«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ oգտվելով ԱՎԲ
Տող 27.
 
'''Պարույր Արշավիրի Հայրիկյան''' (ծնվ.՝ [[հուլիսի 5]], [[1949]] թ.), Հայաստանի քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ,<ref name=bio>[http://www.persons.am/en/info.php?id=558 Պարույր Հայրիկյանի կենսագրությունը]</ref><ref>[http://www.aimusd.org/karuc/paheng.html "Պարույր Հայրիկյան"]</ref>
[[1968]] թ․-ից գաղտնի գործող ''[[Ազգային միացյալ կուսակցություն|Ազգային միացյալ կուսակցության]]'' անդամ, այնուհետև՝ ղեկավար, [[Ազգային ինքնորոշում միավորում]] կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար,<ref name="kp.by">[http://www.kp.by/online/news/1355885/ Саша Пятницкая. В Ереване пытались убить кандидата в президенты Армении. Комсомольская Правда]</ref><ref name="kavkaz-uzel.ru">[http://www.kavkaz-uzel.ru/articles/218480/ Айрикян Паруйр Аршавирович. Биография. Кавказский узел]</ref><ref>[http://persones.ru/biography-10849.html Паруйр Айрикян: биография]</ref> գրող, երգահան։<ref>[http://www.kp.by/online/news/1355885/ Саша Пятницкая. В Ереване пытались убить кандидата в президенты Армении. Комсомольская Правда]<name=bio/ref><ref name=bio"kp.by"/>
 
Չորս անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի (1968-1987-ին) անցկացրել կալանավայրերում։<ref>[http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=364&lang=arm ՀՀ ԱԺ. Պարույր Արշավիրի Հայրիկյան]</ref>
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1949]] թ. հուլիսի 5-ին, [[Նուբարաշեն]]ում։<ref>[http://www.aif.ru/dontknows/1225935 Кандидат в президенты Армении Паруйр Айрикян. Биография/ Алина Клещенко. Аргументы и факты]</ref> [[1956]] թ. ընդունվել է Նուբարաշենի միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել է [[1966]] թ.։ Դեռ դպրոցական տարիքում Պարույր Հայրիկյանը հիմնում է «Հայաստանի երիտասարդական միությունը» (ՀԵՄ), որի անունից թռուցիկներ էին տարածվում [[Երևան]]ում և [[Վանաձոր|Կիրովականում]]։ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները Երևան-Կիրովական գնացքում ձերբակալում են թռուցիկներ տարածող դպրոցական աղջիկների, որոնց միջոցով իմանում են Հայրիկյանի մասին։ Այդ կազմակերպության բացահայտումից հետո նա հիմնում է «Շանթ» կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանի տարածքային վերամիավորումը։ 7-րդ դասարանից ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր հոր հետ և օգնում մորը հաշվապահության մեջ։ Մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շեփոր էր նվագում Նուբարաշենի մանկատանը։ Գրում էր պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ։ Այն ժամանակ տարածված էր պատանի բանաստեղծի «Հայի վիշտը» բանաստեղծությունը, որը վերջանում էր «Մասիս սարը այն կողմ կանգնած հանգիստ չի բաշխի» բառերով։<ref name="Պարույր Հայրիկյան">[http://avproduction.am/?ln=am&page=person&id=3164 Պարույր Հայրիկյան]</ref>
 
=== Ընտանիքը ===
Տող 38.
 
== Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ-ում ==
Հայրիկյանի ուսանողական տարիներին «Շանթը» նոր վերելք է ապրում։ Տպագրվում է «Երկունք» թերթը և «Ցասում» թռուցիկը։ ՊԱԿ-ը բացահայտում է «Շանթի» անդամներին։ Կազմակերպության բացահայտված անդամներին խստորեն նախազգուշացնում են և սպառնում նման գործունեությունը շարունակելու դեպքում ենթարկել պատժի։ [[1967]] թ. Հայրիկյանն անդամագրվում է 1966 թ. նկարիչ [[Հայկազ Խաչատրյան]]ի ստեղծած [[Ազգային միացյալ կուսակցության]]ը ([[ԱՄԿ]])։<ref>[http://archive.khpg.org/index.php?id=1296592692 АЙРІКЯН ПАРУЙР АРШАВІРОВИЧ/ автор: Овсієнко В.В. (Украинская энциклопедия диссидентства)]</ref> [[1968]] թ. Հայրիկյանը ծանոթանում է [[Ազգային միացյալ կուսակցություն|Ազգային միացյալ կուսակցության]] ղեկավարների հետ և այդ ժամանակ էլ «Շանթը» տեղափոխում ԱՄկ։ Հայրիկյանը ԱՄԿ-ի շարքերում մասնակցում է [[''Փարոս-1'']]-ի տարածմանը, կատարում կազմակերպչական աշխատանք և դառնում ԱՄԿ-ի ամենագործուն անդամներից մեկը։ [[1968]] թ. [[ապրիլի 24]]-ին, [[Մեծ եղեռն]]ի զոհերի հուշարձանի մոտ Հայրիկյանը կազմակերպում է [[15]] րոպե տևողությամբ ռադիոհաղորդում, որի թեման անկախ Հայաստանն էր։ Կազմակերպողի՝ Հայրիկյանի մասին [[ՊԱԿ]]-ն իմացավ [[1969]] թ. դատաքննության ժամանակ՝ նրան կցված մատնիչի միոցով։ [[1968]] թ. ԱՄԿ-ի ղեկավարների կալանավորումից հետո Հայրիկյանը դառնում է կուսակցության ամենագործուն անդամը։ ԱՄԿ-ին անդամագրվում են նորանոր մարդիկ։ Մշակվում է գաղտնի գործունեության հուսալի համակարգ. անդամները ստորաբաժանվում են ըստ խմբերի և մասնաճյուղերի, որոնք միմյանց հետ առնչվում են իրենց ղեկավարների կամ կապավորների միջոցով։ Առաջին անգամ Հայրիկյանը ձերբակալվում է [[1969]] թ. գարնանը, երբ [[20]] տարին դեռ չէր բոլորել։ Երիտասարդ գործչին բնութագրում է նախաքննությունից հետևյալ դրվագը. Հայրիկյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց և պահանջում է, որ իրեն տանեն ՊԱԿ-ի նախագահ [[գեներալ-լեյտենանտ]] Բադամյանցի մոտ։ Հաջորդ օրը նրան ուղեկցում են գեներալի առանձնասենյակ։ Հայրիկյանը նրանից խնդրում է, որ մնան երկուսով, սակայն գեներալը մերժում է՝ ասելով, որ իր աշխատակիցներին վստահում է։ Հայրիկյանն առաջարկում է''.«Մենք երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ մեր հայրենիքի լավն ենք ցանկանում։ Եկեք, ես ներքևից, Դուք՝ վերևից համագործակցենք և ազատենք մեր հայրենիքը»:'' Ցնցված գեներալը գոռում է. «Կորիր այստեղից»։<ref>[http://avproduction.am/?ln name=am&page=person&id=3164 "Պարույր Հայրիկյան]<"/ref>
 
[[1970]] թ. Հայրիկյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման<ref name="books.google.am">[https://books.google.am/books?id=RTDg8ZCg5mgC&pg=PA579&dq=hayrikyan&hl=hy&sa=X&ved=0CCcQ6AEwA2oVChMIkYKYzISLxwIVhhFyCh0_QgC3#v=onepage&q=hayrikyan&f=false Encyclopedia of Modern Christian Politics: L-Z - By Roy Palmer Domenico, Mark Y. Hanley]</ref>՝ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության քր. օրենսգրքի 65 և 67 հոդվածներով։ Դատարանում իրեն մեղավոր չճանաչեց, հրաժարվեց դատապաշտպանից և ինքը պաշտպանեց՝ ոչ իրեն, այլ գերված հայրենիքը։ Առաջին ազատազրկման ժամկետը Հայրիկյանն անցկացնում է [[Մորդովա]]յի [[Բարաշեվո]] գյուղի քաղաքական կալանավորների համար նախատեսված ճամբարում։<ref name="blackseanews.net">[http://www.blackseanews.net/read/56174/ «Наш друг Паруйр Айрикян». Украинский диссидент о подвергшемся покушению кандидате в президенты Армении/ Василь ОВСИЕНКО, 1999]</ref> Իբրև քաղաքական կալանավոր անբասիր էր, ուներ մեծ հեղինակություն։ Ճամբարից կապ է հաստատում չբացահայտված ընկերների հետ, հոդվածներ է գրում և ուղարկում ընդհատակում տպագրելու համար։ Պատժախցերում եղած ժամանակ գրում էր երգեր և բանաստեղծություններ։
 
[[1973]] թ., վերադառնալով ազատազրկումից, Պարույր Հայրիկյանը շարոնակում է քաղաքական գործունեությունը, ինչպես նաև ուսումը պոլիտեխնիկում։ Աշխատում է [[Նուբարաշեն]]ի գործվածքների գործատանը։ Հայրիկյանի բացակայության 4 տարիների ընթացքում ԱՄԿ-ն շարունակում է գործել ընդհատակում՝ հավատարիմ մնալով Ազատ ու Անկախ Հայաստանի գաղափարին։ Հայրիկյանը կալանավայրից ոգեշնչում էր ընկերներին։ Ճամբարում մշակում է «ՓԱՐՈՍ-2»-ը և ուղարկում դուրս. ԱՄԿ անդամները այն տպագրում և տարածում են։ [[1973]] թ. Հայրիկյանի վերադարձից հետո ԱՄԿ ծրագիրը փոփոխությունների է ենթարկվում. նրա առաջարկով հանվում են բոլոր այն դրույթները, որոնք հակադրվում էին ԽՍՀՄ սահմանադրությանը։ Հայրիկյանի անմիջական ղեկավարությամբ բազմահազար տպաքանակով տարածվում են «ՓԱՐՈՍ-2» ԼՐԱՑՈՒՑԻՉ թերթն ու բազմաթիվ թռուցիկներ ու կոչեր։
 
ԱՄԿ-ի հիմնադիր Հայկազ Խաչատրյանի և մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո Հայրիկյանը դառնում է ԱՄԿ-ի փաստական ղեկավարը։<ref>[http://www. name="blackseanews.net"/read/56174/ «Наш друг Паруйр Айрикян». Украинский диссидент о подвергшемся покушению кандидате в президенты Армении/ Василь ОВСИЕНКО, 1999]</ref> 1973 թ. ստեղծվում է ԱՄԿ-ի գործադիր խորհուրդ, որի նախագահ է ընտրվում Հայրիկյանը։ Ազատության մեջ մնալով ընդամենը 9 ամիս՝ նա ԱՄԿ-ն բարձրացրեց նոր աստիճանի. այդ ժամանակահատվածը կազմակերպության ամենաարգասաբեր շրջանն էր, քաղաքական նոր մտածելակերպի շրջան։
 
[[1974]] թ. անձնագրային կարգը խախտելու կեղծ մեղադրանքով Հայրիկյանին կալանավորում են՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Սակայան 2 ամիս անց հոդվածը փոխում են և դատապարտում ՀԽՍՀ Քր. օրենսգրքի 65 հոդվածի 2-րդ մասով և 67 հոդվածով։ Այս ապօրինի քայլը հիմնազուրկ էր, քանի որ ՊԱԿ-ը չկարողացավ որևէ ցուցմունք կորզել կալանավորված վկաներից։ Դատարանը հենվեց միայն Ռուբեն Խաչատրյանի ցուցմունքի վրա։ Նախաքննության ընթացքում Հայրիկյանն ու իր ընկերները գտնվում էին ՊԱԿ-ի մեկուսարանի տարբեր խցերում։ Սակայն նա կարողանում էր ոչ միայն նրանց հետ գաղտնի նամակագրական կապ ստեղծել, այլև հաստատել իր մշակած՝ ԱՄԿ-ի ծրագիրը։ Ծրագրի հիմնական դրույթը հետևյալն էր. ԽՍՀՄ սահմանադրության ընձեռած իրավունքով հանրաքվեի միջոցով հասնել Խորհրդային Հայաստանի անկախացմանը։ Այս ծավալուն փաստաթուղթը մեկուսարանից դուրս ուղարկելու փորձը ձախողվում է և Հայրիկյանն այս անգամ դատապարտվում է 7 տարվա կալանքի և 3 տարվա աքսորի։ Ի դեպ, նախաքննության ընթացքում, բացի ԱՄԿ-ի ծրագրից, գրում է նաև մի քանի երգեր ու բանաստեղծություններ։ Այս և այլ երգերով Պարույր Հայրիկյանը դառնում է ազգային-հայրենասիրական արդի երգարվեստի հիմնադիրը Հայաստանում։
Տող 56.
ԱԻՄ-ի նպատակն էր ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի անկախացումը հանրաքվեի միջոցով։ ԱԻՄ գործունեությանը ուշադիր հետևում էին [[Ուկրաինա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[Վրաստան]]ում և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում։
 
1988 թվականի հունուարի 12-ին՝ Ուկրաինական քաղկալանավորների պաշտպանության օրը, Երևանում Հայրիկյանի հրաւերով կայացավ հայ, ուկրաինացի և վրացի այլախոհ ղեկավար դեմքերի հանդիպումը, որով սկիզբ դրվեց ազատության համար պայքարող ազգերի գործակցությանը։ Մասնակիցների թվում էին հետմահու Ուկրաինայի հերոս [[Վյաչեսլավ Չորնովիլ]]ը, հետմահու Վրաստանի ազգային հերոս [[Մերաբ Կոստավա]]ն և հետմահու Հայաստանի ազգային հերոս [[Մովսես Գորգիսյան]]ը։<ref>[http://www. name="blackseanews.net"/read/56174/ «Наш друг Паруйр Айрикян». Украинский диссидент о подвергшемся покушению кандидате в президенты Армении/ Василь ОВСИЕНКО, 1999]</ref>
[[Պատկեր:Paruyr Hayrikyan 1990.jpg|thumb|220px|Հայրիկյանը 1990 թ.]]
Ինքնորոշման շարժումն իր արձագանքն ու զարգացումը գտավ [[Արցախ]]ում, որի ժողովուրդը, մարզային խորհրդի՝ [[Ադրբեջան]]ի կազմից դուրս գալու և Հայաստանին վերամիավորվելու փետրվարյան որոշմամբ վերջ դրեց Մոսկվա խնդրագրեր ուղարկելու գործելակերպին և կրեմլին դրեց ծանր իրավիճակի մեջ։ Հայրիկյանը արցախյան ինքնորոշման, դրան հաջորդած սումգայիթյան ջարդերի, դրանցում [[Կրեմլ]]ի հանցավոր դերակատարության վերաբերյալ տեղեկատվության վստահելի աղբյուր էր արտերկրի լրատվամիջոցների համար։ «Ժողովրդավարության ու հրապարակայնության» վայ-բեմադրիչ [[Միխայիլ Գորբաչով]]ը, որը ազատ էր արձակել բոլոր քաղկալանավորներին, հանձնարարեց կրկին (չորրորդ անգամ) կալանավորել Հայրիկյանին։ Դա տեղի ունեցավ 1988 թ. մարտին, Մոսկվայում, արտերկրի լրագրողների հետ Հայրիկյանի հանդիպումից հետո։ Հաջորդ օրը՝ մարտի 23-ին նրան տեղափոխեցին Երևան՝ ՊԱԿ-ի բանտ։ Հուլիսի 20-ին մոսկովյան իշխանությունները Հայրիկյանին հատուկ օդանավով, ձեռնակապերով տեղափոխեցին նախ Մոսկվա, այնուհետև, մեկ այլ հատուկ օդանավով՝ Եթովպիա։<ref>[http://www. name="kp.by"/online/news/1355885/ Саша Пятницкая. В Ереване пытались убить кандидата в президенты Армении. Комсомольская Правда]</ref> Դրանից հետո նա անցավ Եվրոպա, այնուհետև՝ ԱՄն։<ref>[http://www.nytimes.com/1988/08/14/world/armenian-calls-dispute-political-not-ethnic.html Armenian Calls Dispute Political, Not Ethnic By Mark A. Uhlig, New York Times, August 14, 1988]</ref> Բռնի տարագրյալի վիճակում Հայրիկյանը մնաց մինչև 1990 թ. նոյեմբերը, որից հետո, միջազգային հանրության ճնշման տակ Գորբաչովը հարկադրված էր վերականգնել Հայրիկյանի քաղաքացիությունը և թույլատրեց վերադառնալ հայրենիք։ Նույն թվականին, դարձյալ տարագրության մեջ, Հայրիկյանն ընտրվեց Հայաստանի այն ժամանակվա խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի պատգամավոր։
 
Տարագրության ժամանակ՝ 1989 թ. Հայրիկյանը ընտրվեց, իսկ 1990 թ. հուլիսին Պրահայում վերընտրվեց Փարիզում հիմնադրված «ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների ժողովրդավարություն և անկախություն համակարգիչ կենտրոնի» նախագահը։<ref>[http://www. name="kavkaz-uzel.ru"/articles/218480/ Айрикян Паруйр Аршавирович. Биография. Кавказский узел]</ref> ԱՄՆ կոնգրեսի արձանագրություններում և համաշխարհային մամուլում բազմաթիվ վկայություններ կան Հայրիկյանի այդ շրջանի գործունեության, մասնավորապես՝ արտերկրի բարձր քաղաքական շրջանակների հետ հանդիպումների, Արևմուտքին մոլորեցնելու Գորբաչովի ջանքերը ձախողելու մասին։
 
== Հետանկախության շրջան ==
1991 թ. իրականաություն դարձավ 1973 թ.-ին Ազգային միացյալ կուսակցության 24-ամյա առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած՝ Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով ռազմավարական նպատակը։ Պատգամավոր Հայրիկյանը պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանության հաստատելոության, սահմանադիր ժողովի միջոցով՝ սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։ Ազգային բանակը ստեղծվեց 1992-93 թթ., առաջին ազգային սահմանադրությունը՝ 1995 թ.։ Ուշացումով, բայց ի վերջո այս նպատակներն իրողություն դարձան։ Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Հայրիկյանն ու իր համախոհները ստիպված էին հաղթահարել կոմունիստական իշխանություններից մնացած ու նոր իաշխանակիրներ դարձած բացահայտ ու գաղտնի գործակալների դեմ, որոնք ամեն ջանք գործադրում էին նորանկախ երկիրը Կրեմլի հավելվածի կարգավիճակում պահելու համար։
 
1990-98 թթ. Հայրիկյանը ՀՀ խորհրդարանի անդամ էր,<ref name="ReferenceA">Political Handbook of the World 2015, edited by Tom Lansford</ref> 1998-99 թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ,<ref>[https:// name="books.google.am"/books?id=RTDg8ZCg5mgC&pg=PA579&dq=hayrikyan&hl=hy&sa=X&ved=0CCcQ6AEwA2oVChMIkYKYzISLxwIVhhFyCh0_QgC3#v=onepage&q=hayrikyan&f=false Encyclopedia of Modern Christian Politics: L-Z - By Roy Palmer Domenico, Mark Y. Hanley</ref> 1998-2002 թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։<ref>[http://www. name="kavkaz-uzel.ru"/articles/218480/ Айрикян Паруйр Аршавирович. Биография. Кавказский узел]</ref> Օմբուդսմենի պարտականություններն այդ բարդ տարիներին Հայրիկյանը կատարել է հասարակական կարգով։
 
1998 թ. Հայրիկյանը, որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ իշխանություններին ստիպեց ընթացք տալ սահմանադրական բարեփոխումների իր ծրագրին, մասնավորապես՝ կյանքի կոչել երկքաղաքացիության իրավունքը, վերացնել նախագահի բացարձակ իշխանությունը, գործող կառույցներ դարձնել ՀՀ խորհրդարանն ու Սահմանադրական դատարանը։ Այդ փուլում Հայրիկյանը սկսեց կատարյալ ժողովրդավարության համակարգի որոնումները՝ լույս ընծայելով ընտրական համակարգի վերաբերյալ բազմաթիվ գրքույկներ ու հոդվածներ։ Հայաստանի և ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի պաշտպանության կազմակերպություններում գրանցված է նրա «Պետությունների ժողովրդավարականության բանաձևը» գյուտը։ Կատարյալ ժողովրդավարական համակարգի վերաբերյալ աշխատանքներն ավարտվեցին 2012 թվականին։
 
2013 թ. հունվարին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրություններից երեք շաբաթ առաջ փողոցում մահափորձի ենթարկվեց, ինչից հետո ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց։<ref>[http://www.bbc.com/news/world-europe-21287734 Armenia presidential candidate Hayrikyan shot in Yerevan]</ref> ՀՀ դատարանը մահափորձի կազմակերպման մեջ մեղավոր ճանաչեց նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանին և դատապարտեց 14 տարվա ազատազրկման։<ref>Nations in Transit 2014: Democratization from Central Europe to Eurasia, By Freedom House 2015 p. 72</ref> 2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Հայրիկյանը ստացավ ընտրողների 1,23 % ձայները։<ref>Political Handbook of the World 2015, edited by Tom Lansford<name="ReferenceA"/ref>
 
=== Արցախյան պատերազմ ===
1992 թ. Հայրիկյանի ղեկավարությամբ ձեռնարկվեց նախկին Լաչինի, այժմ Բերձորի շրջանում փախստականների համար բնակավայրեր ստեղծելու գործը։<ref>[http://avproduction.am/?ln name=am&page=person&id=3164 "Պարույր Հայրիկյան]<"/ref> Թեև այս գործն արվում էի կամավորական հիմունքներով, բայց ՀՀ նախագահի հրամանագրով Հայրիկյանը նշանակվեց Գորիսի և Գորիսի շրջանի արտակարգ դրության պարետ։ Արցախի հյուսիսային շրջաններից հեռացող տասնյակ հազարավոր փախաստականներ հեռանում էին Արցախի հյուսիսային շրջաններից և, Հայրիկյանի բնորոշմամբ, գնում դեպի անհայտություն։ ԱԻՄ-ականների հիմնած բնակավայրերն օգնում էին նրանց մնալ հայրենիքում։ Հայրիկյանը ստեղծեց Սյունիքի աշխարհազորը, որի գրանցված 627 անդամներից 43-ը զոհվեցին՝ կյանքի գնով պաշտպանելով ԱԻՄավաններում հաստատված նորաբնակներին՝ կանոնավոր ազգային բանակի բացակայության և «օրվա պատասխանատուների հետին նկատառումների» պատճառով։ Թեև Հայրիկյանը երկու ամսով էր պարետ նշանակվել,<ref>[http://lenahovsepyan.com/?p=1405 Արցախյան գոյամարտ]</ref> բայց աշխատանքները շարունակվեցին մինչև 1995-96 թթ., ընդ որում այստեղ էլ նա աշխատել է հասարակական կարգով, աշխատանքներն իրականացվել են հիմնականում ԱԻՄ-ի արտասահմանյան մասնաճյուղերի և համակիրների օժանդակությամբ։ Հայրիկյանի այս՝ ազատագրված տարածքների վերաբնակեցման նախաձեռնությունը նույնպես ի վերջո, 1994 թ. դարձավ պետական քաղաքականություն։
 
== Գրական գործունեությունը ==