«Ռադիոկապ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Աշխատանքի սկզբունք: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,ո → ը, ո oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{միացնել|Ռադիո}}
'''Ռադիոկապ''', [[ռադիոալիքներ]]ով իրականացվող կապն է։
 
== Աշխատանքի սկզբունք ==
Հաղորդագրությունների հաղորդման կետում տեղադրվում է ռադիոհաղորդիչ սարքավորումը, որն ունի [[ռադիոհաղորդիչ]] և հաղորդիչ [[անտենա]], իսկ հաղորդագրությունների ընդունման կետում՝ ռադիոընդունիչ սարքավորումը, որն ունի ընդունիչ անտենա և [[ռադիոընդունիչ]]։ Հաղորդիչում գեներացվող կրող հաճախականությամբ [[ներդաշնակ տատանումներ]]ը [[մոդուլում|մոդուլվում]] են հաղորդվող հաղորդագրությանը համապատասխան։ Մոդուլված ռադիոհաճախային տատանումները ռադիոազդանշաններ են, որոնք հաղորդիչից մտնում են հաղորդիչ անտենա։ Անտենայի միջոցով շրջակա տարածության մեջ գրգռվում են մոդուլված [[էլեկտրամագնիսական ալիքներ]]։ Ռադիոլիքները, տարածվելով, հասնում են ընդունիչ անտենային և նրանում գրգռում էլեկտրական տատանումներ, որոնք այնուհետև մտնում են ռադիոընդունիչ։ Ընդունված ռադիոազդանշանը շատ թույլ է, քանի որ ընդունիչ անտենային է հասնում ճառագայթված էներգիայի աննշան մասը։ Այդ պատճառով ռադիոազդանշանը ռադիոընդունիչում մտնում է [[էլեկտրոնային ուժեղացուցիչ]], ենթարկվում դեմոդուլման կամ դետեկտման։ Ստացված ազդանշանը(սովորաբար ուժեղացված) վերարտադրող սարքավորման օգնությամբ փոխակերպում է հաղորդագրության, որը լիովին համապատասխանում է սկզբնական հաղորդագրությանը։
 
Ընդունման կետում ռադիճառագայթումների կողմնակի աղբյուրներից կարող են վերադրվել էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք խանգարում են հաղորդագրության ճիշտ վերարտադրմանը և այդ պատճառով էլ կոչվում են ռադիոընդունման խանգարումներ։
 
== Հաճախային միջակայքեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռադիոկապ» էջից