«Ռասա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: բ: → բ։ (35)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 12.
Սկզբնապես հարավ-արևմտյան [[Ասիա]]յում, հյուսիսային [[Աֆրիկա]]յում և [[Եվրոպա]]յում ձևավորված եվրոպոիդ ռասաներին բաժանում են երեք գլխավոր խմբերի. հարավայինը բնորոշվում է մուգ [[մաշկ]]ով, գորշ և կապույտ [[աչք]]երով, խարտյաշ և բաց խարտյաշ [[մազեր]]ով, իսկ միջանկյալը` չափավոր գունավորմամբ։ Մաշկի, աչքերի և մազերի գույնով, դեմքի կառուցվածքով, ուղեղագանգի համամասնություններով և մի քանի այլ հատկանիշներով մարդաբանները եվրոպոիդների մեջ առանձնացնում են զանազան տեղային կամ այսպես կոչված` երկրորդ կարգի ռասաներ։ Հարավային եվրոպոիդներին, նկատի ունենալով նրանց արեալը, անվանում են հնդ-միջերկրածովյան ռասա։ Դրանց հարաբերականորեն երկայնագանգ [[պոպուլյացիա]]ների մեջ առանձնացվում են` բուն միջերկրածովյանը (արևմուտքում) և հնդ-աֆղանականը (արևելքում), կարճագանգ հարավային եվրոպոիդների կազմում ` ադրիատիկյանը կամ դինարյանը, առաջավորասիականը ([[արմենոիդ ռասա|արմենոիդ]]) և պամիրաֆերգանականը: Ըստ մաշկի գունավորման` միջանկյալ եվրոպոիդներին (մեծամասամբ կարճագանգ) ստորաբաժանում են` ալպիական, միջին եվրոպոիդներ և այլն։ Միջնաերկայնագանգ և բաց գույնի եվրոպոիդներին նախկինում բնորոշում էին իբրև հյուսիսային կամ [[նորդյան ռասա]], իսկ առավել կարճագանգերին` [[բալթիական ռասա]]: Որոշ մարդաբաններ բոլոր բաց գույնի եվրոպոիդներին ստորաբաժանում են հյուսիս-արևմտյանի և հյուսիս-արևելյանի. վերջինիս ձևավորմանը հավանաբար մասնակցել են [[Անդրուրալ]]ից Եվրոպա թափանցած մոնղոլոիդ պոպուլյացիաները։
 
Իրենց արեալի արևելյան սահմաններում եվրոպոիդները հնագույն ժամանակներից փոխազդեցության մեջ են եղել մոնղոլոիդների հետ։ Նրանց վաղ միախառնման (սկսվել է հավանաբար, դեռևս միջին [[քարի դար]]ում) հետևանքով, [[Սիբիր]]ի հյուսիս-արևմուտքում և Եվրոպայի ծայր արևելքում կազմավորվել է [[ուրալյան ռասա]]ն, որին բնորոշ է միջանկյալ մոնղոլոիդա-եվրոպոիդյան հատկությունների զուգորդումը որոշ ուրույն գծերի հետ (օրինակ` կճատ քթի): Ուրալյան ռասային շատ հատկանիշներով մոտիկ է [[լապոնոիդ ռասա]]ն: Շատ մարդաբաններ նույնիսկ այդ երկու ռասաներին միացնում են (ուրալա-լապոնոիդյան): Հետագայում (մթ առաջին դարերից) [[Ուրալ]]ի և [[Ենիսեյ (գետ) | Ենիսեյի]] միջտափաստանային գոտում եվրոպոիդների և մոնղոլոիդների միախառնման ընթացքում ձևավորվում է հարավսիբիրական ռասան (բնորոշվում է չափազանց լայն դեմքով և արտահայտված կարճագանգությամբ): Միջին դարերում [[Միջին Ասիա]]յի տարածքում կազմավորվում են նոր` եվրոպոիդա-մոնղոլոիդյան խառը պոպուլյացիաներ։ Բուն մոնղոլոիդները Ասիայում ստորաբաժանվում են երկու գլխավոր խմբերի` մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան. առաջինը երկրորդից տարբերվում է առավել բաց գույնի մաշկով, մազերի ու աչքերի գունաթափման որոշ հակումով, դեմքի խոշորությամբ, հարթակզակությամբ, առավել բարակ շուրթերով։ Մայրցամաքային մոնղոլոիդների կազմում զատվում են սիբիրյան կամ հյուսիսասիական և միջինասիական ռասաները։ [[Մայրցամաք]]ային և խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների միջև միջանկյալ դիրք է գրավում արկտիկական (էսկիմոսյան) ռասան (բնորոշվում է ծայրահեղ բարձր ու լայն դեմքով, առաջածնոտության հակումով և շատ նեղ քթով): Խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների բարձր, բայց համեմատաբար նեղ դեմքով հյուսիսային խմբերը միավորվում են հեռավոր-արևելյան կամ արևելաասիական ռասայի մեջ։ Ասիական ծագում ունեցող ամերիկյան մոնղոլոիդների դասակարգումը շատ է բարդացված, քանի որ գաղութարարների ձեռքով ոչնչացվել են հնդկացիների շատ խմբեր, քշվել բնակության սկզբնական վայրից կամ խառնվել եվրոպացիների ու աֆրիկացիների հետ։ Հարավասիական կամ [[մալայան ռասա]]յի մեջ մտնող խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների հարավային խմբերը դրսևորում են բավականին ավստրալոիդյան առանձնահատկություններ (ալիքավոր մազեր, երբեմն մորուքի ու մարմնի փարթամ մազեր, մուգ մաշկ, ցածր դեմք, համեմատաբար լայն [[քիթ]], հաստավուն շուրթեր և այլն): Թվարկած հատկանիշներից շատերը յուրահատուկ են [[ճապոնացիներ]]ին, որոնց ռասայական կազմի ձևավորմանը մասնակցել են մոնղոլոիդ և ավստրալոիդ բաղադրատարրերը (վերջիններս հավանաբար մասամբ կապված են այներին):
 
Վերոհիշյալ գրեթե բոլոր ռասայական հատկանիշները ժառանգվում են միմյանցից անկախ և բազմածին են։ Սակայն [[մարդ]]իկ ունեն նաև գենետիկական ավելի պարզ կառուցվածքով արեալային այլ առանձնահատկություններ։ Ելնելով ռասայական բոլոր հատկանիշների միագումարի փոփոխականության վերլուծությունից, դրվում է ըստ գենետիկական կապերի ռասաների` արևմտյան և արևելյան խմբերի բաժանման հարցը։ Որոշ գիտնականներ, հիմք ընդունելով գլխավորապես [[մազածածկույթ]]ի առանձնահատկությունները և [[գանգ]]ի կազմվածքը, արևմտյան խմբին են վերագրում եվրոպոիդ և հասարակածային (նեգրա-ավստրալոիդ) մեծ ռասան, իսկ արևելյանին` մոնղոլոիդը։ Այլ ուսումնասիրողներ օգտագործելով ատամնագիտության, մաշկաբանության և շիճուկաբանության տվյալները, ռասաների արևմտյան (ատլանտա-միջերկրածովյան) խմբում ընդգրկում են նեգրոիդներին ու եվրոպոիդներին, իսկ արևելյան (խաղաղօվկիանոսյան) խմբում` ավստրալոիդներին ու մոնղոլոիդներին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռասա» էջից