Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 15 բայտ, 3 տարի առաջ
չ
oգտվելով ԱՎԲ
}}
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=75}}
'''Ռենիում''' ({{lang-lat|Rhenium}}), [[քիմիական տարր]], որի նշանն է ''Re'', տարրերի [[պարբերական համակարգ]]ի VI պարբերության, VII խմբի տարր։ Կարգահամարը՝ 75, ատոմական զանգվածը՝ 186,207։
 
Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է ''5s<sup>2</sup> 5p<sup>6</sup> 5d<sup>5</sup> 6s<sup>2</sup>'', d-տարր է՝ պատկանում է անցումային տարրերի շարքին։ Ռենիումը բաց մոխրագույն, արծաթափայլ [[մետաղ]] է։
== Բնության մեջ ==
[[Պատկեր:Molybdenit 1.jpg|thumb|left|Մոլիբդենիտ]]
Ռենիումը չափազանց հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 7•10<sup>-8−8</sup> % (տարածվածությամբ 78-րդը)։ Հայտնի են ռենիումի հազվադեպ հանդիպող երեք միներալները՝
*օքսիդը,
*սուլֆիդը
* ջեզկազգանիտը։
Նշանակալի քանակներով ռենիում է պարունակվում մոլիբդենիտում (0,1-10<sup>—5−5</sup> %), որոշ պղինձ սուլֆիդային կոնցենտրատներում (2-5• 10<sup>-3−3</sup> %), ավելի քիչ՝ կոլումբիտներում, տանտալատներում, երբեմն՝ հողային տարրերի միներալներում և այլուր։
 
== Ֆիզիկական հատկություններ ==
[[Պատկեր:Hexagonal lattice.svg|thumb|left|Re,<br />α = 276,08 pm<br />c = 445,80 pm]]
Ռենիումը բաց մոխրագույն, արծաթափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 3180±20 °С, եռմանը՝ 5900 °С, [[խտություն]]ը՝ 21030 կգ/մ<sup>3</sup>։ Դժվարահալությամբ զիջում է միայն [[վոլֆրամ]]ին<ref name="TRRE">{{ռուսերեն գիրք|автор=Коровин С. С., Букин В. И., Федоров П. И.,Резник А. М.|заглавие=Редкие и рассеянные элементы|издание=Химия и технология|том=3|ответственный=Под общ. ред. Коровина С. С|место={{М}}|издательство=МИСИС|год=2003}}</ref>, խտությամբ՝ [[պլատին]]ին, [[ռադիում]]ին և [[օսմիում]]ին։
 
Բյուրեղացանցի կառուցվածքը՝ վեցանկյուն (а = 0,2760 նմ, с = 0,4458 նմ) (а = 0,2761 նմ, с = 0,4456 նմ)<ref>{{cite journal |title=Effect of pressure and temperature on lattice parameters of rhenium|first1=L.G. |last1=Liu |last2= Takahashi|first2= T. |last3=Bassett |first3=W. A. |year=1970 |volume=31 |pages=1345–1351|doi = 10.1016/0022-3697(70)90138-1 |journal=Journal of Physics and Chemistry of Solids |issue=6|bibcode = 1970JPCS...31.1345L }}</ref>:
Քիմիական միացություններում ցուցաբերում է - 1-ից +7 [[օքսիդացման աստիճան]]ներ, որոնցից ամենաբնորոշը +7-ն է (յոթարժեք)։
 
[[Ջրածին|Ջրածնի]], [[ազոտ]]ի և [[Ածխածին|ածխածնի]] հետ չի միանում։
 
[[Թթվածին|Թթվածնի]] հետ միանում է 600 &nbsp;°C-ից բարձր տաքացնելիս, առաջանում են Re<sub>2</sub>O<sub>7</sub> և ReO<sub>3</sub> [[օքսիդներ]]ը։
 
:: <math>\mathsf{4Re + 7O_2 \rightarrow 2Re_2O_7}</math>
 
Ռենիումի (VII) օքսիդը ցնդող, բաց դեղին, բյուրեղական նյութ է, եռում է 360 &nbsp;°C-ում։ Լուծվում է ջրում, առաջացնելով ուժեղ ռենիումական թթու, որը լուծույթը գոլորշիացնելիս քայքայվում է, անջատելով Re<sub>2</sub>O<sub>7</sub>։
 
:: <math>\mathsf{Re_2O_7 + H_2O \rightarrow 2HReO_4}</math>
 
[[Աղեր]]ը՝ պերռենատները, մեծ մասամբ ջրում լուծելի, անգույն, բյուրեղական նյութեր են (KReO<sub>4</sub> և NH<sub>4</sub>ReO<sub>4</sub> կարևոր ռեակտիվներ են)։
 
:: <math>\mathsf{HReO_4 + NH_4Cl \rightarrow NH_4ReO_4 + HCl}</math>
 
ReO<sub>3</sub>-ի նարնջագույն կարմիր [[բյուրեղներ]]ը [[ալկալիներ]]ի հետ առաջացնում են կանաչ, բյուրեղական ռենատներ (VI)՝ M<sub>2</sub>ReO<sub>4</sub>։
 
:: <math>\mathsf{Re_2O_7 + 2NaOH \rightarrow 2NaReO_4 + H_2O}</math>
Ռենիումի (V) օքսիդը չի ստացվել, հայտնի են, սակայն, ռենատները (V) MReO<sub>3</sub>, M<sub>4</sub>Re<sub>2</sub>O<sub>7</sub>, M<sub>3</sub>ReO<sub>4</sub>։
 
ReO<sub>2</sub>-ի սև շագանակագույն փոշի է, ստացվում է R<sub>2</sub>O<sub>7</sub>-y ջրածնի հոսքում տաքացնելիս (300 &nbsp;°C), այրվում է թթվածնում, լուծվում է [[Աղաթթու|աղաթթվում]]՝ առաջացնելով H<sub>2</sub>ReCl<sub>6</sub>, որի աղերը ջրում [[հիդրոլիզ]]վում են՝ անջատելով Re-ի (IV) օքսիդի հիդրատները՝ ReO<sub>2</sub> • 2H<sub>2</sub>O։
 
Ալկալիների հետ ReO<sub>2</sub>-ը առաջացնում է ջրում անլուծելի ռենատներ (IV)՝ Na<sub>2</sub>ReO<sub>3</sub> և այլն։
 
Ռենիումի (III) օքսիդը հայտնի է միայն հիդրատի ձևով՝ Re<sub>2</sub>O<sub>3</sub> • nH<sub>2</sub>O։
|}
 
[[Ֆտոր]]ի և [[քլոր]]ի հետ ռենիումը միանում է տաքացնելիս՝ առաջացնելով ReF<sub>6</sub> և ReCl<sub>5</sub> (մյուս [[հալոգեններ]]ի հետ անմիջականորեն չի միանում)։ Հայտնի են նաև ռենիումի օքսիհալոգենիդները (ReOF<sub>4</sub>, ReOCl<sub>4</sub>, ReO<sub>3</sub>Br և այլն)։
 
:: <math>\mathsf{Re + 3F_2 \rightarrow ReF_6}</math>
:: <math>\mathsf{2Re + 5Cl_2 \rightarrow Re_2Cl_10}</math>
 
[[Ծծումբ|Ծծմբի]] հետ (700-800 &nbsp;°C) առաջացնում է ռենիումի (IV) սուլֆիդ, որը ջրում և աղաթթվում չլուծվող բյուրեղական, սև նյութ է։
 
:: <math>\mathsf{Re + 2S \rightarrow ReS_2}</math>
Ստացվել է նաև ռենիումի (VII) սուլֆիդը։ Ռենիումը առաջացնում է բազմաթիվ կարբոնիլներ՝ ReCl(CO)<sub>5</sub>, Re<sub>2</sub>(CO)<sub>10</sub>, K[Re(CO)<sub>5</sub>]։
 
Աղաթթվում և ֆտորաջրածնական թթվում ռենիումը չի լուծվում (անգամ 100 &nbsp;°C-ում), լուծվում է ազոտական, տաք և խիտ ծծմբական [[թթուներ]]ում, ջրածնի գերօքսիդում՝ առաջացնելով ոենիումական թթու։
 
== Ստացում ==
Ռենիումի արդյունաբերական ստացման աղբյուրը [[մոլիբդեն]]ային և [[Պղինձ|պղնձային]] հանքանյութերի կոնցենտրատներն են, որոնք պարունակում են համապատասխանաբար 0,01-0,04 և 0,002-0,00 3% ռենիում։ Կոնցենտրատների օքսիդացնող բովման ընթացքում ռենիումը (Re<sub>2</sub>O<sub>7</sub>) հեռանում է վառարանային գազերի հետ և կուտակվում փոշեզտիչներում։
 
:: <math>\mathsf{2NH_4ReO_4 + 7H_2 \rightarrow 2NH_3 + 2Re + 8H_2O}</math>
 
Ռենիումի լուծույթ են անցկացնում օքսիդիչի (MnO<sub>2</sub>) առկայությամբ նոսր H<sub>2</sub>SO<sub>4</sub>-ում լուծելով, ապա անջատում ադսորբման կամ օրգանական լուծիչով լուծահանելու միջոցով։
 
Ստանում են NH<sub>4</sub>ReO<sub>4</sub>, որը վերականգնում են ջրածնի հոսանքում։ Ռենիումի փոշին վերամշակում են մամլման և ջերմամշակման միջոցով կամ հալում էլեկտրոնաճառագայթային վառարանում (թողարկվում է ձողիկների, լարի, ժապավենի, նրբաթերթիկի ձևով)։
 
== Իզոտոպներ ==
[[Պատկեր:Engine.f15.arp.750pix.jpg|մինի|]]
Բնական ռենիումը բաղկացած է <sup>185</sup>Re (37,07 %) կայուն և <sup>187</sup>Re<ref>Рений — статья из Большой советской энциклопедии</ref> (62,03 % T<sub>1/2</sub>= 10<sup>11</sup> տարի) թույլ ռադիոակտիվ [[իզոտոպներ]]ից։ Արհեստականորեն ստացվել են ռենիումի 175-192 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները։
 
== Կիրառություն ==
Ռենիումը և նրա [[համաձուլվածքներ]]ը (W, Мо, Та), որպես դժվարահալ և կոռոզիակայուն նյութեր, օգտագործվում են էլեկտրոնիկայում, օդագնացային և տիեզերական տեխնիկայում, ինչպես նաև բարձր ջերմաստիճանային (մինչև 2500 °С) թերմոզույգեր պատրաստելու համար։
 
Ռենիումը և նրա միացությունները [[նավթի կրեկինգ]]ի արդյունավետ [[կատալիզատորներ]] են։
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Անցումային մետաղներ]]
[[Կատեգորիա:Ռադիոակտիվ տարրեր]]
683 031

edits