«Ռեզերվացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ռեզերվացիաներ''', '''ռեզերվատներ''' ([[լատիներեն]]՝ reservare — պահպանել), որոշ արևմտյան երկրներում արմատական բնակչության մնացորդներին բռնի բնակեցնելու համար հատկացված հողատարածություններ։
 
Ռեզերվացիաները գոյություն ունեն [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում և [[Բրազիլիա]]յում՝ հնդկացիների, Ավստրալիական Միությունում՝ [[Ավստրալիա]]յի բնիկների, [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ում՝ սևամորթ աֆրիկացիների համար։
 
== Ռեզերվացիաները ԱՄՆ-ում ==
{{հիմնական|Հնդկացիների ռեզերվացիաները ԱՄՆ-ում}}
ԱՄՆ-ում ռեզերվացիաներ վարում է [[1842]] թվականին ստեղծված՝ [[Հնդկացիների գործերի վերաբերյալ բյուրո]]ն, որի գործունեությունը փաստորեն ուղղված է ռեզերվացիաների հողերի կրճատմանը ([[1887]]-[[1961]] թվականների ընթացքում 138 միլիոն ակրից հասել է 43 միլիոն ակրի)։ Բյուրոն ռեզերվացիաների բնական հարստությունները մշակելու է հանձնում մասնավոր մոնոպոլիաներին։ [[1950]]-ական թվականներին ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունեց ռեզերվացիաների վերացման ու դրանցից հնդկացիների արտաքսման մասին մի շարք օրենքներ։
 
== Ռեզերվացիաները Կանադայում ==
{{հիմնական|Հնդկացիների ռեզերվացիաները Կանադայում}}
Կանադայում Հնդկացիների գործերի վերաբերյալ բաժինը (ստեղծվել է [[1860]] թվականից) նույնպես նպաստեց ռեզերվացիաների կրճատմանը և բնական հարստությունները մասնավոր մոնոպոլիաներին հանձնելուն։ [[1966]] թվականին ռեզերվացիաների մակերեսը 6 միլիոն ակր էր, որ համարվում էր 230 հազար հնդկացիների սեփականություն։ [[1969]] թվականին կանադական կառավարությունը հայտարարեց ռեզերվացիաները վերացնելու մտադրության մասին։
 
== Ռեզերվացիաները Ավստրալիայում ==