«Պլոտինոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Լիկոպոլսեցին ինքնուրույն սկսել է զբաղվել 40 տարեկանից՝ [[Հռոմ]] փոխադրվելուց հետո, ուր բացել է դպրոց և ղեկավարել այն մինչև կյանքի վերջը։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ և հետևորդներ։ Պլոտինոսի աշխատությունները նրա աշակերտ Պորփյուրը բաժանել է 6 իննյակների (էննեադների) և հրապարակել ուսուցչի մահվանից հետո։
 
Պլոտինոս զարգացրել է Պլատոնի գաղափարների մասին ուսմունքը՝ զուգակցելով այն [[Արիստոտել]]ի, ստոիցիզմի, [[Պյութագորաս]]ի փիլիսոփայության իդեալիստական կողմերի և [[Արևելք]]ի կրոնամիստիկական ուսմունքների հետ։ Ամեն ինչի հիմքը, ըստ Պլոտինոսի, գերբնական և գերզգայական աստվածային «առաջնամիակն» է, որը ենթակա չէ որևէ սահմանման, բանական կամ զգայական ճանաչման։
 
== Ուսմունք ==
Ողջ կեցությունը «առաջնամիակի» էմանացիայի արդյունքն է․ այն արտազեղում, ճառագայթում է իրենից աստվածային միտք, այնուհետև՝ հոգի և վերջապես՝ [[բնություն]], որը աստվածայինի ամենաստորին դրսևորումն է։ Աշխարհն ստեղծվում է խավարի (նյութի) մեջ աստվածային լույսի ներթափանցման շնորհիվ։ Այդ ժամանակ կատարվում է անցում միասնությունից դեպի բազմություն, կատարելությունից դեպի անկատարելություն։ էմանացիայի վերին և ստորին աստիճանները կազմում են հակադրամիասնություն։
 
Մարդու նպատակն է բարձրանալ կեցության ստորին աստիճաններից դեպի վերին աստիճանները և ձուլվել աստվածային լույսի հետ։ Պլոտինոս ընդգծել է [[Պլատոն]]ի դիալեկտիկայի տարրերը, սակայն դրանք միախառնելով խորհրդապաշտական գաղափարների հետ, մոտեցել է կրոնական փիլիսոփայությանը։ Պլոտինոսի ուսմունքը և նեոպլատոնականությունը ազդել են քրիստոնեական, միջնադարյան (այդ թվում հայ) փիլիսոփայության վրա։
 
Պլոտինոսի Էննեադներ գիրքը բաղկացած է 6 գրքից. դրա 5-րդ գիրքը հայերեն է թարգմանել [[Ալբերտ Ստեփանյան]]ը<ref> Պլոտինոս, Էննեադներ, գիրք V (հաղագս Բանականի) թարգմանություն հին հունարենից, ուսումնասիրություն, մեկնաբանություններ Ա. Ստեփանյանի, Երևան, 1999</ref>։
{{վիքիքաղվածք}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պլոտինոս» էջից