«Պարապսիխոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 8.
4․ [[Կենսաբանություն|կենսաբանական]] էֆեկտ՝ օժանդակ ինդիկատորի (շիվ, կոր մետաղալար են) օգնությամբ ընդերքի «հետախուզում», <br />
5․ պարաախտորոշաբանություն՝ առանց հիվանդի հետ շփվելու, պայծառատեսության վրա հիմնված [[ախտորոշում]]։<br />
Արտաքին ֆիզիկական երևույթների, [[օբյեկտ]]ների, ինչպես նաև իրադարձությունների վրա պարահոգեբանական ներգործության ձևերից առանձնացվում է պսիխոկինեզը (հոգեներգործություն), որը տարբերվում է, իբր, նոր իրավիճակ առաջացնելու կարողությամբ։ Պարահոգեբանական հետազոտությունների հիմնական մեթոդը գիտափորձն է, որի արդյունքներն ամփոփվում են հավանականային վիճակագրական գնահատման եղանակով՝ պարահոգեբանական երևույթի դրսևորումը կարող է վկայվել միավորների այնպիսի հարաբերակցությամբ, որը բացատրվում է միայն այդ երևույթով, և որի պատահական առաջացումը քիչ հավանական է։ Չնայած գիտափորձերի տեխնիկայի կատարելագործմանը, սխալմունքի կամ խաբեության հնարավորությունները չեն բացառվում։ Միաժամանակ պարահոգեբանական պրոցեսները չեն վերարտադրվում, այսինքն՝ չեն բավարարում գիտական փաստի հավաստիությանը ներկայացվող պահանջները։ Պարահոգեբանների մի մասի կարծիքով, որպես կենսաբանական [[կապ]]ի միջոց և ինֆորմացիա կրող հանդես է գալիս [[օրգանիզմ]]ների էլեկտրամագնիսական դաշտը։ Պարահոգեբանական հետազոտություններն սկզբնավորվել են 1882-ին, երբ [[Լոնդոն|Լոնդոնում]]ում կազմակերպվել է «Հոգեկան երևույթների ուսումնասիրման ընկերությունը»։ [[1970]]-ական թթ․ վերջին ավելի քան 30 [[երկիր|երկրներում]] գործում էին հատուկ լաբորատորիաներ և ընկերություններ, որոնցից շատերը միավորված են Միջազգային պարահոգեբանական ասոցիացիայում ([[Նյու Յորք]])։ [[ՍՍՀՄ]]-ում հետազոտությունները ձեռնարկվել են 1920-ական թթ․ Լենինգրադում, [[1960]]-ականներից շարունակվել Մոսկվայում։
 
{{ՀՍՀ}}