Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
oգտվելով ԱՎԲ
[[Պատկեր:Объединение Италии.gif|thumb|right|250px||Իտալիայի միացումը 1829-1871]]
'''Ռիսորզիմենտո''' ({{lang-it|Risorgimento}} - բառացի՝ վերածնունդ), իտալացի ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն օտարերկրյա (ավստրիական) լծի դեմ՝ հանուն [[Իտալիա]]յի միավորման և միասնական ազգային պետության ստեղծման։ Ռիսորզիմենտո տեղի է ունեցել 18-րդ դարի վերջին-[[1861]] թվականին (Ռիսորզիմենտո նշանակում է նաև այդ ժամանակաշրջանը) և վերջնականապես ավարտվել [[1870]] թվականին, երբ [[Հռոմ]]ը միացել է Իտալական [[թագավոր]]ությանը։
 
== Բովանդակություն ==
Ռիսորզիմենտո իր բովանդակությամբ հեղափոխական պրոցես էր․ խնդիրն էր ֆեոդալական-միապետական [[կարգ]]երի վերացումը և բուրժուական կարգերի հաստատումը։ Ռիսորզիմենտո առավել վերելքի պահերին վերածվել է բուրժուական և բուրժուա-դեմոկրատական [[հեղափոխություն]]ների։
 
Ռիսորզիմենտո գլխավորելու համար պայքարել են դեմոկրատ-հանրապետականները (առաջնորդներն էին Զ․ Մաձինին, Ջ․ Գարիբաւ֊ դին և ուրիշներ) և լիբերալները (գլխավորում էին Կ․ [[Կավուր]]ր և ուրիշներ)։ Հաղթեցին լիբերալները և [[Իտալիա]]ն միավորվեց ոչ թե որպես [[հանրապետություն]], այլ որպես սահմանադրական [[միապետություն]]՝ պահպանելով բավական [[ֆեոդալ]]ական մնացուկներ։
 
Իտալիայում երկրորդ Ռիսորզիմենտո անվանում են իտալիայի ժողովրդի հակաֆաշիստական ազատագրական պայքարը ([[1943]]-[[1945]]) երկրորդ համաշխարհային [[պատերազմ]]ի ([[1939]]-[[1945]]) ժամանակ։