868 198
edits
չ (→Կղզային աղեղներ։ Ընդհանուր բնութագիրն ու մագմատիզմը։: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (3) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզե...) |
չ (oգտվելով ԱՎԲ) |
||
*Երկրի վերին կարծր մասը բաղկացած է լիթոսֆերայից (կոշտ երկրակեղև և վերին մանթիայի արտաքին կոշտ զոնա) և աստենոսֆերայից (վերին մանթիայի պլաստիկ ստորին մաս)։ Մայրցամաքներն ու օվկիանոսային հատակներն իրենց համապատասխանող լիթոսֆերաներով կազմված են սալերից, որոնք «թափառում կամ լողում» են աստենոսֆերայի մակերևույթի վրա։ Սալերի տեղաշարժման հիմնական պատճառը հանդիսանում է աստենոսֆերայում կոնվեկցիոն հոսքերի առկայությունը։
*Ժամանակակից քարոլորտում առանձնացնում են 8-9 խոշոր (Ավստրալիական, Եվրասիական, Աֆրիկական, Խաղաղօվկիանոսյան և այլն) և ավելի քան երկու տասնյակ միջին և փոքր սալեր։ Փոքր սալերը տեղադրված են խոշոր սալերի միջանկյալ գոտիներում։ Բնականաբար, սեյսմիկ, տեկտոնական և մագմատիկ (հրաբխային) ակտիվությունը կենտրոնացված է սալերի` հատկապես կոնվերգենտ սահմաններում։
*Մագմատիզմի տեսանկյունից առանձնացվում է երկրադինամիկ 3 հիմնական խումբ` իրենց բնորոշ հրաբխային և պլուտոնիկ դրսևորումներով` 1.դիվերգենտ սահմաններ 2.կոնվերգենտ սահմաններ 3.ներսալային տիրույթներ (օվկիանոսային կամ ցամաքային)։
|