«Պրոտեոլիտիկ ֆերմենտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:TEV protease summary.png|մինի|աջից|TEV պրոտեազ]]
'''Պրոտեոլիտիկ ֆերմենտներ''', սպիտակուցալուծիչ ֆերմենտներ, պրոտեազներ, պեպտիդհիդրոլազներ, հիդրոլազների դասի [[ֆերմենտներ]]։ [[Կատալիզ]]ում են բջջային և սննդի [[սպիտակուցներ]]ի [[պեպտիդային կապ]]երի [[հիդրոլիզ]]ը։
 
Պարունակվում են բոլոր կենդանի օրգանիզմներում։ Պրոտեոլիտ ֆերմենտներ բաժանում են՝
* պեպտիդազների (էքսոպեպտիդազներ)
* պրոտեինազների (էնդոպեպտիդազներ)։
 
Պեպտիդազներն առավելապես [[հիդրոլիզ]]ում են սպիտակուցների և պեպտիդների արտաքին, պրոտեինազները՝ ներքին պեպտիդային կապերը։ Ակտիվ կենտրոնի կառուցվածքից կախված տարբերում են սերինային, թիոլային (ցիստեինային) պրոտեոլիտ ֆերմենտներ, թթու պրոտեինագներ և ակտիվ կենտրոնում [[մետաղ]] (հաճախ Zn) պարունակող մետաղաֆերմենտներ։ Պրոտեինազները տարբերվում են նաև որոշակի ամինաթթվային մնացորդների միջև եղած կապերը հիդրոլիզելու առանձնահատկությամբ։
 
[[Ենթաստամոքսային գեղձ]]ի պրոտեոլիտիկ ֆերմենտները սինթեզվում են նախաֆերմենտների ձևով և չեն քայքայում այն [[հյուսվածք]]ի սպիտակուցները, որտեղ առաջացել են։ Պրոտեոլիտիկ ֆերմենտների պատրաստուկներն օգտագործվում են կենսբանաբանական հետազոտություններում, սննդի, թեթև արդյունաբերության և բժշկության մեջ։ Որոշ պրոտեոլիտիկ ֆերմենտների [[մոլեկուլ]]ում պարզված է [[ամինաթթուներ]]ի հաջորդականությունը, իսկ ռենտգենկառուցվածքային վերլուծությամբ բացահայտվել է մի քանի կարևորագույն ֆերմենտների՝ [[պեպսին]]ի, տրիպսինի, քիմոտրիպսինի լրիվ տարածական կառուցվածքը։
Տող 12.
{{ՀՍՀ}}
{{ֆերմենտ-անավարտ}}
 
[[Կատեգորիա:Պեպտիդազներ| ]]
[[Կատեգորիա:ՖՀ 3.4]]