«Պտուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տես նաև |Պտուղ (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Fragaria Fruit Close-up.jpg|մինի|Ելակ]]
'''Պտուղ''' , [[բուսաբուծություն]]ում, ծածկասերմ [[բույսեր]]ի օրգան, առաջանում է ծաղկից և ծառայում որպես սերմերի ձևավորման տեղ և պաշտպանման ու տարածման միջոց։ Ձևավորվում է բեղմնավորումից հետո (բացառությամբ պարթենոկարպ պտուղ։
 
== Կառուցվածք ==
Պտուղի արտաքին մասը կոչվում է պտղապատյան (պերիկարպիում)։ Բուսաբանության մեջ տարբերում են պտղի հետևյալ ձևերը՝ հատիկ, պատիճ, ունդ, տուփիկ, ընկույզ, կորիզապտուղ, հատապտուղ, արմատապտուղ, պտղաբանջար և այլն։
 
Պտուղները լինում են իսկական և կեղծ։
 
=== Իսկական պտուղներ ===
Իսկականը (ձևավորվում է վարսանդի սերմնարանից) ունեն պտղատու տեսակների մեծ մասը (ծիրանենի, դեղձենի, շլորենի, սալորենի, կեռասենի, բալենի և այլն)։ Սրանց պտուղը անվանվում է միաբուն կորիզ։
 
== Կեղծ պտուղներ ==
[[Պատկեր:Pomegranate fruit.jpg|մինի|նուռ]]
Կեղծ Պտուղից են (ձևավորմանը, բացի վարսանդից, մասնակցում են նաև ծաղկի այլ օրգաններ) [[խնձոր]]ը, [[տանձ]]ը, [[սերկևիլ]]ը։ Սրանց պտուղը տարաճած պտղակալ է, որի ներքին մասը կոչվում է միջուկ։ Վերջինը սերմնաբների թերակղզում է իսկական պտուղը։ Այն պտուղները, որոնք առաջանում են իրար միաձուլված ծաղիկների խմբավորությունից, կոչվում են պտղաբույլեր, օրինակ, [[թուզ]]ը, [[թութ]]ը, [[ելակ]]ը։ Յուրաքանչյուր պտուղը պարունակում է մեկ կամ բազմաթիվ սերմեր։
 
Իսկական պտուղները ստորաբաժանվում են պարզի (ձևավորվում են մեկ վարսանդից) և բարդի (առաջանում են բազմաթիվ ապոկարպ գինեցեումներից)։ պտուղները ըստ պտղապատյանի կազմության լինում են չոր և հյութալի։ Չորերը ([[ցորեն]], [[գարի]], [[հաճար]], [[ոսպ]], [[սիսեռ]], [[լոբի]], ընկույզ, [[նուշ]], պիստակ, տխիլ) կազմված են փայտեցած, իսկ հյութալիները ([[խաղող]], [[ծիրան]], սալոր, շլոր, կեռաս, [[բալ]], [[խնձոր]], [[տանձ]], [[սերկևիլ]], [[նուռ]], [[թուզ]], [[պոմիդոր]], [[սեխ]], [[ձմերուկ]], [[վարունգ]] և այլն)՝ մսալի հյուսվածքներից։ Բարդ պտւղները կոչվում են ըստ պարզ պտուղների անվանման՝ բարդ կորիզապտուղ, բարդ սերմնապտուղ և այլն։ Ըստ անատոմիական կազմության, յուրաքանչյուր պտուղ կազմված է 3 շերտից՝ արտաքին (էքսոկարպ), միջին (մեզոկարպ) և ներքին (էնդոկարպ)։ Ըստ ժամանակակից մորֆոգենետիկական դասակարգման, պտուղները բաժանում են ապոկարպների (առաջանում են չհամաճած վարսանդներից) և ցենոկարպների (առաջանում են սերտաճած պտղաթերթերով գինեցեումից)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պտուղ» էջից