]]։ Սաղմոսների ժողովածու հանդիսացող '''Սաղմոսարանը''' կամ '''Սաղմոսաց գիրքը''' [[Աստվածաշունչ]] մատյանի [[Հին Կտակարան]]ի կանոնի գրքերից մեկն է՝ դասվելով «իմաստության գրականության» շարքին։ Համաձայն [[Քրիստոնեություն |քրիստոնեության]]՝ սաղմոսները ստեղծվել են [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] ներգործությամբ։ Իսրայելում ի սկզբանե Սաղմոսները սահմանված էին երաժշտության ընկերակցությամբ Աստծո առաջ երգվելու համար։ ։ [[Սաղմոսարան]]ում ընդգրկված են 151 սաղմոսներ, որոնցից 150-ը կանոնական են, իսկ վերջինը՝ երկրորդականոն։ Այս գիրքը Աստվածաշնչի եբրայերեն բնագրում մասնավոր անուն չի ունեցել, ուշ շրջանում կոչվել է Սեֆեր Թեհիլլիմ՝ Գովաբանության գիրք, իսկ հունարեն Յոթանասնից թարգմանությունում՝ ''Փսալտերիոն'', որը թարգմանվում է ''տասնալար (տասնաղի) նվագարան'', ''տավիղ, սաղմոսարան''։ Այդպես է նաև հայերենում. Սաղմոսարան նշանակում է և՜ սաղմոսների ժողովածու, և՜ սաղմոսներ երգելու նվագարան։
[[Պատկեր:Psalms scroll.PNG|thumb]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սաղմոս» էջից