«Ուսուցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:ATC video conference classroom (2).JPG|մինի|Հեռուստահամաժողովի ռեժիմով ուսուցում [[Հայաստան]]ում]]
 
'''Ուսուցում''', անցյալի փորձի արդյունքում ձևավորված ադապտիվ անհատական վարքի փոփոխությունն է։ Այդ [[փորձ]]ի ձեռքբերումը պայմանավորվում է ճանաչողական դրդապատճառներով և նպատակներով։
 
Ուսուցման շնորհիվ մարդու և կենդանիների գիտելիքները թարմանում են, ձեռք են բերվում նոր հմտություններ և կարողությունները, ինչը հանգեցնում է առավել հարմարվողական վարքի ձևավորմանը։
 
=Ուսուցման հոգեֆիզիոլոգիա=
Հոգեֆիզիոլոգիայի տեսանկյունից ուսուցումը կոմպլեքս երևույթ է, այսինքն՝ ներառում է դրդապատճառային-հուզական ոլորտը, ուշադրությունը, ինչպես ոչ կամածին, այնպես էլ կամածին, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը, գիտակցականի և անգիտակցականի հարաբերակցությունը, հմտությունների ավտոմատացումը և որոշ այլ էլեմենտներ։
 
==Ուսուցման տեսակներ==
Առանձնացնում են ուսուցման տարբեր տեսակները։
 
Առանձնացված են ուսուցման երեք մեխանիզմ՝ ըստ դրանց ընթացքին օրգանիզմի մասնակցության.
Տող 16.
# կոգնիտիվ ուսուցում
 
Ռեակտիվ վարքը դրսևորվում է, երբ օրգանիզմի ռեակցիաները պասիվ են արտահայտում, սակայն նեյրոնային շղթաները ձևափոխվում են և ձևավորվում են հիշողության հետքեր։
 
Ռեակտիվ վարքի տարատեսակների մեջ տարբերում են.
Տող 24.
# պայմանական ռեֆլեքսներ
 
Ընտելացումը՝ որպես ուսուցման պարզագույն ձև, դրսևորվում է, երբ ազդակը ներկայացվում է կրկնակի անգամ, վարքային ռեակցիաների թուլացման ձևով։ Դրա էությունը կայանում է նրանում, որ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ՝ ռեցեպտորների և ռետիկուլյար ֆորմացիայի մակարդակում, և այն սովորում է «անտեսել» մի որևէ կրկնվող կամ անընդհատ գործող գրգռիչ՝ համոզվելով, որ այն որևիցե վտանգ չի ներակայացնում իր կատարած գործունեության համար։ Օրգանիզմի հակազդում նորից կարելի է առաջացնել փոխարինելով ազդակը կամ փոփոխելով դրա չափանիշները՝ ուժը, հաճախականությունը և այլն։
 
Զգայունացումը ընտելացմանը հակառակ գործընթաց է, այն արտահայտվում է ռեֆլեկտոր հակազդքումների ուժեղացմամբ։ Ազդակի կրկնությունը հանգեցնում է օրգանիզմի ավելի ուժեղ ակտվիացմանը, որը դառնում է ավելի ու ավելի դիմացկուն տվյալ ազդակի հանդեպ։ Դա տեղի է ունենում վնասող կամ ուժեղ կողմնակի գրգռչի ազդեցության տակ։
 
Պարզ ուսուցման մեկ այլ տեսակ է [[իմփրիթինգ]]ը (դրոշմումը), որն իրենից ներակայցնում է նորածին օրգանիզմի և արտաքին աշխարհի որևէ օբյեկտի միջև կապի ակնթարթային հաստատման մեծանիզմ։ Այդ միջոցով առաջացած ռեակցիաները ծրագրավորված են ժառանգականորեն և անդարձելի։
 
Պայմանական ռեֆլեքսները կամ դասական պայմանավորումը՝ մի քանի անգամ համընկած որոշակի ազդակի և հակազդման եղանակի զուգորդումը, ուսուցման մեկ այլ ձև է։ Այս երևույթը առաջին խորը ուսումնասիրել է ռուս գիտնական, ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովը 1911 թվականին։ Նա բացահայտեց, որ պայմանական ռեֆլեքսի ձևավորումը կայանում է այն ժամանակ, երբ ազդակը, որը բնական պայմաններում առաջացնում է որոշակի ռեակցիա, մի քանի անգամ համակցվում է ինչ-որ ուրիշ, նախկինում չեզոք ազդակի հետ։ Դրանից հետո չեզոք ազդակը սկսում է առաջ բերել նույն ռեակցիան, ինչ և՝ բնականը։ Պայմանական կապի առաջացման համար երկու գրգռիչները պետք է ժամանակի մեջ միմյանց մոտ լինեն։
 
Օօպերանտ վարքը կամ ուսուցումը օպերանտ պայմանավորման արդյունքում իրենից ներկայացնում է այն գործողությունների ամրապնդումը, որոնց արդյունքները օրգանիզմի համար ցանկալի են, և հրաժարվելը՝ նրանցից, որոնք հանգեցնում են անցնակալի հետևանքների։ Առանձնացնում են այս ուսուցման երեք տարատեսակ՝
Տող 37.
# կրկնօրինակում
 
[[1911]] թվականին գիտնական Թորնդայքը սկսեց ուսումնասիրել տվյալ տիպի ուսուցումը՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ ուսուցումը տեղի է ունենում նաև այն պատճառով, որ որոշակի գործողություններ հանգեցնում են հաճելի կամ տհաճ արդյունքների։ Փորձերի և սխալների մեթոդի գաղափարը այն է, որ մարդը կամ կենդանին, նպատակին հասնելու, արգելքները հաղթահարելու միջոցները և եղանակները հերթով փորձելով, հրաժարվում է ոչ արդյունավետներից և վերջ ի վերջո գտնում է խնդրի լուծումը։ Այստեղ վարքն ամրապնդվում է հետևանքի կանոնի համաձայն՝ որոշակի վարքի հետևանքներից է կախված դա կամրապնդվի, թե՝ ոչ։
 
Ավտոմատացված ռեակցիաների ձևավորումը բարդ վարքային ռեակցիաների փուլային ձևավորումն է։ Ամեն փուլը այդ ընթացքում ամրապնդվում է։ Ամրապնդումը օգտագործվում է ուսուցման ոչ միայն այս տեսակի ժամանակ, այլև պայմանական ռեֆլեքսների ձևավորման, փորձերով ու սխալներով ուսուցման մեթոդի կրիառման ժամանակ։ Դրա հիմքում ընկած է ազդակի և հակազդման միջև կապի ուժեցղացման սկզբունքը։ Այսինքն՝ կրկնվում են պայմանական և ոչ պայամանական ազդակների և վարքի ձևի ու հետևանքի միջև կապերը։ Կրկնօրինակումը իրենից ներկայացնում է ուսուցում գործողությունների մոդելի դիտման և վերարտադրման միջոցով, որոնց դեպքում գործողությունների նշանակությունը ոչ միշտ է հասկացվում։ Առանձնացնում են կրնօրինակման երկու ձև՝ մաքուր կրկնօրինակում և ուսուցում հասկացմամբ։
 
Կոգնիտիվ ուսուցումը էվոլյուցիոն առումով ամենից հինն է և ամենից արդյունավետն է։ Ամբողջական ծավալով այդպիսի ուսուցումը բնորոշ է միայն մարդկանց, չնայած որ դրա առանձին էլեմենտներ կարելի է տարբերակել բարձրագույն կենդանիների մոտ։ Առանձնացնում են կոգնիտիվ ուսուցման հետևյալ տեսակները՝
Տող 47.
# ուսուցում դատողությունների ճանապարհով
 
[[Թաքուն ուսուցում]]ը բացահայտել է [[Թոլմեն]]ը 1932 թվականին։ Դա ստացվող տեղեկատվության, ինչպես նաև արդեն հիշողության մեջ եղածի (պահպանվողի), վերլուծական վերամշակումն է և այդ հիմքի վրա ադեկվատ ռեակցիայի ընտրությունը։ Թոլմենը ապացուցեց, որոշ բաներ կարելի է սովորել առանց վարքի որևէ փոփոխության. հակազդումը մնում է գաղտնի այնքան ժամանակ, մինչև դրա դրսևորումը չի դառնում անհրաժեշտ։
 
Ուսուցումը բարդ հոգեշարժական հմտություններին, որոնց մեծ քանակին մարդ տիրապետում է իր կյանքի ընթացքում, անցնում է կոգնիտիվ ստրատեգիայի (ծրագրի ընտրության), ասոցիատիվ (ծրագրի ստուգում և կատարելագործում) և ավտոնոմ փուլեր, երբ հոգեմարմնական հմտությունը անցնում է ավտոմատացման՝ գիտակցության կողմից վերահսկողության թուլացմամբ կամ լիակատար վերացմամբ։
 
[[Ինսայթ]]ը ({{lang-en|insight}}) ուսումնասիրել է [[Քյոլեր]]ը 1925 թվականին փորձր կատարելով շինպանզեների վրա։ Այս մեթոդը կայանում է նրանում, որ հիշողության մեջ «ցրված» տեղեկատվությունը կարծես միավորվում ու ամբողջականանում է նոր համակցության մեջ։ Մարդուն թվում է, թե որոշումը գալիս է սպոնտան, սակայն իրականում դա ավելի շուտ ենթագիտակցական վերլուծա-ընդհանրացնող գործունեության արդյունք է։
 
Դատողությունների միջոցով ուսուցումը իրականացվում է մտածական գործունեության միջոցով։ Մտածողության համար հիմք է ծառայում պերցեպտիվ ուսուցումը (պատկերի ճանաչումը) և կոնցեպտուալ ուսուցումը (վերացարկում և ընդհանրացում)։
 
Ուսուցման առանձին տեսակների համար զարգացման ընթացքում գոյություն ունեն կրիտիկական ժամանակաշրջաններ, երբ օրգանիզմը առավել զգայուն է այդ ձևերի հանդեպ։ Ուսուցման գործընթացում կարող են ձևավորվել նախկինում յուրացված գիտելիքների, կարողությունների և հմտությունների հետ նոր տեղեկատվության փոխհարաբերակցման տարբեր ձևեր։ Մասնավորապես, տեղափոխման երևույթը՝ ուսուցման հեշտացումը նախկինում ձեռք բերված փորձի և գիտելիքների շնորհիվ, և դրանք հակադիր դժվարացումը վերափոխման ժամանակ, երբ նախկինում ամուր յուրացված ստերեոտիպները դժվար են ենթարկվում փոփոխության։
 
==Ուսուցման նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներ==
Ուսուցման մեծանիզմները շատ բազմազան են ֆիզիոլոգիական պրոցեսների և նյարդային համակարգի մասնակցող կառուցվածքների բնույթով։ Ուսումնասիրությունները պարզել են, որ ուսուցումն ընթանում է փուլերով, որոնց ընթացքում տեղի է ունենում ուսուցման ռազմավարության փոփոխություն։ Ուսուցման գործընթացի մեջ առանձնացնում են ուսուցման երկու տարբեր տիպեր՝ սահուն և թռիչքաձև։ Վերջինների շարքին են պատկանում պայծառացումը և դրոշմումը։
 
Ուսուցման նյարդակենսաբանական մեխանիզմի հիք է հանդիսանում նյարդաբջջային ակտիվության հարմարվողականությունը (պլաստիկությունը)։ Հարմարվողականությունը նյարդային բջջի՝ ազդակի և մարապնդման համակցումների շարքում սեփական ակտիվությունը փոխելու ընդունակությունն է։
 
Ուսուցման գործընթացում ներգրավված են ուղեղի շատ կառույցներ, սակայն դրանց բոլորի գործունեության հիմքում ընկած է նյարդաբջջի հարմարվողականությունը։ Դա նեյրոնների հատկություն է, որի հիմքում ընկած է սինապսային փոխանցման արդյունավետության փոփոխությունը։ Առանձնացնում են նյարդաբջջի հարմարվողականության մի քանի ֆենոմեններ՝ ընտելացում, զգայունացում, զուգորդական ուսուցման բջջային համանմանություններ, երկարատև ուժեղացման և երկարատև ընկճման երևույթներ։ Այս ֆենոմենները իրենց բնույթով նման են վարքայիններին։
 
Զուգորդական ուսուցման բջջային համանմանությունները կարելի է ստանալ ուղեղի բազմաթիվ կառույցներում։ Օրինակ՝ հիպոկամպի նյարդաբջիջների 40%-ը ընդունակ են ուսուցման։
 
Զուգորդական ուսուցման բջջային համանմանությունները կարելի է ստանալ ուղեղի բազմաթիվ կառույցներում։ Օրինակ՝ հիպոկամպի նյարդաբջիջների 40%-ը ընդունակ են ուսուցման։
 
==Ուսուցման նյարդաբանություն==
 
Ուսուցման գործընթացին մասնակցում են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են հիշողությունը, կարճաժամկետ պատկերների ձևավորումը, հմտությունների մշակման և ավտոմատացված շարժումներն ապահովող գոյացությունները։
 
Ուսուցմանը մասնակցող ուղեղային կարևորագույն գոյացություններից է հիպոկամպը, որն ունենալով մեծաքանակ կապեր ուղեղի բազմաթիվ հատվածների հետ, ապահովվում է տեղեկատվության փոխադրումը կարճատևից երկարատև հիշողություն։ Նշաձև կորիզը հիպոկամպի հետ միասին ապահովում է ուսուցման ընթացքում յուրացված տեղեկատվության հուզական երանգավորումը։ Զոլավոր մարմինը մասնակցում է գործողության ծրագրի մշակմանը, հմտությունների ձևավորմանը։ Տեսաթումբը կեղև է հասցնում ուսուցման ընթացքում օգտագործվող տեղեկատվության ողջ հոսքը։ Ուղեղաբնային ցանցաձև գոյացությունը և տեսաթմբի ոչ մենահատուկ կորիզները ապահովում են ընդհանուր ակտիվացման ֆոնը և այն օպտիմալ գործառնական վիճակը, որն անհրաժեշտ է ուսուցման համար։ Քունքային բլթի միջային կեղևի մակերեսն ապահովում է վերջին իրադրությունների մասին հիշողության հետքերի ժամանակավոր պահպանումը և համախմբումը։ Մեծ կիսագնդերի հարճակատային կեղևի մասնակցությունը ուսուցման գործընթացին կապված է ընթացիկ գործունեության ժամանակ աշխատանքային հիշողության ապահովման հետ։
 
Ուսուցմանը մասնակցող ուղեղային կարևորագույն գոյացություններից է հիպոկամպը, որն ունենալով մեծաքանակ կապեր ուղեղի բազմաթիվ հատվածների հետ, ապահովվում է տեղեկատվության փոխադրումը կարճատևից երկարատև հիշողություն։ Նշաձև կորիզը հիպոկամպի հետ միասին ապահովում է ուսուցման ընթացքում յուրացված տեղեկատվության հուզական երանգավորումը։ Զոլավոր մարմինը մասնակցում է գործողության ծրագրի մշակմանը, հմտությունների ձևավորմանը։ Տեսաթումբը կեղև է հասցնում ուսուցման ընթացքում օգտագործվող տեղեկատվության ողջ հոսքը։ Ուղեղաբնային ցանցաձև գոյացությունը և տեսաթմբի ոչ մենահատուկ կորիզները ապահովում են ընդհանուր ակտիվացման ֆոնը և այն օպտիմալ գործառնական վիճակը, որն անհրաժեշտ է ուսուցման համար։ Քունքային բլթի միջային կեղևի մակերեսն ապահովում է վերջին իրադրությունների մասին հիշողության հետքերի ժամանակավոր պահպանումը և համախմբումը։ Մեծ կիսագնդերի հարճակատային կեղևի մասնակցությունը ուսուցման գործընթացին կապված է ընթացիկ գործունեության ժամանակ աշխատանքային հիշողության ապահովման հետ։
 
==Ուսուցման խանգարումներ==
Ուսուցման խանգարումները կապված են ուղեղային կառույցների ախտաբանության, զանազան հոգեկան խանգարումների հետ։
 
Երկարավուն ուղեղի ախտահարման դեպքում խանգարվում է «քուն-արթնություն» ընթացքը, ինչը հանգեցնում է սովորական ակտիվության ռիթմի խանգարման, ինչի պատճառով ավտոմատացված գործողությունները խափանվում են։ Միջանկյալ ուղեղի մակարդակում խանգարումները հանգեցնում են կարճատև հիշողության ձևավորման խանգարմանը։ Տեսաթմբի վնասումը համապատասխան հատվածներում բերում է հիշողության համապատասխան տեսակների կորստի։ Լիմբիական համակարգը վնասվելու դեպքում կորչում է ընթացիկ իրադարձությունները հիշելու կարողությունը։ Գլխուղեղի ճակատային բաժնի միջահիմային հատվածների ախտահարումը ուղեկցվում է կարճատև հիշողության և մտապահման դիրքորոշումների կորստով։
Կան տարբերություններ միջկիսագնդային ախտահարումների միջև. ձախ կիսագնդի վնասումը հանգեցնում է կամային և բարդ մտապահումներ պահանջող ուսուցումը, իսկ աջի գործառությաների կատարման թուլացման դեպքում՝ ոչ կամային ավտոմատացված տարրական մտապահումներ պահանջող ուսուցումը։
 
[[Հոգեկան խանգարումներ]]ի դեպքում ուսուցման խանգարումները դրսևորվում են երկու ձևով.
խանգարումները բխում են անհատական ախտաբանական նախադրյալներից և ուսուցման գործընթացը ընթանում է սոցիալական և հուզական ապահարմարվողականության ֆոնի վրա
խանգարումներ հմտությունների ձևավորման դժվարությունների առաջացման տեսքով, երբ նպատակաուղղված ուսուցման շրջանակներում ցնակալի վարքը, հմտությունները, գիտելիքները յուրացվում են պահանջվող որակին անհամապատասխան։
 
== Գրականություն ==
Տող 89 ⟶ 87՝
*Основы психофизиологии։ Отв. ред. Ю.И. Александров.; М.։ ИНФРА-М, 1997
 
[[Կատեգորիա:հոգեբանությունՀոգեբանություն]]
[[Կատեգորիա:մանկավարժությունՄանկավարժություն]]
[[Կատեգորիա:հոգեֆիզիոլոգիաՀոգեֆիզիոլոգիա]]
[[Կատեգորիա:ուսուցումՈւսուցում]]