«Ռավվադիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ծագում: չաշխատող հղումի ջնջում
չ oգտվելով ԱՎԲ
Տող 38.
Վահսուդան Ռավվադիի օրոք Ատրպատական են ներխուժում օղուզական ցեղերը։ 1028 թվականին նրա զորքերը պարտություն են կրում [[Մահմուդ Ղազնևի]]ի կողմից։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իրանի հյուսիսում հաստատվում են օղուզական 2000 ընտանիքներ՝ Վահսուդանի թույլատվությամբ։ Դրանից հետո օղուզական ցեղերի հոսքը ոչ միայն չի դադարում, այլև նոր թափ է առնում<ref>Алиярлы С. История Азербайджана. — Баку, 2008. — с. 210.</ref>։
 
1020-1040-ական թվականներին քոչվորները չորս անգամ հարձակվում են Ատրպատականի վրա, սակայն Վահսուդանը կարողանոում է հետ պահել նրանց։ 1054 թվականին նա ստիպված ընդունում է [[Տուղրիլ]] բեկի գերիշխանությունը։ Աբու Նասր Մամլան II-ը (1054-1071) արդեն կառավարում էր որպես սելջուկների հպատակ ամիրա։
 
1071 թվականին տեղի է ունենում [[Մանազկերտի ճակատամարտ]]ը։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի մեծագույն մասը զավթած [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] համար խիստ կարևոր ճակատամարտում սելջուկյան սուլթան [[Ալփ-Արսլան]]ը (1064-1072) ոչ միայն հաղթում է բյուզանդացիներին, այլև գերի է վերցնում կայսր [[Ռոմանոս Դիոգենես|Ռոմանոս IV Դիոգենեսին]] (1067-1071)։ Դրանից հետո իր տիրույթներում սուլթանը նշանակում է նոր կառավարիչներ։