Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 4 բայտ, 3 տարի առաջ
չ
oգտվելով ԱՎԲ
}}
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=78}}
'''Պլատին''' ({{lang-lat|''Platinum''}}), [[քիմիական տարր]] է որի նշանն է ''Pt'', տարրերի [[պարբերական համակարգ]]ի 6-րդ պարբերության 8-րդ խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է պլատինային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 78, ատոմական զանգվածը՝ 195,09։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s<sup>2</sup> 5p<sup>6</sup> 5d<sup>9</sup> 6s<sup>4</sup>, К, L, M, N թաղանթները լրացված են։ Պլատինը արծաթասպիտակ, կռելի, [[կոռոզիա]]կայուն ծանր մետաղ է։
 
== Պատմություն ==
Բնածին պլատինը, որը պլատինային համաձուլվածք է, հայտնի էր վաղ ժամանակներում ([[Եթովպիա]], [[Եգիպտոս]], [[Հարավային Ամերիկա]])։ [[16-րդ դար]]ում իսպանացիներն այն նորից «հայտնաբերեցին» Հարավային Ամերիկայում։ Ոսկու հետ հանդիպող ծանր, արծաթանման մետաղը նրանք անվանեցին ''Platina'', որը [[արծաթ]] (''Plata'') բառի փոքրացուցիչ ձեև է՝ արծաթիկ, որովհետ կարծում էին թե այն արծաթի համաձուլվածք է։
 
Մաքուր պլատինը անջատվել է [[1803]] թվականին (Ու․ Հ․ Ուոլաստոն, [[Անգլիա]])։ Ավելի ուշ ստացվեց կոփածո պլատին։ [[19-րդ դար]]ի կեսերին ֆրանսիացի քիմիկոս Ա․ Սենտ-Քլեր Դևիլը (1818-1881) առաջարկեց պլատինը հալելու և մաքրելու եղանակ։
 
== Անվանում ==
Պլատին իսպաներենից ({{lang-es|plata}}) թարգմանաբար բառացիորեն նշանակում է «արծաթիկ»: Ավանումը տվել են կոնկիստադորները։ Քանի որ նա շատ դժվարահալ է, երկար ժամանակ նրա համար չէին կարողանում գտնել կիրառություն։ Այդ իսկ պատճառով նա գնահատվում եր երկու անգամ էժան [[արծաթ]]ից:
 
== Բնության մեջ ==
Պլատինը հազվագյուտ տարր է, նրա պարունակությունը [[երկրակեղև]]ում մոտ 10<sup>-6−6</sup> զանգված % է։ Առավել հաճախ հանդիպում է բնածին պլատինը։ Պլատինի [[երկրաքիմիա]]ն [[կենսոլորտ]]ում վատ է ուսումնասիրված, հայտնի չէ նրա պարունակությունը [[ջրոլրրտ]]ում և կենդանի նյութում։
 
Պլատինի պարունակությունը մեծ է [[մանգան]]ի նստվածքային [[ապարներ]]ում (մինչև 10<sup>-3−3</sup> %), որոշ ֆոսֆորիտներում և պլատինի հանքավայրերի շրջանում աճող [[ծառեր]]ից ստացվող մոխիրում։
 
=== Հանքավայրեր ===
 
=== Իզոտոպներ ===
Բնական պլատինը բաղկացած է <sup>194</sup>Pt (32,9 %), <sup>195</sup>Pt (33,8 %), <sup>196</sup>Pt (25,2 %), <sup>198</sup>Pt (7,23 %) կայուն և <sup>199</sup>Pt(0,0127 %, T<sub>1/2</sub> = 6,9•10<sup>11</sup> տարի), <sup>192</sup>Pt(0,78 %, T<sub>1/2</sub>=1015 տարի) թույլ ռադիոակտիվ α ճառագայթող [[իզոտոպներ]]ից։ Ստացվել են 173-201 զանգվածի թվերով 22 ռադիոակտիվ իզոտոպ։
 
== Ստացում ==
Հայտնի են մեծ թվով պլատին-օրգանական միացություններ, որոնցից պարզագույնը (СН<sub>3</sub>)<sub>3</sub>РtI ստացվել է դեռ [[1907]] թվականին (Ու․ Զ․ Պոուպ)։ Պլատինը ունի կատալիտիկ մեծ ակտիվություն, հատկապես օքսիդացման-վերականգնման ռեակցիաների համար։ Հայտնի առաջին հետերոգեն [[կատալիզատոր]]ն է (Հ․ Դևի, [[1818]])։
 
Պլատինի ստացման (աֆինաժի) հիմնական հումքերը բնածին պլատինի և [[նիկել]]ի ու [[Պղինձ|պղնձի]] [[էլեկտրոլիզ]]ի անոդային շլամներից ստացվող պլատինային մետաղների կոնցենտրատներն են։ Հումքը նախ լուծում են «արքայաջրում»։ Պլատինի հետ (H<sub>2</sub>PtCl<sub>6</sub>) լուծույթ են անցնում նաև պլատինային մյուս [[մետաղներ]]ը և [[ոսկի]]ն։
 
[[Իրիդիում]]ը և [[պալադիում]]ը վերականգնում են ընտրողաբար (համապատասխանաբար մինչե +2 և + 3), ապա անջատում ոսկին։ Այնուհետև ավելացնում են NH<sub>4</sub>Cl-ի լուծույթ և նստեցնում ամոնիումի քլորպլատինատը։ (NH<sub>4</sub>)<sub>2</sub>PtCl<sub>6</sub>։ Նստվածքը լվանում են և շիկացնում (800 &nbsp;°C)։
 
:: <math>\mathsf{3(NH_4)_2[PtCl_6] \xrightarrow{T}\ 2N_2\uparrow + 2NH_3 \uparrow + 18HCl + 3Pt}</math>
 
Ստացվում է 99,7-99,8 % մաքրության պլատինային սպունգ։ Ավելի մաքուր պլատին ստանալու համար սպունգը լուծում են և վերանստեցնում։ Պլատինը թողարկվում է փոշու, ձուլվածքի, թիթեղների, լարի ձևով։
 
== Ֆիզիկական հատկություններ ==
Պլատինը արծաթասպիտակ, կռելի, կոռոզիակայուն ծանր մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 1769 &nbsp;°C, եռմանը՝ մոտ 4530 &nbsp;°C, [[խտություն]]ը՝ 21450 կգ/մ<sup>3</sup>։ Պարամագնիսական է, ջերմության, էլեկտրականության լավ հաղորդիչ։ Պլաստիկ է, հեշտությամբ մամլվում է։ Նրանից կարելի է գլանել մինչև 0,0025 մմ հաստության նրբաթերթեր և ձգել 0,001 մմ տրամագծով լարեր։
 
Խառնուրդները, անգամ չնչին քանակներով, մեծացնում են կարծրությունը։ Քիմիապես պասսիվ տարր է։ Ձուլածո պլատինը [[օդ]]ում և [[Թթվածին|թթվածնում]] չի օքսիդանում, անգամ շիկացնելիս։ [[Մետաղներ]]ի լարվածության շարքում գտնվում է [[Ջրածին|ջրածնից]], պղնձից և ոսկուց աջ։ Միացություններում ունի +2, +4, երբեմն +3 և հազվադեպ +6, +1 [[օքսիդացման աստիճան]]ներ։
== Քիմիական հատկություններ ==
[[Պատկեր:Platin loest sich in heissem Koenigswasser.JPG|right|thumb|300px|Պլատինը «արքայաջրում»]]
Սենյակային ջերմաստիճաններում չի փոխազդում [[թթուներ]]ի, [[հիմքեր]]ի, [[աղեր]]ի և այլ տարրերի հետ, դանդաղ փոխազդում է [[բրոմ]]ի հետ, լուծվում է «արքայաջրում»։
 
:: <math>\mathsf{3Pt + 4HNO_3 + 18HCl \rightarrow 3H_2[PtCl_6] + 4NO \uparrow + 8H_2O}</math>
 
Դանդաղ լուծվում է տաք, խիտ [[Ազոտական թթու|ազոտական]] և եռացող [[ծծմբական թթու]]ներում։
 
[[Ալկալիական մետաղներ]]ի [[օքսիդներ]]ի, [[հիդրօքսիդներ]]ի, [[ցիանիդներ]]ի և [[սուլֆիդներ]]ի հալույթներում օքսիդիչների (Օ<sub>2</sub> և այլն) առկայությամբ պլատինը ենթարկվում է [[կոռոզիա]]յի։
 
[[Ջրածին]]ը լուծվում է պլատինի փոշում (1 ծավալ պլատինը 20 &nbsp;°C-ում կլանում է 114 ծավալ H<sub>2</sub>)։
 
[[Թթվածին|Թթվածնի]] [[մթնոլորտ]]ում տաքացնելիս (8 մթնոլորտում 500° С) պլատինի փոշին օքսիդանում է՝ առաջացնելով PtO, որը մոխրաման ուշակագույն փոշի է և ավելի բարձր տաքացնելիս՝ քայքայվում է։
 
Պլատինի (II) հիդրօքսիդը՝ Pt(OH)<sub>2</sub>, սև փոշի է, չորացնելիս քայքայվում է, օդում՝ օքսիդանում։ PtO<sub>2</sub>-ի սև բյուրեղներն առաջացնում են դեղին եռհիդրատ՝ PtO<sub>2</sub>•3H<sub>2</sub>O, որը լուծվում է [[ալկալիներ]]ում և թթուներում, իսկ 100 &nbsp;°C-ից բարձր՝ փոխարկվում է միահիդրատի՝ PtO<sub>2</sub>•H<sub>2</sub>O, որը չի լուծվում թթուներում։
 
:: <math>\mathsf{Na_2[PtCl_4] + 2NaOH \rightarrow 4NaCl + Pt(OH)_2\downarrow}</math>
:: <math>\mathsf{Na_2[PtCl_6] + 4NaOH \rightarrow 6NaCl + Pt(OH)_4\downarrow}</math>
 
Պլատինի (IV) հիդրօքսիդը՝ Pt(OH)<sub>4</sub>, ամֆոտեր է․ ալկալիների հետ առաջացնում է [Pt(OH)<sub>6</sub>]<sup>2+</sup>, ծծմբական թթվի հետ՝ Pt(SO<sub>4</sub>)<sub>2</sub>։
 
:: <math>\mathsf{Pt(OH)_2 + 2NaOH \rightarrow Na_2[Pt(OH)_4]}</math>
:: <math>\mathsf{Pt(OH)_4 + 6HBr \rightarrow H_2[PtBr_6] + 4H_2O}</math>
 
Տաքացնելիս պլատինը միանում է [[հալոգեններ]]ի, շիկացնելիս՝ նաև ուրիշ [[ոչ մետաղներ]]ի (Те, Se, Տ, P, As, Si) հետ։ Պլատինի հալոգենիդները բյուրեղական նյութեր են, որոնք հեշտությամբ առաջացնում են [[կոմպլեքս միացություններ]], օրինակ, [PtCl<sub>2</sub>(CO)<sub>2</sub>], H<sub>2</sub>[PtCl<sub>4</sub>(OH)<sub>2</sub>], H<sub>2</sub>[PtCl<sub>4</sub>], H<sub>2</sub>[PtCl<sub>6</sub>] և այլն։
 
Կարեոր նշանակություն ունի ջրում և NH<sub>4</sub>Cl-ի լուծույթում անլուծելի ամոնիումի քլորպլատինատը՝ (NH<sub>4</sub>)<sub>2</sub> [PtCl<sub>6</sub>]։
 
Կոմպլեքս միացություններում երկարժեք պլատինի կոորդինացիոն թիվը սովորաբար 4 է, քառարժեքինը՝ 6։ Սուլֆիդները PtS և PtS<sub>2</sub> սև բյուրեղական նյութեր են, թթուներում և ալկալիներում չեն լուծվում, դժվարությամբ են լուծվում «արքայաջրում»։
 
Մի շարք մետաղներ (Fe, Со, Ni, Сu, Аu, Pd և այլն) պլատինի հետ առաջացնում են [[լուծույթներ]] և ներմետաղական միացություններ։ Արծաթի լուծելիությունը պինդ պլատինում սահմանափակ Է։
Մինչև [[1748]] թվականը պլատինը արդյունահանում և արտադրում էին միայն [[Ամերիկա]]յում:
 
Երբ պլատինը սկսեցին առաքել Եվրոպայում, նրա գինը 2 անգամ ցածր էր արծաթի գնից։ Ոսկերիչներ արագ հայտնաբերեցին, որ պլատինը հեշտությամբ փոխազդում է ոսկու հետո։
 
1819 թվականին պլատինը հայտնաբերեցին [[Ուրալ]]ում, իսկ [[1824]] թվականին հայտնաբերվեց Նիժնի Տագիլի շրջանում։
 
== Կիրառություն ==
Պլատինից և նրա [[համաձուլվածքներ]]ից պատրաստում են քիմիական արդյունաբերության մեջ օգտագործվող կոռոզիակայուն սարքեր, անոթներ, էլեկտրոդներ, ֆիլերներ, տիգելներ, [[կատալիզատորներ]] են։
 
Պլատինը (ավելացված 5-10% Rh) ազոտական թթվի արտադրության համար օգտագործվող անփոխարինելի կատալիզատորն է (ամոնիակի կատալիտիկ օքսիդացում)։
 
Պլատին օգտագործում են նաե էլեկտրական անջատիչներ, ջեռուցիչներ, ճշգրիտ էլեկտրաչափիչ սարքեր, բժշկական գործիքներ, թերմոզույգեր, ջերմաչափեր, ոսկերչական իրեր պատրաստելու համար։
 
== Տես նաև ==
* {{cite web|url=http://bullion.ru/prices/fixes/|title=Цены драгоценных металлов|publisher=Bullion.ru|accessdate=2013-08-17|archiveurl=http://www.webcitation.org/6IzGkOxvP|archivedate=2013-08-19}}
* {{cite web|url=http://www.citizensbankdelphos.com/courses/graph.php?metall=3|title=Динамика курса платины|accessdate=2013-08-17|archiveurl=http://www.webcitation.org/6IzGl66gR|archivedate=2013-08-19}}
 
 
{{Փոքր պարբերական աղյուսակ}}