«Ջովաննի Բելլինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 24.
| աշակերտներ =
| ներշնչվել է = [[Անդրեա Մանտենյա]]
| ներշնչել է = [[Ջորջոնե]], [[ Տիցիան]]
| պարգևներ =
| պաշտոն =
Տող 54.
Ջովաննին ծնվել է նկարիչ [[Յակոպո Բելլինի]]ի ընտանիքում, որը բացի Ջովաննիից ուներ երկու որդի՝ Նիկոլոն և [[Ջենտիլե Բելլինի]]ն և դուստր՝ Նիկոլոզիա Բելլինին։ Ընդ որում, ըստ ունեցած փաստերի՝ ավագ որդին Ջենտիլեն էր։ Յակոպո Բելլինիի կինը, Աննա Ռինվերսին, 1429 թվականին, առաջին ծննդաբերությունից առաջ, կտակ էր գրել, որը պահպանվել է նոտարական արխիվում։ Քանի որ առաջին ծննդաբերությունը 1429 թվականին էր, ապա Ջովաննին 1426 թվականին ծնվել չէր կարող։ Հետազոտողները նրա ծննդյան տարեթիվը դասում են 1430-33 թվականներին կամ ավելի ուշ։
 
Բելլինիների ընտանիքի իրադարձություններում կա մի հետաքրքիր շրջադարձ ևս․ 1471 թվականի նոյեմբերին Աննա Ռինվերսին, լինելով արդեն Յակոպոյի այրին, որը հավանաբար մահացել էր դրանից մի քանի ամիս առաջ, կազմել էր իր վերջին կտակը, համաձայն որի ողջ ունեցվածքը փոխանցվում էր Ջենտիլեյին, Նիկոլոյին և Նիկոլոզիային։ Ջովաննին այդ կտակում ինչ-որ պատճառով չի հիշատակված։ Որոշ հետազոտողներ շտապեցին անել հետևություններ, թե Ջովաննին ծնված էր սիրուհուց, կամ ըստ վարկածի՝ համարվում է Յոկոպո բելլինիի առաջին ամուսնությունից ունեցած որդի։ Բայց այդ ենթադրությունը փաստերի բացակայության պատճառով մեծ ճանաչում չստացավ։
 
[[Պատկեր:Giovanni bellini, madonna col bambino pavia.jpg|thumb|150px|Բելլինի, Աստվածամայրը մանկան հետ (1450-55). Քաղաքային թանգարան, Պավիա]]
 
Բելլինիի բոլոր ուսումնասիրողներըգտնում են, որ ուսում նա ստացել է իր հոր արվեստանոցում։ Նրա 1445-50 թվականներին պատկանող վաղ շրջանի աշխատանքները առաջվա նման համարվում են վիճաբանության առարկա, քանի որ գիտնականների մեջ կա այդ ստեղծագործությունների բնորոշման տարակարծիքություն։ Նրա երկու նկարները՝ «Սբ. Իերոնիմը քարոզում է առյուծին» [[Բիրմինգհեմ]]ի Բարբերայի Ինստիտուտից և «Խաչելություն»-ը [[Միլան]]ի Պոլդի-Պեցցոլի թանգարանից, որոնք առաջ համարվում էին նրա վաղ շրջանի աշխատանքներ, այսօր կասկած են հարուցում մի շարք հետազոտողների մոտ։
 
Ջովաննի Բելլինիի կենսագրության մեջ առաջին ճշգրիտ թվականը 1459 թվականի ապրիլի 9 է, երբ նրա մասին հիշատակվել է վենետիկցի նոտար Ջուզեպպե Մոիզիսի մոտ որպես վկա։ Այդ ժամանակ նա արդեն ապրում էր առանձին Սան-Լիո թաղամասում, բայց առաջվա պես աշխատում էր հոր արվեստանոցում, որին օգնում էր կատարել ավելի խոշոր պատվերներ։ Ըստ Ֆրա Վալերիո Պոլիդորոյի վկայության 1460 թվականին նա հոր և Ջենտիլե եղբոր հետ աշխատում էր Գաթեմելատայի դիմանկարի վրա Պադուի Սուրբ-Անտոնիո տաճարում, որը ավաղ չի պահպանվել։
Տող 64.
Վենետիկյան գեղանկարչությունը [[15-րդ դար]]ում գտնվում էր երկու մշակույթների ազդեցության տակ՝ բյուզանդական և նիդերլանդական։ Բյուզանդական սրբապատկերային դիմանկարների ոգեշնչված վեհությունը և հյուսիսային դպրոցի մանրակրկիտ բնապաշտությունը ծառայեցին որպես վարպետի ստեղծագործական կայացման հիմք։ Որպես մեկ այլ ոգեշնչման աղբյուր ծառայեցին ֆլորենտացի քանդակագործ [[Դոնատելլո]]յի աշխատանքները Պադուում։ Սակայն ամենաուժեղ ազդեցությունը Ջովաննիի վրա թողեց [[Անդրեա Մանտենյա]]յի ստեղծագործությունները, որը դարձել էր Բելլինիների հարազատը՝ 1453 թվականին ամուսնանալով Ջովաննիի քույր Նիկոլոզիի հետ։
 
Նկարչի վաղ շրջանի աշխատանքներին են վերաբերում մի քանի «Աստվածամայրը մանուկի հետ» նկարների շարքը, 1450-60-ականներին թվագրված «Աստվածամայրը մանուկի հետ» [[Պավիա]]յի Մալսապինա թանգարանից, «Աստվածամայրը մանուկի հետ» Ջոն Ջոնսի հավաքածուից (Ֆիլադելֆիա), «Լեման Մադոննային»-ը Լեմանի հավաքածուից [[Նյու-Յորք]], որում արդեն տեսանելի է Մանտենյեի ազդեցությունը, ինչպես նաև այսպես ասած «Հունական մադոննային» նկարը [[Բրերի պատկերասրահ]]ից (Միլան): Վերջինս այդ շարքում համարվում է անվիճելի գլուխգործոց: Իր ստեղծվելու պահից սկսած այն զարդարել է [[Դոժերի պալատ]]ը Վենետիկում: Բրերի պատկերասրահ է ընկել 1808 թվականին` Նապոլեոնի կողմից եկեղեցական բռնագրավումների ժամանակ: Առաջ համարվում էր, որ նկարը արված է բյուզանդական կերպով` ոսկեզօծ ֆոնին, սակայն ավելի ուշ ուսումնասիրությունները պարզեցին, որ «Աստծո մայր» և «Քրիստոս» ոսկով մակագրությունները ավելացվել են [[16-րդ դար]]ում, ինքը` Բելլինին, իսկզբանե Աստվածամորը պատկերել էր կապույտ երկնքի ֆոնին:
 
Վենետիկյան տներում պահպանվել է մեծ քանակությամբ բյուզանդական և կրիտո-հունական ծագման սրբապատկերներ, դրանց ազդեցությունը Բելլինիի ստեղծագործական աշխատանքի վրա անվիճելի է. հետազոտողները նշում են բելլինիական մադոննաների «մեղմ անվրդովությունը»` ուղղակիորեն այն կապելով բյուզանդակամ ժառանգության հատկանիշների հետ: Սակայն հենց նկարի ստեղծման տեխնոլոգիան վերցված է նիդերլանդացի վարպետներից:
Տող 82.
Երկու նկարիչների փոխհարաբերությունները հասկանալու համար ավելի էական աշխատանքներ են համարվում «Աղոթք գավաթի համար»-ը [[Լոնդոնի ազգային պատկերասրահ]]ում և «Տաճար բերելը» Վենետիկի Քվերինի Ստամպալի թանգարանում: «Աղոթք գավաթի համար»-ը շատ նման է Մոնտենյայի համանուն աշխատանքին նույն պատկերասրահից, և նախկինում այդ երկու աշխատանքներն էլ վերագրվում էին նրան: Այնտեղ կարելի է տեսնել կարծրացած, մեռած մթնոլորտ և մերկ, գրեթե բուսականությունից զուրկ բնապատկեր, որը առաջացնում է զգացողություն` թե ժամանակը կանգ է առել: Հետազոտությունները ցույց տվեցին, որ բնապատկերի մեծ մասը վերցված էր Ջովաննիի հոր՝ Յակոպո Ջովաննիի ծոցատետրից:
 
Երկու վարպետներին համեմատելու հնարավորություն է տալիս նաև «Տաճար բերելը» թեմայով երկու նկարները: Նրանցից մեկը` նկարված Բելլինիի կողմից, պահպանվում է Վենետիկի Քվերինի Ստամպալի պատկերասրահում, մյուսը` Մանտենյայի ստեղծածը, [[Բեռլինի պետական թանգարան]]ում: Նրանք նման են կոմպոզիցիայով և ունեն նույն թեմատիկան. առաջին պլանում Աստվածամայրը մանկան հետ և ծեր քահանան: Նրանց շրջապատող անձանց մասին հետազոտողները տարբեր ենթադրություններ են անում: Արվեստաբանների մի մասը շարունակում է պնդել, որ Բելլինին իր տարբերակում ներկաների մեջ պատկերել է մորը` Աննա Ռինվերսին, քրոջը` Նիկոլոզիային, հորը` Յակոպոյին, իսկ աջ կողմից` Անդրեա Մոնտենյային և իրեն: Մոնտենյայի նկարը հավանաբար հայտնվել է Բելլինիի նկարից հետո: Նրա մեջ գործող անձիք փակված են հանդիսատեսից պատկերված տեսարանը անջատող շրջանակի մեջ: Նրանք սառած են և կարծես ամենքն ապրում են իրենց առանձին կյանքով: Բելլինիի նկարում նրանք կազմում են մարդկային և ավելի դինամիկ բազմություն: Քննադատները չունեն միասնական կարծիք նկարի թվագրության վերաբերյալ:
 
[[Պատկեր:Giovanni Bellini - Dead Christ Supported by the Madonna and St John (Pietà) - WGA1632.jpg|thumb|Բելլինի, Պյետա (մոտ. 1460). Բրերի թանգարան, Միլան]]
Տող 90.
 
[[Պատկեր:Giovanni bellini e altri, trittico di san sebastiano.jpg|thumb|left|Բելլինի, Սբ. Սեբաստիանի եռանկար (1460-64), Վենետիկ,Ակադեմիայի պատկերասրահ]]
1460-ական թվականներին Ջովաննին դառնում է հայտնի վարպետ և սկսում է ստանալ հեղինակավոր պատվերներ եկեղեցական բեմերի համար: 1460-1464 թվականներին նա մասնակցում էր Սանտա-Մարիա դելա Կարիտա եկեղեցու բեմի կառուցմանը: Այդ եկեղեցին 15-րդ դարում վերակառուցվում էր, և չորս տոհմական բեմերի համար Բելլինիին պատվիրվեց չորս եռանկար. «Սբ. Լավրենտիի եռանկար», «Սբ. Սեբաստիանի եռանկար», «Աստվածամոր եռանկար» և «Սբ. Ծննդի եռանկար»: Այսօր դրանք բոլորը պահվում են [[Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահ]]ում: Հետազոտողները համարում են, որ այդ բեմերը մեծամասամբ նկարել են այլ նկարիչներ, իսկ Ջովաննիին պատկանում է միայն մտահղացումը: Կասկած չի հարուցում միայն «Սբ. Սեբաստիանի եռանկարը», որն ամբողջությամբ համարվում է Ջովաննի Բելլինիի ձեռքի աշխատանքը:
 
[[Պատկեր:Polyptych-of-st-vincent-ferrer- Bellini Giovanni.jpg|thumb|Բելլինի, եռանկար Սբ. Վինչենցո Ֆերրերա (1464-ից հետո): Սանտի Ջովաննի է Պաոլո Եկ., Վենետիկ]]